ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի
հունիսի 25-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (12 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-88, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե.
3) արտադրական ենթակառուցվածքների վարչություն.
4) զբոսաշրջության վարչություն.
5) կապիտալ շինարարության վարչություն.
6) հարկային պետական ծառայություն.
7) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն.
9) ջրային տնտեսության վարչություն.
10) սպորտի պետական կոմիտե.
11) փրկարար ծառայություն:»:
Հոդված 2. Սույն օրենքից բխող օրենսդրական ակտերը ենթակա են ընդունման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2 հուլիսի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-35-Ն |
|