Համարը 
N 57-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.02.26/03(248)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.02.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.02.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«11» փետրվարի 2014թ.

N 57-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 25.09.2015 N 619-Ն)

1.  Հաստատել բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2014 թվականի փետրվարի 11-ի N 57-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման ընթացակարգը:

2. Սույն կարգը չի տարածվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց (անկախ կազմակերպա-իրավական ձևից) վրա:

3. Սուբսիդավորումը կատարվում է՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի սակագները:

4. Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով:

5. Օպերատորը (այսուհետ` «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերություն) յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում վճարման ենթակա գումարների վերաբերյալ հայտն ըստ հաշվարկի` համաձայն ենթահավելվածի:

6. Նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված հայտի և հաշվարկի (այսուհետ` հայտ) ճշտությունը ստուգելով` նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին է ներկայացնում հայտի բավարարման մասին եզրակացություն:

7. Նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ֆինանսավորման հայտը կից փաստաթղթերով («Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության հայտն ու հաշվարկը) և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ներկայացված հայտի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցները տրամադրում է նախարարությանը՝ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման նպատակով:

(կարգը փոփ. 14.10.2014 N 667-Ն, խմբ. 25.09.2015 N 619-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

Մասնաճյուղի

անվանումը

0.38 ԿՎ լարմամբ սնվող սպառողների համար

Ընդա-

մենը (ՀՀ

 դրամ)

Ցերեկ

Գիշեր

Բաժա-նորդների քանակը

Սպառված

 էլեկտրաէ-

ներգիայի

քանակը

 (կՎտ/ժ)

Սակագնի

տարբերու-

թյունը

(գործող

սակա-

գին-25)

(ՀՀ դրամ)

Գումարը

(ՀՀ

դրամ)

Բաժա-նորդների քանակը

Սպառված

էլեկտրաէ-

ներգիայի

քանակը

(կՎտ/ժ)

Սակագնի

տարբերու-

թյունը

գործող

սակա-

գին-25)

(ՀՀ դրամ)

Գումա-

րը (ՀՀ

 դրամ)

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Ստեփանակերտի

 մասնաճյուղ

                  

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

 ընկերության Ասկերանի մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Մարտակերտի մասնաճյուղ

                  

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Մարտունու մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Հադրութի մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

 ընկերության Շուշիի մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Շահումյանի մասնաճյուղ

                 

 «Արցախէներգո» փակ բաժնետիրական

ընկերության Քաշաթաղի մասնաճյուղ

                 

 Ընդամենը

                 

 

Ծանոթություն____________________________________________________________

 

 ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

 ___________________________

 

 ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ

   
  ԷԼ. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ  ___________________________

 

 ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ (ՖՏԲ ՊԵՏ)

 ____________________________

 (ենթահավելվածը փոփ. 14.10.2014 N 667-Ն, խմբ. 25.09.2015 N 619-Ն)