ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
դեկտեմբերի 12-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) առողջապահության նախարարություն.
2) արդարադատության նախարարություն.
3) արտաքին գործերի նախարարություն.
4) գյուղատնտեսության նախարարություն.
5) կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
6) կրթության և գիտության նախարարություն.
7) մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.
8) պաշտպանության նախարարություն.
9) սոցիալական ապահովության նախարարություն.
10) տնտեսական զարգացման նախարարություն.
11) քաղաքաշինության նախարարություն.
12) ֆինանսների նախարարություն:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե.
3) արխիվային գործի վարչություն.
4) հարկային պետական ծառայություն.
5) միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն.
6) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն.
8) ջրային տնտեսության պետական կոմիտե.
9) սպորտի պետական կոմիտե.
10) փրկարար ծառայություն:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
27 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-88 |
|