ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 181 որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը:
2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրմամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝
|
Բնակավայր |
Ընտանիքի անդամների թիվը |
|
մինչև 4 անդամ |
4 և ավելի անդամ |
|
Ստեփանակերտ քաղաքում |
660 |
1000 |
|
Շրջկենտրոններում |
500 |
660 |
|
Այլ բնակավայրերում |
400 |
600 |
(2-րդ կետը խմբ. 09.03.2007 N 101)
3. Ոստիկանության ծառայողը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարին: Զեկուցագրին կցվում են բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը և հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ նշված պայմանագրի համաձայն եկամուտ ստանալու վերաբերյալ վարձատուի հայտարարության մասին:
4. Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի հանձնարարությամբ զեկուցագիրը քննարկվում է նշված մարմնի կադրային, ֆինանսաբյուջետային ստորաբաժանումներում և ընդունված որոշման մասին 10- օրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում ոստիկանության ծառայողին:
5. Զեկուցագրի բավարարման դեպքում ոստիկանության ծառայողին փոխհատուցման գումարները վճարում է ոստիկանության պետական կառավարման մարմինը՝ նախատեսված բյուջետային (արտաբյուջետային) միջոցների հաշվին:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |