Համարը 
N 18
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.02.14/08(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հունվարի 2007թ.

N 18

ք.Ստեփանակերտ

 

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.10.2007 N 452)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել`

ա) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) գործարկման եզրակացության ձևը ` համաձայն թիվ 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.10.2007 N 452)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2007թ. հունվարի «30»-ի

թիվ 18 որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

(վերնագիրը փոփ. 30.10.2007 N 452)

 

1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և կարգավորում է միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 30.10.2007 N 452)

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու տեխնոլոգիական նպատակներով գազ սպառողների (այսուհետ` սպառողներ) վրա:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` գազի տեղակայանքներ) գործարկումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության՝ գործարկման թույլտվության առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 30.10.2007 N 452)

4. Նոր կառուցվող և վերակառուցվող գազի տեղակայանքները պետք է կառուցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գազամատակարարող կազմակերպության կողմից տրված միացման տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրա հիման վրա կազմված նախագծին համապատասխան:

5. Գազի տեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում, դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին՝ միաժամանակ ներկայացնելով գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի թիվ 18 որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերի բնօրինակները` լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:

6. Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) դիմումն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված տեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին:

Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, սույն կետում նշված ժամկետում, տրվում է գազի տեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի թիվ 18 որոշման թիվ 3 հավելվածի` թույլատրելով դրա գործարկումը:

Ակտ-կարգադրագրի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

7. Լիազոր մարմնի կողմից գազի տեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է գազի տնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:

8. Գազի տեղակայանքների նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման աշխատանքների թերի կատարման, գազի տնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները և 7 օրվա ընթացքում այն ներկայացնում գազի տեղակայանքների սեփականատիրոջը:

9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին գազի տեղակայանքների սեփականատիրոջ գրավոր դիմումից հետո լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները), թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով, 7 օրվա ընթացքում կատարում է (կատարում են) գազի տեղակայանքների ուսումնասիրությունը:

(Հավելված 1-ը փոփ. 30.10.2007 N 452)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2007թ. հունվարի «30»-ի

թիվ 18 որոշման

 

ՑԱՆԿ

 

ՄԻՋԻՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

(վերնագիրը փոփ. 30.10.2007 N 452)

 

Գազի տեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումը լիազոր մարմին դրանք տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին

Գազի տեղակայանքի շահագործման պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի կամ պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի պատճենը

Գազամատակարարման տեխնիկական պայմանները (տեխնիկական առաջադրանքը)

Գազի տեղակայանքների տեխնիկական նախագիծը` կազմված տեխնիկական պայմաններին (տեխնիկական առաջադրանքին) համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիցենզավորված կազմակերպության կողմից

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման մասին երկկողմ (մատակարար-բաժանորդ) վավերացված ակտը

Գազասարքավորումների գործարանային անձնագրերը և օգտագործման հրահանգները

Գազատարի, գազի ճնշակային և կարգավորիչ կայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները

Գազի տեղակայանքների կառուցվածքում առկա 6կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը

Գազի տեղակայանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշմամբ սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի պատճենը

Գազ սպառող տեխնոլոգիական սարքավորումների (կաթսաներ, ջրատաքացուցիչներ, գազայրիչներ և այլն) տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները:

(Հավելված 2-ը փոփ. 30.10.2007 N 452)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2007թ. հունվարի «30»-ի

թիվ 18 որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

ք. Ստեփանակերտ

«____» _____________2007թ.

 

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______

 

 

ԳԱԶԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`

 

Սեփականատերը __________________________________________________________________

                                                                         (կազմակերպության լրիվ անվանումը)

Տեղադրման վայրը _________________________________________________________________

 

Լրիվ անվանումը __________________________________________________________________

                                                                         (գազի տեղակայանքի լրիվ անվանումը)

_________________________________________________________________________________

 

Աշխատանքային ճնշումը _____________________________________________________ (կգ/սմ2)

 

Գազի ծախսը ______________________________________________________________(նմ3/ժամ)

 

Միացման (գազի առաքման) կետը ____________________________________________________

 

__________________________________________________________________________________

 

Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ______________________________________________

 

Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը _________________________

__________________________________________________________________________________

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

________________________________________________________________________________

                                                                          (կազմակերպության լրիվ անվանումը)

________________________________________________________________________________

                                                                          (գազի տեղակայանքի լրիվ անվանումը)

 

տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

 

Թույլատրվում է գազի տեղակայանքը գործարկել:

 

Կ.Տ.

 

Ղեկավար

____________________

____________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան