Համարը 
N 221
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.10.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.10.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"20" հոկտեմբերի 1998թ.

N 221

 ք.Ստեփանակերտ

 

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

բ) տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

գ) բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

դ) բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

ե) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2005 N 220)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998թ. նոյեմբերի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ.ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998 թ. հոկտեմբերի 20-ի

թիվ 221 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման

 

1. Ընդհանուր դրույթներ

1. Տարածքային հատակագծման ուրվագիծը (սխեման) քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, շրջանների վարչատարածքների և Ստեփանակերտ քաղաքի համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային հատակագծման ուրվագծի պատվիրատուի պարտականությունները կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

 

2. Տարածքային հատակագծման ուրվագծի մշակումը

2. Պատվիրատուն`

- սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը

- կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր

- կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, ուրվագծի համաձայնեցումը:

 

3. Տարածքային հատակագծման ուրվագծի փորձաքննությունը

3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո տարածքային հատակագծման ուրվագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

 

4. Տարածքային հատակագծման ուրվագծի համաձայնեցումը

4. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո տարածքային հատակագծման ուրվագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում պետական կառավարման հանրապետական մարմինների համաձայնեցմանը:

5. Պատվիրատուն տարածքային հատակագծման ուրվագիծն ու դրա վերաբերյալ պետական կառավարման համապատասխան մարմինների և իր համաձայնությունները ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

 

5. Տարածքային հատակագծման ուրվագծի հաստատումը

6. Տարածքային հատակագծման ուրվագիծը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` հետևյալ մասերով.

- տարածքի հեռանկարային զարգացման ուրվագիծ

- տարածքի գոտևորման ուրվագիծ

- ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների ուրվագիծ

- բնական և տեխնածին վտանգավոր ազդեցություններից տարածքի պաշտպանության ուրվագիծ

- ուրվագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների ցանկ:

 

6. Տարածքային հատակագծման հաստատված ուրվագծի փոփոխությունները

7. Տարածքային հատակագծման հաստատված ուրվագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998 թ. հոկտեմբերի 20-ի

թիվ 221 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման

 

 

1. Ընդհանուր դրույթներ

1. Տարածքային հատակագծման նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչատարածքների, Ստեփանակերտ քաղաքի կամ դրանց առանձին հատվածների արդյունաբերական հանգույցների, բնության հատուկ պահպանվող, առողջարանային, ռեկրեացիոն, պատմամշակութային և այլ նշանակության տարածքների համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային հատակագծման նախագծի պատվիրատուի պարտականությունները կատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

 

2. Տարածքային հատակագծման նախագծի մշակումը

2. Պատվիրատուն`

- սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը

- կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր

- կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

 

3. Տարածքային հատակագծման նախագծի փորձաքննությունը

3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո տարածքային հատակագծման նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

 

4. Տարածքային հատակագծման նախագծի համաձայնեցումը

4. Պատվիրատուն տարածքային հատակագծման նախագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում պետական կառավարման հանրապետական մարմինների համաձայնեցմանը:

5. Պատվիրատուն տարածքային հատակագծման նախագիծն ու դրա վերաբերյալ պետական կառավարման համապատասխան մարմինների և իր համաձայնությունները ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

 

5. Տարածքային հատակագծման նախագծի հաստատումը

6. Տարածքային հատակագծման նախագիծը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` հետևյալ մասերով.

- տարածքի հեռանկարային զարգացման նախագիծ

- տարածքի գոտևորման ուրվագիծ

- ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների ուրվագիծ

- բնական և տեխնածին վտանգավոր ազդեցություններից տարածքի պաշտպանության նախագիծ:

 

7. Տարածքային հատակագծման հաստատված նախագծի փոփոխությունները

7. Տարածքային հատակագծման հաստատված նախագծի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998 թ. հոկտեմբերի 20-ի

թիվ 221 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման

 

1. Ընդհանուր դրույթներ

1. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է քաղաքի ու գյուղի համար:

Գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է երկու փուլով.

ա) գլխավոր հատակագծի հայեցակարգ (մինչև 10000 մարդ բնակչությամբ քաղաքի և գյուղի համար կարող է համատեղվել գլխավոր հատակագծի հետ),

բ) գլխավոր հատակագիծ, ներառյալ` բնակավայրի սահմանների նկարագիրը:

Մինչև 10000 մարդ բնակչությամբ քաղաքի և գյուղի գլխավոր հատակագծի նախագիծը կարող է համատեղվել մանրամասն հատակագծման նախագծի հետ:

2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով: Շրջկենտրոնների և Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագիծը մշակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով:

 

2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը

3. Պատվիրատուն`

- սահմանված կարգով ընտրված` քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում շրջանի վարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը

- կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր

- կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասին հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

 

3. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի ‹‹Գլխավոր հատակագծի հայեցակարգ›› փուլի հաստատումը

4. Պատվիրատուն ‹‹Գլխավոր հատակագծի հայեցակարգ›› փուլի ավարտից հետո այն ներկայացնում է համայնքի ավագանուն և այնուհետև` շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին)` հավանության:

5. Շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) գլխավոր հատակագծի հայեցակարգը համաձայնեցման է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, որից հետո այն հաստատում է պատվիրատուն:

Շրջկենտրոնների և Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

6. Գլխավոր հատակագծի հայեցակարգը հիմք է հանդիսանում բնակավայրի ‹‹Գլխավոր հատակագիծ›› փուլի մշակման համար:

 

4. Բնակավայրի գլխավոր հատակագծի փորձաքննությունը

7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրով:

 

5. Բնակավայրի գլխավոր հատակագծի համաձայնեցումը

8. Պատվիրատուն նախագծի առնչությամբ փորձաքննության դրական եզրակացությունը և համայնքի ավագանու հավանությունը ստանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին):

9. Շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) նախագիծը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն` համաձայնեցման:

 

6. Բնակավայրի գլխավոր հատակագծի հաստատումը

10. Շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) նախագիծը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինների և իր համաձայնություններով սահմանված կարգով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի ‹‹Բնակավայրի սահմանների նկարագիր›› մասը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողով:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, ‹‹Բնակավայրի սահմանների նկարագիր›› մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից հաստատումից հետո, հաստատում է բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը` ‹‹Գլխավոր հատակագիծ›› փուլի ‹‹Գլխավոր հատակագիծ. հիմնական գծագիր›› մասով:

 

7. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի փոփոխությունները

13. Բնակավայրի գլխավոր հատակագծի ‹‹Բնակավայրի սահմանների նկարագիր›› և ‹‹Գլխավոր հատակագիծ. հիմնական գծագիր›› մասերում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

14. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մյուս մասերում փոփոխությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998 թ. հոկտեմբերի 20-ի

թիվ 221 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման

 

1. Ընդհանուր դրույթներ

1. Մանրամասն հատակագծման նախագիծը (ՄՀՆ) քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծի նախագծի հիման վրա` բնակավայրի կամ դրա առանձին հատվածի համար:

Մինչև 10000 մարդ բնակչությամբ քաղաքի և գյուղի համար ՄՀՆ-ն կարող է համատեղվել գլխավոր հատակագծի նախագծի հետ:

2. ՄՀՆ-ն մշակվում է համայնքի ղեկավարի, շրջկենտրոնների համար` շրջանի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքի համար` Ստեփանակերտի քաղաքապետի պատվերով:

 

2. Մանրամասն հատակագծման նախագծի մշակումը

3. Պատվիրատուն`

- սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև կատարող) է հանձնում նախագծման առաջադրանքը

- կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր

- կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

4. Գլխավոր հատակագծի նախագծի բացակայության դեպքում ՄՀՆ-ի առաջադրանքը համաձայնեցվում է շրջանի վարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

 

3. Մանրամասն հատակագծման նախագծի փորձաքննությունը

5. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո ՄՀՆ-ն ներկայացնում է փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրով:

 

4. Մանրամասն հատակագծման նախագծի համաձայնեցումը

6. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո ՄՀՆ-ի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն սահմանված կարգով ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` համաձայնեցման:

 

5. Մանրամասն հատակագծման նախագծի հաստատումը

7. Պատվիրատուն ՄՀՆ-ի` համապատասխան մարմինների հետ համաձայնեցումից հետո հաստատում է այն:

 

6. Հաստատված մանրամասն հատակագծման նախագծի փոփոխությունները

8. Հաստատված ՄՀՆ-ի փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998 թ. հոկտեմբերի 20-ի

թիվ 221 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

բնակավայրի կամ դրա առանձին հատվածի կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման

(կարգն ուժը կորցրել է 26.04.2005 N 220)