ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
դեկտեմբերի 12-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) առողջապահության նախարարություն.
2) արդարադատության նախարարություն.
21) արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.
3) արտաքին գործերի նախարարություն.
4) գյուղատնտեսության նախարարություն.
5) կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
6) կրթության և գիտության նախարարություն.
7) մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.
8) պաշտպանության նախարարություն.
9) սոցիալական ապահովության նախարարություն.
10) տնտեսական զարգացման նախարարություն.
11) քաղաքաշինության նախարարություն.
12) ֆինանսների նախարարություն:
(1-ին հոդվածը լրաց. 17.02.2011 ՀՕ-1-Ն)
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե.
3) (կետն ուժը կորցրել է 17.02.2011 ՀՕ-1-Ն)
4) զբոսաշրջության վարչություն.
5) (կետն ուժը կորցրել է 02.07.2010 ՀՕ-24-Ն)
6) հարկային պետական ծառայություն.
7) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն.
9) (կետն ուժը կորցրել է 17.02.2011 ՀՕ-1-Ն)
10) սպորտի պետական կոմիտե.
11) փրկարար ծառայություն:
12) քաղաքացիական ավիացիայի վարչություն:
(2-րդ հոդվածը խմբ. 25.06.2008 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց. 02.07.2010 ՀՕ-24-Ն, փոփ. 17.02.2011 ՀՕ-1-Ն)
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
27 դեկտեմբերի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-88 |
|