ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“23” նոյեմբերի 2002թ. |
N 27 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի ՆՀ-3 հրամանագրի 7 կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը /կցվում է/.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կառուցվածքը /կցվում է/.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հաստիքային միավորները` 65,5.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա հիմնարկների ցանկը:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997թ. ապրիլի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին» թիվ 77 և 1998 թվականի հունվարի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և ենթակա հիմնարկների ցանկը հաստատելու մասին» թիվ 3 որոշումները:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված թիվ1
ԼՂՀ կառավարության
«23» նոյեմբերի 2002թ.
թիվ 27 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը /այսուհետև նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության կենտրոնական ապարատից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված կրթական, մշակութային և մարզական պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա/ կրթության, գիտության, մշակույթի, մշակութային արժեքների ու հուշարձանների պահպանության, արվեստի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միասնական պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.
բ/ կրթության և գիտության բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումը, նրանց առաջանցիկ զարգացման ապահովումը.
գ/ համակարգի ոլորտների սոցիալ-տնտեսական ամենամյա հեռանկարային և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման ապահովումը:
դ/ մատաղ սերնդի ֆիզիկական և մտավոր, ինչպես նաև մասնագիտական հոգևոր զարգացման համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը.
ե/ հայ երաժշտական, թատերական արվեստի, կերպարվեստի ոլորտների գործունեությունը բարելավող միջոցառումների մշակումը.
զ/ թատրոնի, երաժշտության, դրամատուրգիայի և արվեստի այլ բնագավառներում լիարժեք գեղարվեստական մարմնավորմանը նպաստող պայմանների ստեղծումը և դրանց լավագույն նվաճումների տարածումը.
է/ կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ հարաբերությունների ձևավորումը և համաշխարհային ու ազգային մշակութային հարստության, մարզական կյանքին հաղորդակցվելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը.
ը/ նախարարության իրավասության ոլորտների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծերի մշակման ու այդ ուղղություններով պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.
թ/ համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը տեղեկատվական, մեթոդական և հրահանգչական նյութերով ապահովումը.
ժ/ հասարակության համաչափ զարգացման պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, դասախոսական, մանկավարժական և մշակութային կադրերով ապահովումը.
ի/ կրթության և մշակույթի միջազգային փորձի ուսումնասիրումը, այդ նպատակով աշխատողների և սովորողների արտասահման գործուղումների կազմակերպումը.
իա/ կրթության, մշակույթի և սպորտի հիմնախնդիրների վերլուծությունն ու ընդհանրացումը, նրանց զարգացման կենտրոնների ստեղծումը.
իբ/ հատկացված բյուջետային միջոցների նպատակային ծախսման ապահովումը և վերահսկողության իրականացումը.
իգ/ համակարգի ոլորտների զարգացման հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը:
II. Նախարարության գործառույթները
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.
8.1. Կրթության և գիտության ոլորտում
ա/ ապահովում է երեխաների պարտադիր տարրական և հիմնական կրթությունը, պայմաններ է ստեղծում միջնակարգ /լրիվ/ ընդհանուր և հատուկ ընդհանուր կրթության, նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթության իրականացման և կրթության բազմաձևության ընդլայնամն համար.
բ/ մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը և պետական կրթական չափորոշիչները և վերահսկողություն է իրականացնում նրանց կիրառման նկատմամբ.
գ/ ապահովում է հանրապետությունում գիտական հետազոտությունների և մշակումների վերլուծությունը, ընդհանրացումը, համակարգումը և կատարման վերահսկողությունը.
դ/ կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, ձևավորում է հիմնարար ու կիրառական հետազոտությունների, փորձարարական կոնստրուկտորական մշակումների, փորձնական արտադրությունների պետական պատվերների նախագծերը.
ե/ ապահովում է կրթության և գիտության ինտեգրացումը.
զ/ հաստատում է օրինակելի ուսումնական պլաններ և ծրագրեր, ապահովում է դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, առարկայական ծրագրերով և մեթոդական ուղեցույցներով.
է/ սահմանում է պետական ուսումնական հաստատության տարեկան ուսումնական օրացուցային ժամանակացանկը, սովորողների գիտելիքների գնահատման համակարգը, առաջադիմության ու հաճախման գրանցման, դասարանից դասարան, կուրսից կուրս փոխադրման, ինչպես նաև ավարտական, պետական քննությունների, դիպլոմային նախագծումների աշխատանքների պատրաստման և անցկացման կարգն ու պայմանները.
ը/ իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը և պետական հավատարմագրումը, ինչպես նաև սահմանված կարգով բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտների հավատարմագրումը.
թ/ մշակում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերը, կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.
ժ/ հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնները, վերահսկում է դրանց իրականացումը, ձևավորում է ուսումնական մասնագիտություններկ ցանկը.
ժա/ սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհված պատվավոր կոչումները և տիտղոսները.
ժբ/ սահմանում է ոչ մասնագիտական կրթությամբ անձանց կրթական հաստատություններում մանկավարժական աշխատանքի անցնելու կարգն ու պայմանները.
8.2. Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտներում`
ա/ ստեղծում և ամրապնդում է մշակույթի և արվեստի բոլոր ճյուղերի ազատ զարգացման, ստեղծագործական և կազմակերպչական տնտեսական ինքնուրույնության երաշխիքներ, կազմակերպում է պատմամշակութային և գեղարվեստական ցուցահանդեսներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ.
բ/ մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, վավերագրման, պահպանման, վերականգնման, օգտագործման գիտամեթոդական սկզբունքներ և ծրագրեր, իրականացնում այդ աշխատանքները, ստեղծում պատմամշակութային հուշարձանների գիտատեղեկատու լիակատար շտեմարան.
գ/ կազմում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակները և այդ ուղղությունների պահպանման գոտիների նախագծերը.
դ/ համաձայնություն է տալիս պատմամշակութային արժեք ունեցող կառույցների, համալիրների, բնակավայրերի կամ նրանց թաղամասերի վերականգնման, նորոգման և կառուցապատման նախագծերին, հնագիտական տեղային ուսումնասիրություններին և վերահսկում դրանց իրականացումը.
ե/ սահմանված կարգով դադարեցնում է շինարարական, գյուղատնտեսական, հնագիտական այլ աշխատանքներ, որոնք վտանգում են հուշարձանի անխաթարությունը մինչև պահպանական համապատասխան միջոցառումների իրականացումը.
զ/ կազմակերպում և վերահսկում է պատմամշակութային շարժական արժեքների պահպանումը, վերականգնումը և օգտագործումը.
է/ վերահսկում է մշակութային արժեքների արտահանումը, ներմուծումը` այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխելու նպատակով.
ը/ իրականացնում է պետական թանգարանների և գրադարանների ղեկավարումը, կենրոնացնում դրանց վերաբերող տեղեկատվությունը: Կազմակերպում է թանգարանային արժեքների վերականգնումը, ստեղծում, վերակազմավորում և լուծարում է թանգարաններն ու գրադարանները.
ըա/ ձևավորում և ընդլայնում է թանգարանների, պատկերասրահների և գրադարանների ֆոնդերը, նպաստում դրանց արդյունավետ օգտագործմանը.
ըբ/ մշակում և գործնականում ներդնում է բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգը.
ըգ/ կազմակերպում է հանրապետությունում սպորտային առաջնություններ և միջազգային մրցաշարեր, ապահովում է աշխարհի, Եվրոպայի և միջազգային պաշտոնական առաջնություններին և մրցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային թիմերի կամ Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի կազմում հանրապետության մարզիկների մասնակցությունը.
ըդ/ իրականացնում է հանրապետության մարզադպրոցների /անկախ դրանց ենթակայությունից/ գործունեության համադասումը, մեթոդական օգնություն է ցուցաբերում դրանց կողմից տարվող աշխատանքներին.
ըե/ ուսումնասիրում է հանրապետության երիտասարդության սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, մտավոր և ֆիզիկական դաստիարակության խնդիրները.
ըզ/ սահմանված կարգով ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում շնորհում է մարզական կոչումներ.
8.3. ա/ սահմանում է համակարգի ոլորտների աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգն ու պայմանները և իրականացնում այդ աշխատանքները.
բ/ մասնակցում է մասնագետների և մյուս աշխատողների, ուսանողների ու սաների սոցիալական պաշտպանվածության հանրապետական ծրագրերի մշակմանը, աչքի ընկած աշխատողների նկատմամբ կիրառում է բարոյական, նյութական և այլ խրախուսման միջոցներ.
գ/ հաստատում է իր ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների և հիմնարկների մանկավարժների, դասախոսների և այլ մասնագետների ու ղեկավար աշխատողների ընտրության, նշանակման և տեղաբաշխման կարգը.
դ/ համագործակցում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունների հետ, միջազգային կապեր է հաստատում արտերկրների կրթագիտական, մշակութային, մարզական և հասարակական կազմակերպությունների հետ.
ե/ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում կրթագիտական, մշակութային, մարզական և երիտասարդության սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող օրենսդրական համապատասխան ակտերի նախագծեր.
զ/ կազմակերպում է համաժողովներ, ընթերցումներ, խորհրդակցություններ և այլ միջոցառումներ, սահմանված կարգով հրատարակում է ամսագրեր, թերթեր, հանդեսներ, տեղեկագրեր ու պարբերականներ:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
9. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
10. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում` չխախտելով ենթակա պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
11. Նախարարությունը ԼՂՀ կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
12. Նախարարությունը համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
13. Նախարարությունը`
ա/ ղեկավարում է ԼՂՀ գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, տալիս հրահանգներ և ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց համար.
բ/ մյուս նախարարությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ/ ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառումը ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում ԼՂՀ կառավարության կամ վարչապետի քննարկմանը.
դ/ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե/ իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած ճանաչում գործող օրենսդրությանը հակասող հրամաններն ու հրահանգները.
զ/ իրականացնում է ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման հիման վրա` աշխատողների անձնական պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
15. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին ԼՂՀ նախագահը պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
16. Նախարարը`
ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
բ/ սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի ու նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը նախարարության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.
գ/ կատարում է նախարարի տեղակալների, վարչությունների պետերի և բաժինների վարիչների միջև պարտականությունների բաշխում.
դ/ ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե/ հավանություն է տալիս իր ենթակա պետական կառավարման այլ հանրապետական մարմնի կանոնադրության նախագծին.
զ/ հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
է/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների քանակը և ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
ը/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
թ/ կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
17. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում նախարարի տեղակալներից մեկը:
18. Նախարարի տեղակալը`
ա/ համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ/ իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` ցույց տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ/ նախարարության նպատակներին ու խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ/ նախարարի հանձնարարությամբ իրականացնում է քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների` կողմից իրականացվող աշխատանքների վերլուծությունը.
զ/ իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը/ պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ/ ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ/ նախարարին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ժա/ նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
19. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմում ընդգրկվում են նախարարը /նախագահ/, նախարարի տեղակալները ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:
20. Նախարարության կոլեգիան պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման այլ հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի պետական կառավարման այլ հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են նախարարի հրամանով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը կամ ԼՂՀ վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը կամ ԼՂՀ վարչապետին:
21. Նախարարությունը ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումը և տարածումը, զարգացնում և կոորդինացնում համագործակցությունն այլ երկրների հետ:
22. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին սահմանված կարգով դուստր ձեռնարկություններ հիմնադրելու /լուծարելու/ և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:
23. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:
24. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ԼՂՀ սահմաններին դուրս ներդնելու համար:
25. Նախարարությունը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգը` պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օտարման կամ վարձակալության տրման համար:
26. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը` ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
27. Նախարարության կենտրոնական աշխատակազմի ֆինանսավորումն իրականացնում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
28. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների /դիմումների ու գանգատների/ ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
«23» նոյեմբերի 2002թ.
Թիվ 27 որոշման |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կառուցվածքը
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության
«23» նոյեմբերի 2002թ.
թիվ 27 որոշման |
ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա հիմնարկների ցանկը
1. Արցախի պետական համալսարան
2. Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան
3. Ստեփանակերտի պարարվեստի ուսումնարան
4. Շուշիի Արսեն խաչատրյանի անվան հումանիտար ուսումնարան
5. Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան
6. Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
7. ԼՂՀ «Ղարաբաղ» պետական էստրադային համույթ
8. ԼՂՀ պարի պետական համույթ
9. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատ
10. «Արցախի բալիկներ» մանկական պետական համույթ
11. Արցախի պետական երգչախումբ
12. «Մենք ենք, մեր սարերը» պետական ազգագրական համույթ
13. Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան
14. Հ. Թումանյանի անվան մանկական հանրապետական գրադարան
15. ԼՂՀ կինոտեսամիավորում
16. ԼՂ հանրապետական մարզադպրոց
17. ԼՂՀ շախմատի կենտրոնական տուն
18. ԼՂՀ ֆիզկուլտուրայի կամավոր ընկերության հանրապետական խորհուրդ
19. ԼՂՀ շախմատի դպրոց
20. Ստեփանակերտի «Ավտոդպրոց» ՓԲԸ
21. Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտ
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |