Համարը 
N 83-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.02.01-2023.02.28 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.02.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.02.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.02.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2023թ.

N 83-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը և Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում «չափով» բառից հետո լրացնել «, իսկ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար բնակավայրում՝ 2023 թվականի համար՝ ամբողջությամբ.» բառերը.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկից հանել՝

ա. «2. ԱՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ» բաժնի 8-րդ տողը,

բ. «7. ԱՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ» բաժինը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2023 թվական