Համարը 
N 144-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.03.12/04(344)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.03.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.03.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2018թ.

N 144-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրով` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 18 որոշմամբ հաստատված՝

1) թիվ 1 հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերով.

2) թիվ 3 հավելվածում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «ԼՂՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «5.8 ՄՎՏ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 19 որոշմամբ հաստատված՝

1) թիվ 1 հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերով.

2) թիվ 3 հավելվածում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «ԼՂՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 28-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 379 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը հաստատելու մասին» N 57-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերով.

2) 7-րդ և 8-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների» բառերով.

3) ենթահավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2018 թվականի

մարտի 5-ի N 144-Ն որոշման

 

«ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

Մասնաճյուղի

անվանումը

0.38 ԿՎ լարմամբ սնվող սպառողների համար

Ընդամենը

(ՀՀ դրամ)

Ցերեկ

Գիշեր

Բաժա-

նորդ-

ների

քանակը

Սպառված

էլեկտրա-

էներգիայի

քանակը

(կՎտ/ժ)

Սակագնի

տարբե-

րությունը

(գործող

սակագին-25)

(ՀՀ դրամ)

Գումարը

(ՀՀ դրամ)

Բաժա- նորդ- ների քանակը

Սպառված

էլեկտրա-

էներգիայի

քանակը

(կՎտ/ժ)

Սակագնի

տարբե-

րությունը

(գործող

սակագին-25)

(ՀՀ դրամ)

Գումարը

(ՀՀ դրամ)

«Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության «Կենտրոն» մասնաճյուղ

                 

«Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության «Բերդ» մասնաճյուղ

                 

«Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության «Մռավ» մասնաճյուղ

                 

«Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության «Դիզակ» մասնաճյուղ

                 

«Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության «Շուշի» մասնաճյուղ

                 

«Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության «Քաշաթաղ» մասնաճյուղ

                 

Ընդամենը

                 

 

Ծանոթություն______________________________________________________

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

___________________________

ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ

___________________________

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

___________________________

»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ