Համարը 
N 27-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.02.12/02(247)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.01.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2014թ.

N 27-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՄԻՆՉԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել մինչև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի հունվարի 28-ի N 27-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՄԻՆՉԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մինչև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի կիրառման իմաստով մինչև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա`

1) պաշտոնային դրույքաչափային աշխատավարձը որոշվում է գործատուի կողմից 2013 թվականի աշխատած լրիվ (ամբողջական) ամիսների ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) և այդ աշխատավարձի ստացման լրիվ (ամբողջական) ամիսների թվի հարաբերությամբ.

2) ժամային կամ գործավարձային դրույքաչափերի հիման վրա հաշվարկվող աշխատավարձը որոշվում է գործատուի կողմից 2013 թվականի ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) և այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից ծախսված ժամերի թվի կամ այդ աշխատավարձի ստացման համար վարձու աշխատողի կողմից կատարված աշխատանքի միավորների թվի հարաբերությամբ:

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված հաշվարկները կատարելիս` աշխատավարձում չներառվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում հետևյալ վճարումները (վարձատրությունը)`

1) լրացուցիչ վարձատրությունը` ներառյալ`

ա. արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,

բ. գիշերային աշխատանքի վարձատրությունը,

գ. ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,

դ. լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),

ե. աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները,

զ. պարապուրդի ժամանակ վճարումը,

է. օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,

ը. լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,

թ. առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր չէ և պայմանավորված չէ աշխատանքի բնույթով),

ժ. աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.

2) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդային գումարները.

3) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը.

4) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ ռոյալթիների):

4. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողին հարկումից հետո`

1) յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) չպետք է պակաս լինի ինչպես սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` մինչև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձից, այնպես էլ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները).

2) յուրաքանչյուր ժամի կամ աշխատանքի յուրաքանչյուր միավորի համար վճարման ենթակա աշխատավարձը (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը և սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները) չպետք է պակաս լինի ինչպես սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` մինչև «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձից, այնպես էլ 2013 թվականի ընթացքում աշխատած վերջին ժամի կամ կատարած աշխատանքի վերջին միավորի համար վճարման ենթակա աշխատավարձից (որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտահարկը, վարձու աշխատողի հաշվին կատարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված` աշխատանքի վարձատրությանն ուղղվող այլ միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները):

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ