Համարը 
N 94
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.11.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" մարտի 2004թ.

N 94

 ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել՝

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 27 որոշումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 94 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության մշակույթի, սպորտի, երիտասարդության, հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝

ա) Հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդումը, ազգային և համամարդկային արժեքների պահպանումն ու զարգացումը, կրթության և գիտության մշակույթի, մշակութային արժեքների ու հուշարձանների պահպանության, արվեստի, սպորտի և երիտասարդության ոլորտներում ԼՂՀ միասնական պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը,

բ/ կրթության բնագավառի հենքը հանդիսացող ազգային դպրոցի գլխավոր նպատակի՝ մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորման ապահովումը.

գ/ կրթության և գիտության բնագավառների պահպանման ու զարգացման ապահովումը, որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն,

դ/ կրթության և գիտության բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումը, նրանց առաջանցիկ զարգացման ապահովումը.

ե/ համակարգի ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա հեռանկարային և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման ապահովումը:

զ/ մատաղ սերնդի ֆիզիկական և մտավոր, ինչպես նաև մասնագիտական հոգևոր զարգացման համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը.

է/ հայ երաժշտական, թատերական արվեստի, կերպարվեստի ոլորտների գործունեությունը բարելավող միջոցառումների մշակումը.

ը/ թատրոնի, երաժշտության, դրամատուրգիայի և արվեստի այլ բնագավառներում լիարժեք գեղարվեստական մարմնավորմանը նպաստող պայմանների ստեղծումը և դրանց լավագույն նվաճումների տարածումը.

թ/ կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ հարաբերությունների ձևավորումը և համաշխարհային ու ազգային մշակութային հարստության, մարզական կյանքին հաղորդակցվելու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար բարենպաստ պայմանների ու հնարավորությունների ապահովումը.

ժ/ նախարարության իրավասության ոլորտների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանն ու այդ ուղղություններով պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.

ժա/ համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը տեղեկատվական, մեթոդական և հրահանգչական նյութերով ապահովումը.

ժբ/ հասարակության համաչափ զարգացման պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, դասախոսական, մանկավարժական և մշակութային կադրերով ապահովումը.

ժգ/ կրթության և մշակույթի միջազգային փորձի ուսումնասիրումը, այդ նպատակով աշխատողների և սովորողների արտասահման գործուղումների կազմակերպումը.

ժդ/ կրթության, մշակույթի և սպորտի հիմնախնդիրների վերլուծությունն ու ընդհանրացումը, նրանց զարգացման կենտրոնների ստեղծումը.

ժե/ հատկացված բյուջետային միջոցների նպատակային ծախսման ապահովումը և վերահսկողության իրականացումը.

ժզ/ համակարգի ոլորտների զարգացման հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

 

II. Նախարարության գործառույթները

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

8.1 Կրթության և գիտության ոլորտում

ա) կրթության և գիտության բնագավառների վերաբերյալ ԼՂՀ իրավական ակտերի նախագծերի ու այդ բնագավառներում ԼՂՀ պետական քաղաքականության մշակում.

բ) կրթության և գիտության բովանդակային ու կառուցվածքային բարեփոխում, դրանց առաջանցիկ զարգացման ապահովումը.

գ) կրթության և գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակում ու դրանց իրականացման կազմակերպում.

դ/ կրթական հաստատությունների գործունեության և դրանց արդյունավետ աշխատանքի կազմակերպման խթանում.

ե/ համակարգի կրթական հաստատությունների ու նախարարության առանձնացված ստորաբաժանումների միջազգային կապերի զարգացմանը նպաստելը, նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի /համաձայնագրերի/ մշակմանն ու քննարկմանը սահմանված կարգով մասնակցություն.

զ/ դրսեկության ձևով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության կազմակերպման կարգի սահմանում.

է/ կրթության և գիտության զարգացման հարցերով ԼՂՀ պետական կառավարման մարմինների ու կազմակեպությունների, Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն.

ը/ ԼՂՀ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ուսումնադաստիարակչական բնույթի միջոցառումների, կրթության և գիտության հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպում.

թ/ իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգում և վերահսկում՝ կրթական հաստատությունների ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով.

ժ/ սփյուռքի հայկական կրթական հաստատությունների հետ կապերի հաստատում.

ժա/ երկրի բնապահպանական վիճակի բարելավմանը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրացմանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու մարդու, հասարակության և պետության անվտանգության ապահովմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացում.

ժբ/ հանրապետության գիտական և գիտատեխնիկական ներուժի զարգացում և ռացիոնալ տեղաբաշխում ու պահպանում, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման կազմակերպում՝

- գիտատեխնիկական համակարգի զարգացման և տարածման, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրացման ապահովում,

- գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորում,

- գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի մշակում ու պետական պատվերի տեղադրում.

ժգ/ միջպետական գիտատեխնիկական ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպում,

ժդ/ կրթության զարգացման պետական ծրագրի, պետական կրթական չափորոշիչների մշակում և դրանց իրականացման աշխատանքների համակարգում.

ժե/ ուսումնական հաստատությունների կողմից մշակված ուումնական պլանների և առարկայական ծրագրերի հաստատում.

ժզ/ օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակման ու հրատարակման ապահովում.

ժէ/ ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման կարգերի մշակում և հաստատում.

ժը/ ուսումնական հաստատություններում «Կրթության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված պետական կրթական քաղաքականության սկզբունքների պահպանում.

ժթ/ տարրական և հիմնական ընդհանուր կրթության ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագրերը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառության կարգի սահմանում.

ի/ վերահսկողություն «Լեզվի մասին» ԼՂՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ.

իա/ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների /հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն/ ներդրում և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

իբ/ նախարարության և նրա համակարգի բյուջետային գործընթացի ապահովում.

իգ/ ԼՂՀ օրենքներով և ԼՂՀ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորությունների իրականացում:

8.2 Մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում

ա/ մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումը և ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

բ/ մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում.

գ/ իր իրավասության սահմաններում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

դ/ ապահովում է պետական թանգարանային, գրադարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոտոհավաքածուների պետական հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը, համալրումը, ուսումնասիրումը, ներկայացումը և հանրահռչակումը.

ե/ իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների թանգարանային, գրադարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոտոհավաքածուների կառավարումը, պետության անունից գնման նախապատվության իրավունքը.

զ/ հաստատում է պետական արխիվների համալրման աղբյուրների ցանկը.

է/ պետական թանգարաններում, գրադարաններում և արխիվներում ստեղծում ու ներդնում է անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր.

ը/ պետական թանգարաններում, արխիվներում սահմանում է թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին, արխիվային փաստաթղթերին ու արխիվային ֆոնդերին հաղորդակցելու պայմանակարգ /ռեժիմ/.

թ/ իրականացնում է գրադարանային աշխատանքների միջգերատեսչական համակարգումը, ստեղծում տեղեկատվական-գրադարանային ցանցեր.

ժ/ սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.

ժա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ու Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն /ՅՈՒՆԵՍԿՕ/ է ներկայացնում առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ.

ժբ/ մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, վավերագրման, պահպանման, վերականգնման, օգտագործման գիտամեթոդական սկզբունքներ և ծրագրեր, իրականացնում այդ աշխատանքները, ստեղծում պատմամշակութային հուշարձանների գիտատեղեկատու լիակատար շտեմարան.

ժգ/ կազմում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակները և այդ ուղղությունների պահպանման գոտիների նախագծերը.

ժդ/ համաձայնություն է տալիս պատմամշակութային արժեք ունեցող կառույցների, համալիրների, բնակավայրերի կամ նրանց թաղամասերի վերականգնման, նորոգման և կառուցապատման նախագծերին, հնագիտական տեղային ուսումնասիրություններին և վերահսկում դրանց իրականացումը.

ժե/ սահմանված կարգով դադարեցնում է շինարարական, գյուղատնտեսական, հնագիտական այլ աշխատանքներ, որոնք վտանգում են հուշարձանի անկախությանը մինչև պահպանական համապատասխան միջոցառումների իրականացումը.

ժզ/ կազմակերպում և վերահսկում է պատմամշակութային շարժական արժեքների պահպանումը, վերականգնումը և օգտագործումը.

ժէ/ նպաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակույթների պահպանմանը, տարածմանը և զարգացմանը, պետական աջակցություն ցուցաբերում նրանց մշակութային կենտրոններին ու հայրենակցական միություններին.

ժը/ պետական աջակցություն է ցուցաբերում արվեստի բոլոր տեսակների ու ձևերի զարգացմանը, մշակույթի և արվեստի գործիչների, երիտասարդության ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը.

ժթ/ պետական թանգարանային, գրադարանային, արխիվային հավաքածուների, երաժշտական, թատերական խմբերի համալրման նպատակով գնում է կերպարվեստի, զարդային /դեկորատիվ/-կիրառական, երաժշտական և թատերական արվեստի ստեղծագործություններ.

ի/ նպաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական, գիտական և մարզական կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.

իա/ աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

իբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում մասնագետների պատրաստման վերաբերյալ, իր իրավասության սահմաններում տեղաբաշխում /համակարգում/ մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.

իգ/ ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում.

իդ/ միջազգային /նաև սփյուռքի հետ/ մշակութային, երիտասարդական, մարզական համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում ստեղծագործական, երիտասարդական, խմբեր, անհատ կատարողների, մարզիկների, մասնագետների, աջակցում է միջազգային /նաև սփյուռքի հետ/ մշակութային, երիտասարդական մարզական համագործակցության և փոխանակությունների զարգացմանը.

իե/ համագործակցում և մասնակցում է միջազգային /նաև սփյուռքի/ մշակութային, երիտասարդական և մարզական կազմակերպությունների աշխատանքներին.

իզ/ սահմանում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում տնտեսական բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը, մշակում և պետական կառավարման համապատասխան մարմիններ է ներկայացնում առաջարկություններ ֆինանսավորման համակարգի, հարկային քաղաքականության, աշխատանքի կազմակերպման, վարձատրության ու կենսաթոշակային ապահովության կատարելագործման վերաբերյալ.

իէ/ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ /աուդիտ/, իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականությունը համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

իը/ սահմանում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մշակութային, մանկական, երիտասարդական ու մարզական կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.

իթ/ վերլուծում է ծառայությունների շուկան մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում, կազմակերպում իրավիճակային տվյալների ամփոփումը և տարածումը, իր ենթակայության կազմակերպություններում նպաստում շուկայագիտության զարգացմանը.

իժ/ ապահովում է տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների իրականացումը, ինչպես նաև տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը՝ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան.

լ/ ապահովում է մրցույթների, մրցաշարերի, առաջարկությունների, փառատոների, սպարտակիադաների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների /այդ թվում միջազգային/ և այլ միջոցառումների կազմակերպումը.

լա/ մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին /անկախ կազմակերպական-իրավական ձևից/՝ ակադեմիականի կոչման.

լբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված ու պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության ու սպորտի նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.

լգ/ ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների /հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն/ վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային, մանկական, երիտասարդական և մարզական կազմակերպությունների հաշվառումը.

լդ/ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների /դաշնությունների/ առաջարկությունների հիման վրա մշակում և հաստատում է մարզական միջոցառումների միասնական օրացուցային ծրագիրը.

լե/ երեխաների և հաշմանդամների համար ստեղծում է ֆիզիկական կուլտուրայով /մարմնակրթությամբ/ և սպորտով զբաղվելու նպաստավոր պայմաններ.

լզ/ ապահովում է մշակութային, երիտասարդական, մարզական քաղաքականության և բնակչության առողջ կենսակերպի քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.

լէ/ աջակցում է երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը, տեղեկատվական ու փաստաթղթային, խորհրդատվական և սոցիալական, մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտասարդական ծառայությունների և կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը, երիտասարդության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանը.

լը/ վերլուծում, ուսումնասիրում և կանխատեսում է սոցիալական գործընթացները երիտասարդության միջավայրում, դրանց ազդեցությունը պետության քաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակի վրա.

լթ/ կազմակերպում է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բնագավառների ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը.

լժ/ ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշակութային, երիտասարդական և մարզական քաղաքականության ապահովման նպատակով.

խ/ պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային, երիտասարդական և մարզական տարածքային քաղաքականության իրականացումը.

խա/ քննարկում է քաղաքացիների նամակները /դիմումներն ու բողոքները/, նպաստում դրանցում բարձրացված հարցերի լուծմանը:

 

III. Նախարարության կառավարումը

 

9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

 Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը՝

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):

14. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. Նախարարության աշխատակազմը

 

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի աշխատակազմ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց:

 

V. Նախարարության աշխատակազմի գույքը

 

27. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:

 

VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը

 

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները՝ գործակալությունները:

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարը:

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ կրթության, մշակույթի և սպորտի նախարարի ներկայացմամբ:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը

 

48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 94 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

I.

Վարչություններ

1. Կրթության և գիտության վարչություն

2. Մշակույթի վարչություն

3. Սպորտի վարչություն

II.

Բաժիններ

Արտադպրոցական և երիտասարդության հարցերի բաժին

Պատմության և մշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանության բաժին

Ընդհանուր բաժին

Հաշվապահություն

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«16» մարտի 2004թ.

թիվ 94 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմի և չափի

 

 

  ՀՀ      

 Գույքի անվանումը

 Քանակը

 Գումարը

  010 

 

 Շենք

 3

 13158498

  013

 1

 Հեռուստացույց

 10

 349730

 

 2

 Մագնիտոֆոն

 3

 64900

 

 3

 Համակարգիչ

 13

 4106036

 

 4

 Ուժեղացուցիչ

 1

 2700

 

 5

 Պատճենող սարք

 7

 6762553

 

 6

 Տպիչ

 5

 3880152

 

 7

 Երաժշտական կենտրոն

 2

 8162000

 

 8

 Ռադիոընդունիչ

 3

 39000

 

 9

 Ուսումնական կենտրոն

 1

 48600

 

 10

 Ֆաքս /հեռապատճեն/

 2

 439500

 

 11

  Մեքենայի մագնիտաֆոն

 3

 129230

 

 12

 Խոսափող

 1

 233000

 

 13

 Փոշեծծիչ

 1

 60000

 

 14

 Ավտոտրանսեր

 1

 26650

 

 15

 Կայունարար

 1

 70000

 

 16

 Օդափոխիչ

 1

 39063

 

 17

 հեռախոսի ապարատ

 3

 131350

 

 18

 Ջեռուցիչ սարք

 1

 83200

 

 19

 Բազմոց-բազկաթոռ

 1

 98400

 

 20

 Դիոպրոեկտոր

 3

 25155

 

 21

 Գրաֆոպրոեկտոր

 1

 5030

 

 22

 Էկմիպրոեկտոր

 1

 6990

 

 23

 Կոդոսկոպ

 1

 5180

 

 24

 Կինոծրագիր

 1

 15630

 

 25

 Սեղան ֆիլմոգրաֆի

 1

 11670

 

 26

 Սառնարան

 1

 11580

 

 27

 Հաստոց

 1

 42647

 

 28

 Պրոցեսոր

 1

 376423

 

 29

 Մոնիտոր

 1

 111200

   

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

 25337569

014

 1

 Գորգ

 13

 2046339

 

 2

 Վարագույր

 16

 363700

 

 3

 Ավտոմեքենայի ծածկոց

 1

 30000

 

 4

 Վարագույրի կտոր

 68

 19985

   

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

 2460024

015

 

 Ավտոմեքենաներ

 7

 18285412

   

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

 18285412

016

 1

 Գրապահարան

 69

 1680522

 

 2

 Կոմբինացված սեղան

 8

 1225551

 

 3

 Սեղան- երկտումբա

 19

 439062

 

 4

 Սեղան-պահարան

 17

 183010

 

 5

 Մագնիտաֆոն ավտոմիբիլի

 2

 66000

 

 6

 Մագնիտաֆոն

 1

 52000

 

 7

 Նկար

 1

 6948

 

 8

 Գրամեքենա

 12

 391953

 

 9

 Բազկաթոռ

 20

 1023251

 

 10

 Հեռուստացույց

 3

 328000

 

 11

 Գրասեղան

 8

 164043

 

 12

 Ջեռուցիչ սարք

 4

 185000

 

 13

 Ռադիատոր

 2

 80227

      

 14

 Նախագահության սեղան

 4

 192500

 

 15

 Կցված սեղան

 3

 22400

 

 16

 Կոմուտատոր

 1

 100000

  

 17

 Փայտե գրադարակ

 1

 360668

 

 18

 Հեռախոսի ապարատ

 7

 191420

 

 19

 Փոշեծծիչ

 2

 102000

 

 20

 Պրոցեսոր

 1

 503110

 

 21

 Տպիչ

 1

 267711

 

 22

 Համակարգիչ

 1

 120000

 

 23

 Ֆաքս /Հեռապատճեն/

 1

 251555

 

 24

 Տեսախցիկ

 1

 251555

 

 25

 Տակդիր

 2

 166000

 

 26

 Բջջային հեռախոս

 5

 1032850

 

 27

 Սեղանի հավաքածու

 1

 63000

 

 28

 Սելեկտոր

 1

 200000

 

 29

 Երկաթե պահարան

 2

 9495

 

 30

 Աթոռներ

 91

 562960

 

 31

 Օդամղիչ

 5

 146251

 

 32

 Երկաթե դրամարկղ

 3

 22202

 

 33

 Ռադիոընդունիչ

 2

 14000

 

 34

 Լուսամփոփ

 1

 13000

 

 35

 Կահույք

 1

 75116

 

 36

 Էլեկտրական հովհար

 1

 10000

 

 37

 Կլոր սեղան

 1

 25000

 

 38

 Գրասեղան

 1

 110000

 

 39

 Սառնարան

 3

 317591

 

 40

 Տեսամագնիտաֆոն

 1

 85000

   

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

 11040951

019

 1

 Տոմսեր

 

 111197

 

 2

 Գրքեր

 18835

 1057629

   

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

 1168826

071

 1

 Երկաթե դրամարկղ

 6

 36004

 

 2

 Գրքերի պահարան

 1

 308

 

 3

 Աթոռներ

 125

 36741

 

 4

 Բազկաթոռ

 2

 462

 

 5

 Սեղան-երկպահարան

 1

 231

 

 6

 Ռադիոընդունիչ

 7

 3041

 

 7

 Տարբեր թղթապանակներ

 13

 82400

 

 8

 Կցված սեղան

 1

 12750

 

 9

 Հեռախոսի ապարատ-ներքին

 14

 91000

 

 10

 Սկուտեղ

 5

 10550

 

 11

 Հաշվիչ մեքենա

 10

 34800

 

 12

 Ջահ

 6

 48053

 

 13

 Պատի ժամացույց

 10

 23570

 

 14

 Էլեկտրական սալիկ

 6

 67185

 

 15

 Հյուսնի աթոռներ

 16

 154171

 

 16

 Տրանսֆորմատոր

 3

 20500

 

 17

 Սրճաղաց

 1

 4312

 

 18

 Վարագույր

 286

 57990

 

 19

 Սեղանի հավաքածու

 5

 48000

 

 20

 Մարզական գավաթ

 1

 65

 

 21

 Ավտոմագնիտաֆոն

 1

 14000

 

 22

 Հեռախոսի ապարատ

 27

 187974

 

 23

 Դինամիկ մագնիտաֆոն

 1

 6500

 

 24

 Տրյումո

 1

 2500

 

 25

 Դույլեր

 4

 2500

 

 26

 Գլոբուս

 2

 500

 

 27

 Գրատախտակ

 5

 1875

 

 28

 Էլ.թեյնիկ

 1

 23500

 

 29

 Թեյնիկ

 2

 1650

 

 30

 Վառարան

 13

 44590

 

 31

 Երկաթե տակառ

 2

 500

 

 32

 Լամպ

 3

 900

 

 33

 Նիգ

 1

 300

 

 34

 Արդուկ

 12

 3000

 

 35

 Ծրարներ նամականիշով

 1132

 283000

 

 36

 Թուղթ /տարբեր/

 4759

 448622

 

 37

 Թուղթ գունավոր

 43

 10750

 

 38

 Էլեկրոդ

 20

 800

 

 39

 Կոճգամ

 7

 1750

 

 40

 Կշեռքներ

 2

 700

 

 41

 Վարդակ

 3

 750

 

 42

 Ստարտեր

 257

 64250

 

 43

 Հատակամաքրիչ

 1

 250

 

 44

 Գրասեղան

 2

 2500

 

 45

 Զամբյուղ

 5

 1250

 

 46

 Ֆոտոխոշորացուցիչ

 1

 22500

 

 47

 Դիոպրոեկտոր

 2

 5000

 

 48

 Կաթսաներ

 1

 2000

 

 49

 Սեղան աուդիտ

 10

 12500

 

 50

 Նստարան

 2

 500

 

 51

 Երկաթե աթոռներ

 2

 1000

 

 52

 Ամբիոն

 2

 1000

 

 53

 Կապ

 1

 2700

 

 54

 Պատուհանի ծխնի

 21

 5250

 

 55

 Հոսանքափոխիչ

 3

 900

 

 56

 Լամպ

 2

 3056

 

 57

 Փայտե վահանակ

 1

 12500

 

 58

 Լվացարանակոնք

 1

 4000

 

 59

 Հոսանքափոխիչ

 29

 1479

 

 60

 Սողնակներ

 28

 1400

 

 61

 Պլաֆոն

 4

 12800

 

 62

 Մետլախ

 2.4

 2400

 

 63

 Էլ. մալուխ

 174.5

 1102

 

 64

 Հեռ. մալուխ

 255.1

 2323

 

 65

 Սպիտակեղենի կոմպլեկտ

 10

 114000

 

 66

 Դույլ

 4

 1985

 

 67

 Վերմակ

 10

 108000

 

 68

 Անկյունային դրոշմ

 1

 2500

 

 69

 Կլոր կնիք

 3

 21700

 

 70

 Քարտեզներ

 25

 45000

 

 71

 Մանեկ /գայկա/

 6

 6000

  

 72

 Լարեր

 12

 15925

  

 73

 Եռանկյուն դրոշմ

 3

 25200

 

 74

 Անկյունային դրոշմ

 1

 9600

  

 75

 Բազմոցի ծածկոց

 1

 2100

  

 76

 Էլեկտրոնային հաշվիչ

 1

 10000

   

 77

 Էլ. երկարացուցիչ

 5

 3400

  

 78

 Սփռոց

 1

 3000

  

 79

 Աղբարկղ

 6

 15000

  

 80

 Բաժակներ

 1

 4500

 

 81

 Ջրի բաժակ

 1

 2500

 

 82

 Աքցաններ

 1

 1000

 

 83

 Սենյակային հայելի

 2

 17500

 

 84

 Պատի կոմպլեկտ

 1

 800

 

 85

 Մկրատներ

 1

 300

 

 86

 Ֆաքս /Հեռապատճեն/

 1

 2000

 

 87

 Թեյի սպասք

 3

 10700

  

 88

 Սուրճի սպասք

 1

 1600

 

 89

 դակիչ

 2

 1600

 

 90

 Ստեպլեր

 4

 4000

 

 91

 Քարթրիջ

 2

 8000

 

 92

 Տպիչ

 2

 18000

 

 93

 Ստեղնաշար

 10

 25000

 

 94

 Մկնիկներ

 3

 4500

 

 95

 Պտուտակիչի հավաքածու

 1

 1400

 

 96

 Թուղթ

 19

 19422

 

 97

 Եռաբաշխիկ

 2

 1000

 

 98

 Քսերոքսի ներկ

 1

 21750

 

 99

 Ծաղիկների տակդիր

 1

 4000

 

 100

 Ծաղկամաններ

 1

 1400

 

 101

 Գրաֆին բաժակներով

 1

 5000

 

 102

 Գրքեր

 5014

 2321586

 

 103

 Գրքեր

 27

 28440

 

 104

 Դասամատյաններ

 205

 385704

 

 105

 Էլ. թեյնիկ

 2

 9500

 

 106

 Ատեստատ

 135

 22010

 

 107

 Դասագրքեր

 690

 689893

 

 108

 Մարզական հագուստ

 90

 50700

 

 109

 Գրենական պիտույք

 98

 168430

 

 110

 Մարզական գույք

 156

 251160

 

 111

 Աշխարհ. և պատմ. նկարներ

 10

 13956

 

 112

 Գրելու կավիճ

 30

 23124

 

 113

 Տումբա

 1

 3900

 

 114

 Սեղան ծաղիկների համար

 1

 1600

 

 115

 Աթոռներ

 20

 205171

 

 116

 Վարագույրի քիվ

 14

 100250

 

 117

 Էլ. թեյնիկ

 3

 14800

 

 118

 Հեռախոսի ապարատ

 22

 310629

 

 119

 Սեղանի հավաքածու

 9

 66000

 

 120

 Բաժակներ

 3

 9600

 

 121

 Հեռուստացույց

 1

 108000

 

 122

 Պտուտախաղ

 1

 6000

 

 123

 Պատի ժամացույց

 6

 75808

 

 124

 Երկաթե պահարան

 2

 404

 

 125

 էլ. սալիկ

 8

 32850

 

 126

 Ջահ

 1

 7800

 

 127

 Էլ. հաշվիչ

 12

 110000

 

 128

 Էլ. տաքացուցիչ

 1

 19248

 

 129

 Նարդի

 1

 48000

 

 130

 Սեղան մեկ պահարանով

 2

 11000

 

 131

 Նկարների ալբոմ

 6

 8308

 

 132

 Ծաղկամաններ

 10

 15400

 

 133

 Հովհարիչ

 3

 16500

 

 134

 Օրացույցի տակդիր

 5

 12500

 

 135

 Հայելի

 1

 5500

 

 136

 Ռադիոընդունիչ

 2

 9500

 

 137

 Տրանսֆորմատոր

 1

 19000

 

 138

 Դիսկ

 1

 3500

 

 139

 Գրքեր

 1240

 1579630

 

 140

 Փայտե վահան

 94

 75540

 

 141

 Անկյունային դրոշմ

 1

 21600

 

 142

 Կտոր

 3933

 195641

 

 143

 Տեսաերիզ

 3

 4900

 

 144

 Վերնաշապիկ

 403

 388600

 

 145

 Դերմատին /մաշկալաթ/

 74մ

 70300

 

 146

 Տարբեր ամանեղեն

 27

 59530

 

 147

 Ռետինե երկարաճիտ կոշիկներ

 2

 10000

 

 148

 Հեռակապ

 3

 76000

 

 149

 Աքցան

 3

 3000

 

 150

 Ունելի

 1

 700

 

 151

 Պատմական հուշարձան քարտեզ

 940

 572333

 

 152

 Լուսարձակ /Պրոժեկտոր/

 2

 80000

 

 153

 Լուսավորող լամպ

 3

 9000

 

 154

 Կապրոն

 162

 39658

 

 155

 Ատլաս

 30

 19800

 

 156

 ԴՎՊ

 3

 9300

 

 157

 Լամպ

3

 7300

 

 158

 Սղոց

 2

 2550

 

 159

 Տենոր

 1

 5250

 

 160

 Թեյնիկ

 5

 13000

 

 161

 Կացին

 1

 3500

 

 162

 Մուրճ

 1

 1200

 

 163

 Կշեռք

 1

 2000

 

 164

 Զարթուցիչ

 1

 1300

 

 165

 Ձեռքի լապտեր

 4

 3660

 

 166

 Մկրատ

 1

 200

 

 167

 Էլ. երկարացուցիչ

 2

 2800

 

 168

 Վրձին

 1

 1000

 

 169

 Կալկա

 1

 1450

 

 170

 Ցելոֆան

 20

 4000

 

 171

 Մոմլաթ

 20

 16000

 

 172

 ԱԻՆՎ

 20

 1400

 

 173

 Վարդակ

 5

 1000

 

 174

 Էլ. կոթառ

 3

 390

 

 175

 Լամպեր

 10

 1600

 

 176

 Դանակ

 18

 1350

 

 177

 Պտուտակիչի հավաքածու

 1

 800

 

 178

 Ձագար

 3

 450

 

 179

 Պատառաքաղ

 2

 240

 

 180

 Էլ. հաշվիչ

 1

 800

 

 181

 Սկուտեղ

 2

 2400

 

 182

 Ըմպանակ

 62

 7440

 

 183

 Կերոսինի լամպ

 2

 5000

 

 184

 Սղոց

 1

 800

 

 185

 Ռետինե խողովակ

 10

 2000

 

 186

 Ցինկի գլան

 1

 5500

 

 187

 Բաք 80լ

 1

 4200

 

 188

 Պլաստմասսե շերեփ

 2

 400

 

 189

 Լուծիչ

 3

 900

 

 190

 Գավաթներ

 6

 1200

 

 191

 Հայելի

 3

 600

 

 192

 Աքցան

 1

 1200

 

 193

 Քերոց

 2

 1000

 

 194

 Գդալներ

 49

 4384

 

 195

 Թավա

 1

 2000

 

 196

 Մրգաման

 5

 2250

 

 197

 Բաժակներ

 12

 2600

 

 198

 Կոշկի խոզանակ

 1

 300

 

 199

 Շտուցեր

 1

 200

 

 200

 Փոցխ

 1

 1000

 

 201

 Լամպ

 8

 2660

 

 202

 Ինքնաեռ

 1

 15000

 

 203

 Լվացարան

 3

 4200

 

 204

 Ձեռնոցներ

 5

 750

 

 205

 Մեխահան ունելի

 1

 600

 

 206

 Խարտոց

 3

 1400

 

 207

 Ժամացույց

 1

 350

 

 208

 Թենիսի ռակետկա

 1

 1200

 

 209

 Թենիսի գնդակ

 5

 500

 

 210

 Պարան

 58

 15080

 

 211

 Էլ. կոթառ

 20

 6250

 

 212

 Գանձարկղ

 1

 5000

 

 213

 Կերոսինե լամպ

 2

 10000

 

 214

 Ջրանոթ

 3

 3400

 

 215

 Շախմատ-շաշկի

 2

 1000

 

 216

 Սրճեփ

 2

 3400

 

 217

 Լագան

 1

 3300

 

 218

 Մաղ

 1

 520

 

 219

 Թաս

 4

 3400

 

 220

 Գրատախտակ

 1

 1100

 

 221

 Դույլ

 3

 3700

 

 222

 Պնակներ

 120

 29410

 

 223

 Սուրճի սպասք

 3

 4500

 

 224

 Կաթսա

 1

 10500

 

 225

 Բահ

 1

 1000

 

 226

 Տարբեր պնակներ

 12

 20950

   

 Ընդամենը

 

 11139923

   

 Ընդհանուրը

 

 82591203

         

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ