Համարը 
N 619-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.10.05/18(285)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.09.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հուլիսի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 25 սեպտեմբերի 2015թ.

N 619-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը հաստատելու մասին» N 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».

2) որոշման հավելվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հուլիսի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 619-Ն որոշման 

 

 

 

«Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի փետրվարի 11-ի N 57-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման ընթացակարգը:

2. Սույն կարգը չի տարածվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց (անկախ կազմակերպա-իրավական ձևից) վրա:

3. Սուբսիդավորումը կատարվում է՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի սակագները:

4. Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով:

5. Օպերատորը (այսուհետ` «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերություն) յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում վճարման ենթակա գումարների վերաբերյալ հայտն ըստ հաշվարկի` համաձայն ենթահավելվածի:

6. Նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված հայտի և հաշվարկի (այսուհետ` հայտ) ճշտությունը ստուգելով` նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին է ներկայացնում հայտի բավարարման մասին եզրակացություն:

7. Նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ֆինանսավորման հայտը կից փաստաթղթերով («Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության հայտն ու հաշվարկը) և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ներկայացված հայտի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցները տրամադրում է նախարարությանը՝ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման նպատակով:

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

   ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

Մասնաճյուղի

անվանումը

0.38 ԿՎ լարմամբ սնվող սպառողների համար

Ընդա-

մենը (ՀՀ

 դրամ)

Ցերեկ

Գիշեր

Բաժա-նորդների քանակը

Սպառված

 էլեկտրաէ-

ներգիայի

քանակը

 (կՎտ/ժ)

Սակագնի

տարբերու-

թյունը

(գործող

սակա-

գին-25)

(ՀՀ դրամ)

Գումարը

(ՀՀ

դրամ)

Բաժա-նորդների քանակը

Սպառված

էլեկտրաէ-

ներգիայի

քանակը

(կՎտ/ժ)

Սակագնի

տարբերու-

թյունը

գործող

սակա-

գին-25)

(ՀՀ դրամ)

Գումա-

րը (ՀՀ

 դրամ)

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Ստեփանակերտի

 մասնաճյուղ

                  

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

 ընկերության Ասկերանի մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Մարտակերտի մասնաճյուղ

                  

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Մարտունու մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Հադրութի մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

 ընկերության Շուշիի մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Շահումյանի մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Քաշաթաղի մասնաճյուղ

                 

 Ընդամենը

                 

 

Ծանոթություն____________________________________________________________

 

 ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

 ___________________________

 

 ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ

   
  ԷԼ. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ  ___________________________

 

 ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ (ՖՏԲ ՊԵՏ)

 ____________________________:»: