| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
03 հոկտեմբերի 2005թ.
պետական գրանցման թիվ 482 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
03 հոկտեմբերի 2005թ. |
թիվ 201 |
ք. Ստեփանակերտ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
"Նոտարիատի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հաստատել Նոտարական գրանցամատյանի ձեւը`համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել նոտարական գրանցամատյանում գրանցումների կատարման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի
2005 թվականի հոկտեմբերի 3 -ի
թիվ 201 հրամանի |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՆՈՏԱՐ ____________________
______________ թվական N
|
Նոտարական գործողության N-ը |
Նոտարական գործողության կատարման ամսաթիվը, ամիսը,
տարեթիվը |
Անձանց կամ նրանց ներկայա- ցուցիչների ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը, որոնց համար կա - կարված է նոտարական գործողությունը |
Նոտարական գործողության կատարմանը ներկայացած անձի ինքնու- թյունը, հաս- տատող փաստա- թուղթը |
Նոտարա- կան գոր- ծողության բովանդա- կությունը |
Գանձված է պետական տուրք, կամ նշում պետական տուրքի վճարումից ազատված լինելու մասին |
Ստորա- գրություն նոտարա- կան կարգով վավերաց- ված փաս- տաթուղթը ստանալու մասին |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի
2005 թվականի հոկտեմբերի 3-ի
թիվ 201 հրամանի |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում է նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումների կատարման կարգն ու պայմանները:
2. "Նոտարիատի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետեւ` օրենք) 30-րդ հոդվածի համապատասխան նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով:
3. Նոտարական գրանցամատյանում գրանցումների կատարման կարգի խախտման համար պատասխանատվություն է կրում նոտարը` անկախ այն հանգամանքից թե նա այդ աշխատանքներն իրականացնում է անձամբ թե նրա ստաժորը կամ աշխատողը:
4. Նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողությունները գրանցվում են հատուկ գրանցամատյանում (սեղանամատյանում): Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից տրվող փաստաթղթերում եւ վավերացման մակագրություններում: Գրանցումները պետք է լինեն պարզ եւ հստակ, առանց ջնջումների:
5. Գրանցամատյանները պետք է լինեն ժապավենված, թերթերը` համարակալված:
Թերթերի քանակը պետք է հաստատվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման պետի կողմից եւ կնքվի նախարարության կնիքով:
Գրանցամատյանում մատիտով գրանցումներ կատարել չի թույլատրվում:
Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր սեղանամատյան:
6. Նոտարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ, կարող են վարել մի քանի գրանցամատյան:
7. Եթե ինքնուրույն գրանցամատյաններ են ներդրվում որոշակի նոտարական գործողություններ, օրինակ` վավերացված պատճեններ կամ ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար, այդ դեպքում յուրաքանչյուր գրանցամատյանի ինդեքսին ավելացվում է նոտարական գործողության անվանմանը համապատասխանող տառ: Oրինակ` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ, որը նշանակում է առաջին գրանցամատյան` պատճենները գրանցելու համար, երկրորդ գրանցամատյան` տրված ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար:
8. Նոտարական գործողության առանձին տեսակը գրանցելու համար նախատեսված ինդեքսով գրանցամատյանը վերջանալու դեպքում այդ ինդեքսը դրվում է նաև գրանցամատյանի հաջորդ գրքերի վրա, իսկ գրանցման հերթական համարները շարունակվում են մինչև տարվա վերջը:
Այդպիսի գրանցամատյաններում գրանցված փաստաթղթի վրա գրանցամատյանի համարները նշվում են հետևյալ ձևով` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ և այլն:
Նոտարները նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյանից քաղվածքներ տալիս են օրենքով սահմանված կարգով:
9. Նոտարական գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ`
ա) Գրանցամատյանի 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա` սկզբի նոտարական գործողության հերթական համարը:
բ) 2-րդ սյունակում ցույց տրված նոտարական գործողության կատարման տարեթիվը պետք է համընկնի նոտարի կողմից տրված վկայագրի կամ այլ փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության տարեթվին:
գ) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն անձանց ազգանուն, անուն, հայրանունը, կազմակերպության անվանումը, նրանց ներկայացուցիչների ազգանուն, անուն, հայրանունը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը:
Եթե փաստաթղթի պատճենի վավերացման համար չի ներկայացել այն քաղաքացին, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանուն, անուն, հայրանունը և նրա հասցեն:
Այն դեպքում, երբ նոտարական կարգով վավերացված փաստաթղթի մեկ օրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի հասցեն նշել չի պահանջվում:
Ստորագրել չկարողացող անձի անունից գործարք վավերացնելիս 3-սյունակում նշվում է ստորագրող անձի անուն, հայրանուն, ազգանունը և նրա բնակության վայրը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքային հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը:
դ) Գրանցամատյանի 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը:
ե) 5-րդ սյունակում գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը. Օրինակ`
"Տան առուվաճառքի պայմանագիր ......, "կտակ" և այլն:
Նույնպիսի կրճատումներով է գրանցվում նաև տրված վկայագրերը (ժառանգության իրավունքի, քաղաքացու կենդանության և այլն):
Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:
զ) 6-րդ սյունակում նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը նշվում է առանձին, բանկի անդորրագրի տարեթվի և համարի նշումով:
Եթե փաստաթղթերը կամ անձը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը, ազատված են պետական տուրքի վճարումից, ապա 6-րդ սյունակում նշվում է "Պետական տուրքի վճարումից ազատված է (նշվում է պետական տուրքից ազատվելու հիմքը) հիման վրա":
Այսպիսի դեպքում նոտարական կարգով ձևակերպված փաստաթղթեր ստացող անձինք գրանցամատյանի 7-րդ սյունակում նշում են, որ փաստաթղթերը իրենց կողմից ստացված է անվճար:
է) Գրանցամատյանում չլրացված տողերը պետք է ընդգծված լինեն, ջնջումներ չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում (որտեղ կատարված է ուղղումը) պետական նոտարի ստորագրությունից առաջ:
ը) Գրանցամատյանի համարակալման սխալները հայտնաբերելիս, այդ մասին կազմվում է տեղեկանք նոտարի ստորագրությամբ:
10. Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա սեղանամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):