ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի
սեպտեմբերի 19-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-88 օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում՝
1) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.».
3) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12) ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն.»:
Հոդված 3. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերը ենթակա են ընդունման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
19 սեպտեմբերի 2012թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-20-Ն |
|