ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի
հունիսի 30-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) առողջապահության նախարարություն.
2) արդարադատության նախարարություն.
3) արտաքին գործերի նախարարություն.
4) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
5) գյուղատնտեսության նախարարություն.
6) էկոնոմիկայի նախարարություն.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
8) կրթության, գիտության և սպորտի նախարարություն.
9) մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.
10) պաշտպանության նախարարություն.
11) քաղաքաշինության նախարարություն.
12) ֆինանսների նախարարություն:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն:
Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-88 օրենքը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունել օրենքից բխող իրավական ակտեր:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2015թ. հուլիսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-32-Ն |
|