ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«11» փետրվարի 2014թ. |
N 57-Ն |
ք. Ստեփանակերտ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 25.09.2015 N 619-Ն)
1. Հաստատել բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի փետրվարի 11-ի N 57-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման ընթացակարգը:
2. Սույն կարգը չի տարածվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց (անկախ կազմակերպա-իրավական ձևից) վրա:
3. Սուբսիդավորումը կատարվում է՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի սակագները:
4. Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով:
5. Օպերատորը (այսուհետ` «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերություն) յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում վճարման ենթակա գումարների վերաբերյալ հայտն ըստ հաշվարկի` համաձայն ենթահավելվածի:
(5-րդ կետը փոփ. 05.03.2018 N 144-Ն)
6. Նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված հայտի և հաշվարկի (այսուհետ` հայտ) ճշտությունը ստուգելով` նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին է ներկայացնում հայտի բավարարման մասին եզրակացություն:
7. Նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ֆինանսավորման հայտը կից փաստաթղթերով («Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության հայտն ու հաշվարկը) և ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
(7-րդ կետը փոփ. 05.03.2018 N 144-Ն)
8. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ներկայացված հայտի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցները տրամադրում է նախարարությանը՝ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման նպատակով:
(8-րդ կետը փոփ. 05.03.2018 N 144-Ն)
(կարգը փոփ. 14.10.2014 N 667-Ն, խմբ. 25.09.2015 N 619-Ն, փոփ. 05.03.2018 N 144-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
|
Մասնաճյուղի
անվանումը |
0.38 ԿՎ լարմամբ սնվող սպառողների համար |
Ընդամենը
(ՀՀ դրամ) |
|
Ցերեկ |
Գիշեր |
|
Բաժա-
նորդ-
ների
քանակը |
Սպառված
էլեկտրա-
էներգիայի
քանակը
(կՎտ/ժ) |
Սակագնի
տարբե-
րությունը
(գործող
սակագին-25)
(ՀՀ դրամ) |
Գումարը
(ՀՀ դրամ) |
Բաժանորդ- ների քանակը |
Սպառված
էլեկտրա-
էներգիայի
քանակը
(կՎտ/ժ) |
Սակագնի
տարբե-
րությունը
(գործող
սակագին-25)
(ՀՀ դրամ) |
Գումարը
(ՀՀ դրամ) |
|
«Արցախէներգո» փակ բաժնետիրական
ընկերության «Կենտրոն» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
«Արցախէներգո» փակ բաժնետիրական
ընկերության «Բերդ» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
«Արցախէներգո» փակ բաժնետիրական
ընկերության «Մռավ» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
«Արցախէներգո» փակ բաժնետիրական
ընկերության «Դիզակ» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
«Արցախէներգո» փակ բաժնետիրական
ընկերության «Շուշի» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
«Արցախէներգո» փակ բաժնետիրական
ընկերության «Քաշաթաղ» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն____________________________________________________________
|
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ |
___________________________
|
|
ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ |
___________________________
|
|
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ |
___________________________
|
(ենթահավելվածը փոփ. 14.10.2014 N 667-Ն, խմբ. 25.09.2015 N 619-Ն, 05.03.2018 N 144-Ն)