ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' ապրիլի 2005թ. |
N 220 |
ք.Ստեփանակերտ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 20-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» թիվ 221 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված է
ԼՂՀ կառավարության
2005թ. ապրիլի ,,26,,-ի
թիվ 220 որոշման |
ԿԱՐԳ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է կառուցապատման նախագծի մշակմանը, դրա կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև նախագծի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Կառուցապատման նախագիծը ճարտարապետաշինարարական փաստաթուղթ է, որը մշակվում է հաստատված քաղաքաշինական ծրագրային, ինչպես նաև գոտևորման փաստաթղթերի հիման վրա՝ դրանցով սահմանված պահանջների պահպանմամբ՝ նոր կամ վերակառուցվող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի խմբերի, ռեկրեացիոն-առողջարանային, մարզահամալիրների և այլ նշանակության քաղաքաշինական օբյեկտների համար: Կառուցապատման նախագիծը կարող է մշակվել նաև համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքների համար:
3. Կառուցապատման նախագիծը մշակվում է նախագծվող տարածքի՝ սահմանված կարգով հաստատված կարմիր գծերի կամ հողամասի (հողամասերի) սահմաններում և որոշում է քաղաքաշինական համալիրների ճարտարապետահատակագծային և ծավալատարածական հորինվածքային լուծումները, օբյեկտների կառուցման, վերակառուցման հերթականությունը, գործառական նշանակությունը և ինժեներական կառուցվածքները, տարածքի ինժեներական նախապատրաստումն ու բարեկարգումը, տրանսպորտային և հետիոտն շարժման ուղղությունները, շինարարության կազմակերպման կարգն ու տեխնիկատնտեսական խոշորացված ցուցանիշները:
4. Սահմանված կարգով հաստատված կարմիր գծերի բացակայության դեպքում կառուցապատման նախագծի կազմում առանձին գծագրով մշակվում է նախագծվող տարածքի կարմիր գծերի նախագիծ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարմիր գծերի նախագծի մշակման կարգը սահմանվում է քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտով:
5. Կառուցապատման նախագծի կազմին և բովանդակությանը հիմնական պահանջները ներկայացված են սույն կարգի թիվ 1 հավելվածում:
6. Կառուցապատման նախագիծը մշակվում է ըստ անհրաժեշտության՝ կառուցապատողի իրավասություններով օժտված օրենքով սահմանված սուբյեկտների (այսուհետ՝ պատվիրատու) պատվերով:
7. Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետ՝ առաջադրանք) համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի ,,ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին,, թիվ 219 որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետին համապատասխան:
8. Պատվիրատուն՝
ա) սահմանված կարգով ընտրված՝ քաղաքաշինական փաստաթղթերի մշակողին /այսուհետ՝ կատարող/ հանձնում է սահմանված կարգով ներկայացված առաջադրանքը, ինչպես նաև պատվիրատուի կողմից կազմված նախագծման առաջադրանքը.
բ) կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերը: Նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը բերված է սույն կարգի թիվ 2 հավելվածում.
գ) կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր.
դ) պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ՝ կատարողը կարող է հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:
9. Պատվիրատուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նախագծային աշխատանքների ավարտից հետո այն ներկայացնում է փորձաքննության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի թիվ 145 որոշմամբ հաստատված կարգով: Նախագծային փաստաթղթերը կարող են ներկայացվել համապատասխան լիցենզիա ունեցող անձին՝ փորձաքննության՝ դրանք մշակողի կողմից, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:
10. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի վարչական սահմաններում իրականացվող կառուցապատման նախագիծը ներկայացնում է համայնքի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին), իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս՝ վարչակազմի ղեկավարին` համաձայնեցման:
11. Համայնքի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը), համայնքի վարչական սահմաններից դուրս՝ վարչակազմի ղեկավարը, փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծի մասին հասարակությանն իրազեկում է՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 218 որոշմամբ սահմանված կարգի, որից հետո համաձայնեցնում է այն:
12. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված դեպքերում կառուցապատման նախագծի համաձայնեցման ընթացակարգն իրականացվում է՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 164 որոշմամբ հաստատված կարգի:
13. Համաձայնեցված կառուցապատման նախագիծը հաստատում է պատվիրատուն:
14. Հաստատված կառուցապատման նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 1
Կառուցապատման նախագծի մշակման,
փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման և փոփոխման կարգի |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Կառուցապատման նախագիծը կարող է մշակվել մեկ՝ «Աշխատանքային նախագիծ» փուլով կամ երկու փուլով՝ «Նախագիծ»՝ աշխատանքների խոշորացված ցուցանիշներով և «Աշխատանքային փաստաթղթեր» մասերով:
Կառուցապատման նախագծի փուլերն իրականացվում են՝ համաձայն ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման կարգի:
Նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական և տեքստային մասերից:
Կառուցապատման նախագծի գրաֆիկական մասերը կատարվում են 1:500 և 1:1000 մասշտաբով: Առանձին դեպքերում մասշտաբները կարող են ճշգրտվել նախագծային առաջադրանքով:
Կառուցապատման նախագծի գլխավոր հատակագծում ցույց են տրվում բոլոր նախագծվող, պահպանվող և վերակառուցվող շենքերն ու շինությունները, հանգստի գոտիները, մարզական և այլ նշանակության հրապարակները, տրանսպորտային և հետիոտն անցումները, կանաչ տնկարկները:
Եթե կառուցապատման համալիրը կամ բնակելի և հասարակական շենքերի խումբը հանդիսանում է թաղամասի մի մասը, թաղամասի ճարտարապետահատակագծային և ծավալատարածական կառուցվածքի ամբողջականացման նպատակով լրացուցիչ մշակվում է ամբողջ թաղամասի կառուցապատման գլխավոր էսքիզը՝ համապատասխան տեխնիկատնտեսական ցուցանիշներով՝ համաձայն սույն կարգի թիվ 3 հավելվածի:
Կառուցապատման նախագծի իրադրության հատակագծում 1:5000 մասշտաբով ցույց է տրվում նախագծվող տարածքի դիրքը՝ հարակից միջավայրի հատակագծային կառուցվածքում:
Բարեկարգման հատակագծում ցույց են տրվում նախագծվող ու պահպանվող տրանսպորտային և հետիոտն անցումները, բոլոր տիպերի հրապարակներն ու հարթակները, հանգստի գոտիները, կանաչ տնկարկները (նշելով ծառերի տեսականին), կազմվում է ճարտարապետական փոքր ձևերի և հարթակների կահավորման (սարքավորումների) ցանկը:
Ռելիեֆի կազմակերպման ուրվագծում ցույց են տրվում շենքերի ու շինությունների առաջին հարկերի զրոյական նիշերը, դրանց անկյուններում հողի իրավական և նախագծվող նիշերը, նախագծային հորիզոնականները, ճանապարհների ու անցումների թեքությունները՝ առանցքներով, տրանսպորտային և հետիոտն անցումների առանցքների հատման կետերի նախագծային և իրական նիշերը, ջրահավաք հորերի մակերեսի նախագծային նիշերը, ինչպես նաև ճանապարհների, անցումների և հարթակների պատվածքների կոնստրուկտիվ կտրվածքները 1:20 մասշտաբով:
Ռելիեֆի կազմակերպման ուրվագծի չափազանց հագեցվածության դեպքում դրանից առանձնացվում է տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագիծը:
Նույն մոտեցումը ցուցաբերվում է գրաֆիկական այլ նյութերի մշակման ժամանակ:
Հողային զանգվածների հատակագծում ցույց են տրվում նախագծվող տարածքի սահմանները, հիմնական շենքերի և շինությունների ուրվագծերը, շինարարական կոորդինատային ցանցը կամ բազիսային գիծը, անկյուններում՝ նախագծային, իրական ու աշխատանքային նիշերով քառակուսիները և դրանց մեջ՝ յուրաքանչյուրի գրունտի ծավալը (լիցք կամ հանույթ): Հողային աշխատանքների հաշվեկշիռը հատակագծում տրվում է աղյուսակի ձևով:
Ինժեներական ցանցերի և ցածրավոլտ գծերի ուրվագծում ցույց են տրվում ջրամատակարարման, կոյուղու, անձրևաջրերի հեռացման, կեղտաջրերի մաքրման, ջերմամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, արտաքին լուսավորման, հեռախոսակապի, ռադիոֆիկացման և հեռուստատեսության ցանցերն իրենց հիմնական ցուցանիշներով, ինժեներական սարքավորումների ու ցամաքուրդային ցանցի տեղադրումը, ինչպես նաև վերը նշված բոլոր ցանցերի և ուղիների միացման տեղերն արտահրապարակային ցանցերին ու կառուցվածքներին:
Կառուցապատման նախագծում կատարվում է ստորգետնյա ինժեներական ցանցերի հավաք հատակագիծ:
Շենքերի և շինությունների համադրման ուրվագծում ցույց են տրվում բնակելի տների, հասարակական և արդյունաբերական շենքերի հատակագծերն ու ճակատները, որտեղ նշվում են հողի նախագծային և իրական նիշերը, բերվում 0.00 պայմանական նիշի բացարձակ արժեքը:
Տեքստային մասում հիմնավորվում են կառուցապատման ճարտարապետահատակագծային և ծավալատարածական լուծումները, շինարարության հերթականությունը, օգտագործվող շենքերի ու շինությունների տիպերը, տարածքի կանաչապատման և ինժեներական ցանցերի համակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, ինչպես նաև նշվում են կառուցապատման նախագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները՝ համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:
Վերակառուցվող թաղամասերի կառուցապատման նախագծերի մշակման ժամանակ նախագծի կազմում ընդգրկվում են կառուցապատման ժամանակակից իրավիճակի էկոլոգիական դրությունը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիները, վթարային կառույցների ցանկը և այլն:
Առաջադրանքին համապատասխան նախագծի կազմում կատարվում են կառուցապատման հորինվածքային լուծումները, տարածքի բարեկարգման աշխատանքները բնորոշող ցուցադրական նյութերը:
«Աշխատանքային նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով ներառվում են նաև առաջադրանքով նախատեսված օբյեկտների աշխատանքային փաստաթղթերը, սարքավորումների մասնագրերը:
| |
Հավելված 2
Կառուցապատման նախագծի մշակման,
փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման և փոփոխման կարգի |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառուցապատման նախագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերն են՝
ա) համայնքի ղեկավարի /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի, համայնքի սահմաններից դուրս` շրջանի վարչակազմի ղեկավարի/ կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը.
բ) նախագծման հիմքը.
գ) ինժեներական կառուցվածքներին, արտաքին ցանցին, ակունքներին միանալու կամ ինքնուրույն գործելու տեխնիկական պայմանները.
դ) տարածքի տեղագրագեոդեզիական հանույթը, ինժեներաերկրաբանական, լանդշաֆտային հետազոտությունների նյութերը.
ե) նախագծվող տարածքի սանիտարահիգիենիկ պայմանները, էկոլոգիական առկա իրավիճակի վերաբերյալ նյութերը.
զ) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը.
է) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը:
| |
Հավելված 3
Կառուցապատման նախագծի մշակման,
փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման և փոփոխման կարգի |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Կառուցապատման նախագծի կազմում մշակվում են աղյուսակում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. ________-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ ____ որոշմամբ հաստատված նախագծերի կազմում մշակվում են աղյուսակի 6-րդ և 7-րդ բաժինների ցուցանիշները:
3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:
|
Ցուցանիշները |
Չափման միավորը |
|
1. Տարածքը |
|
|
Կարմիր գծի սահմաններում բնակելի թաղամասեր, միկրոշրջաններ |
հեկտար/քառ. մետր՝ մարդուն |
|
Բնակելի կառուցապատման տարածքը |
--“-- |
|
այդ թվում`
բազմահարկ կառուցապատման տարածքը |
--“-- |
|
ցածրահարկ կառուցապատման տարածքը |
--“-- |
|
համաքաղաքային նշանակության սպասարկման հիմնարկների և կազմակերպությունների տեղամասերը |
--“-- |
|
Ընդհանուր օգտագործման տարածքը |
--“-- |
|
որից՝
ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկներ անցումներ, հարթակներ |
--“-- |
|
ավտոկայանատեղեր, այդ թվում՝ ստորգետնյա |
--“-- |
|
այլ տարածքներ |
--“-- |
|
ընդհանուր տարածքից՝ ըստ սեփականության ձևերի |
--“-- |
|
2. Բնակչությունը |
|
|
Բնակչության թիվը |
հազ. մարդ |
|
Բնակչության խտությունը |
մարդ/ հեկտար |
|
3. Բնակելի ֆոնդը |
|
|
Բնակելի տներ (ընդամենը) |
հազ. քառ. մետր ընդհ. մակ. |
|
Բնակելի ֆոնդի բաշխումը ըստ հարկայնության |
հազ. քառ. մետր ընդհ. մակ. % |
|
1-2 հարկանի |
--“-- |
|
3-4 հարկանի |
--“-- |
|
5-հարկանի |
--“-- |
|
բազմահարկ |
--“-- |
|
Բնակելի կառուցապատման միջին հարկայնությունը |
հարկ |
|
Բնակարանների թիվը ընդամենը |
հատ |
|
այդ թվում՝
մեկսենյականոց |
--“-- |
|
երկուսենյականոց |
--“-- |
|
երեքսենյականոց և ավելի |
--“-- |
|
չորսսենյականոց և ավելին |
--“-- |
|
Գոյություն ունեցող պահպանվող բնակելի ֆոնդը |
հազ. քառ. մետր |
|
բնակելի տներ (ընդամենը) |
ընդհ. մակ. |
|
բնակելի ֆոնդի նվազումը |
հազ. քառ. մետր |
|
բնակելի տներ (ընդամենը) |
ընդհանուր մակերեսը տոկոսով գոյություն ունեցող, նոր շինարարության նկատմամբ |
|
այդ թվում՝
ըստ տեխնիկական վիճակի |
--“-- |
|
ըստ վերակառուցման |
--“-- |
|
ըստ այլ պատճառների սանիտարապահպանական գոտիների կազմակերպում վերասարքավորում և այլն |
--“-- |
|
Նոր բնակելի շինարարություն |
հազ. քառ. մետր ընդհ. մակ. |
|
այդ թվում՝
1-2 հարկանի |
--“-- |
|
3-4 հարկանի |
--“-- |
|
5-հարկանի |
--“-- |
|
բազմահարկ |
--“-- |
|
4. Շենքերն ու շինությունները՝ ըստ գործառական նշանակության, հարկայնության և զբաղեցրած հողամասերի |
|
|
այդ թվում՝
Մանկական նախադպրոցական հիմնարկներ ընդամենը` 1000 մարդ |
տեղ/քառ.մետր |
|
Հանրակրթական դպրոցներ ընդամենը՝ 1000 մարդ |
աշակ. տեղ/քառ.մետր |
|
Մթերային ապրանքների խանութներ ընդամենը ՝1000 մարդ |
քառ.մետր առևտր. մակերես |
|
Արդյունաբերական ապրանքների խանութներ ընդամենը՝ 1000 մարդ |
քառ.մետր առևտր. մակերես |
|
Ավտոկայանատեղեր, այդ թվում՝ ստորգետնյա |
տեղ/քառ.մետր |
|
ընդամենը |
տեղ/քառ.մետր |
|
Այլ գործառական նշանակության օբյեկտներ |
-/քառ.մետր |
|
Բենզալցման, գազալցավորման և ավտոտեխսպասարկման կայաններ |
հատ |
|
5. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում |
|
|
Ընդհանուր ջրօգտագործումը |
հազ. խոր.մետր/օր |
|
Կեղտաջրերի գումարային ծախսը |
--“-- |
|
Էլեկտրական գումարային բեռնվածությունը |
կՎտ |
|
Գազի տարեկան ծախսը |
մլն խոր.մետր |
|
Ջեռուցման, օդափոխության, տաք ջրամատակարարման համար ջերմության ընդհանուր սպառումը |
կկալ |
|
6. Շինարարության ընդհանուր խոշորացված արժեքը |
|
|
այդ թվում՝ |
դրամ |
|
բնակելի շինարարություն |
--“-- |
|
կուլտուր-կենցաղային շինարարություն |
--“-- |
|
ճանապարհային ցանց |
--“-- |
|
ինժեներական սարքավորումներ և բարեկարգում |
--“-- |
|
7. Տեսակարար ծախսեր |
|
|
1 մարդուն |
--“-- |
|
նոր բնակելի շինարարության բնակարանների համար |
--“-- |
|
1 քառ. մետր |
--“-- |
|
ընդհանուր մակերեսի |
--“-- |