Համարը 
ՀՕ-88
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
02.07.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

դեկտեմբերի 12-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) առողջապահության նախարարություն.

2) արդարադատության նախարարություն.

21) արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.

3) արտաքին գործերի նախարարություն.

4) գյուղատնտեսության նախարարություն.

5) (կետն ուժը կորցրել է 19.09.2012 ՀՕ-20-Ն)

6) կրթության և գիտության նախարարություն.

7) մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.

8) պաշտպանության նախարարություն.

9) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.

10) (կետն ուժը կորցրել է 19.09.2012 ՀՕ-20-Ն)

11) քաղաքաշինության նախարարություն.

12) ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

(1-ին հոդվածը լրաց. 17.02.2011 ՀՕ-1-Ն, փոփ., խմբ. 19.09.2012 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե.

3) (կետն ուժը կորցրել է 17.02.2011 ՀՕ-1-Ն)

4)  զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն.

5) (կետն ուժը կորցրել է 02.07.2010 ՀՕ-24-Ն)

6) հարկային պետական ծառայություն.

7) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն.

9) (կետն ուժը կորցրել է 17.02.2011 ՀՕ-1-Ն)

10) սպորտի պետական կոմիտե.

11) փրկարար ծառայություն.

12) քաղաքացիական ավիացիայի վարչություն:

(2-րդ հոդվածը խմբ. 25.06.2008 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց. 02.07.2010 ՀՕ-24-Ն, փոփ. 17.02.2011 ՀՕ-1-Ն, խմբ. 19.09.2012 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

27 դեկտեմբերի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-88