Համարը 
N 57-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.02.26/03(248)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.02.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.02.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 17.02.2023թ. N83-Ն որոշման 2-րդ կետը:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«11» փետրվարի 2014թ.

N 57-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 27.08.20 N385-Ն)

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 25.09.2015 N619-Ն, փոփ. 12.04.22 N393-Ն)

1.  Հաստատել բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. Հաստատել Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 27.08.20 N385-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2014 թվականի փետրվարի 11-ի N 57-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ

ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառում բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 12.04.22 N393-Ն)

2. Սույն կարգը չի տարածվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց (անկախ կազմակերպա-իրավական ձևից) վրա:

3. Սուբսիդավորումը կատարվում է՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի սակագները:

(3-րդ կետը փոփ. 12.04.22 N393-Ն)

4. Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է․

1) Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերում՝ էլեկտրաէներգիայի գործող սակագների և 15 ՀՀ դրամի տարբերության չափով, իսկ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար բնակավայրում՝ 2023 թվականի համար՝ ամբողջությամբ․

2) այլ բնակավայրերում՝ էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով:

(4-րդ կետը խմբ. 27.08.20 N 385-Ն, փոփ. 26.02.21 N 148-Ն, խմբ. 28.07.22 N 851-Ն, 17.10.22 N 1132-Ն, լրաց. 17.02.23 N 83-Ն)

5. Մատակարարը (այսուհետ` «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերություն) յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում վճարման ենթակա գումարների վերաբերյալ հայտն ըստ հաշվարկի` համաձայն ենթահավելվածի:

(5-րդ կետը փոփ. 05.03.2018 N144-Ն, 12.04.22 N393-Ն)

6. Նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժինը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված հայտի և հաշվարկի (այսուհետ` հայտ) ճշտությունը ստուգելով` նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչություն է ներկայացնում հայտի բավարարման մասին եզրակացություն:

(6-րդ կետը փոփ. 12.04.22 N393-Ն)

7. Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ֆինանսավորման հայտը կից փաստաթղթերով («Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության հայտն ու հաշվարկը) և ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

(7-րդ կետը փոփ. 05.03.2018 N144-Ն, 12.04.22 N393-Ն)

8. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ներկայացված հայտի համաձայն, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցները տրամադրում է նախարարությանը՝ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման նպատակով:

(8-րդ կետը փոփ. 05.03.2018 N144-Ն, 12.04.22 N393-Ն)

(կարգը փոփ. 14.10.2014 N667-Ն, խմբ. 25.09.2015 N619-Ն, փոփ. 05.03.2018 N144-Ն, խմբ. 27.08.20 N385-Ն, փոփ. 26.02.21 N148-Ն,12.04.22 N393-Ն,  խմբ. 28.07.22 N 851-Ն, 17.10.22 N 1132-Ն, լրաց. 17.02.23 N 83-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ ______ ԿՎՏԺ ՆԵՐԱՌՅԱԼ ՍՊԱՌԱԾ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

_____________________

(ամիս, տարեթիվ)

 

Հ/Հ

Անվանումը

Բաժանորդների քանակը

Սպառած էլ.էներգիայի քանակը /կՎտժ/

Սուբսիդիա

/ՀՀ դրամ/

Ընդամենը

այդ թվում՝

Ընդամենը

այդ թվում՝

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

1

«Արցախէներգո» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղ

             

2

«Արցախէներգո» ՓԲԸ «Բերդ» մասնաճյուղ

             

3

«Արցախէներգո» ՓԲԸ «Մռավ» մասնաճյուղ

             

4

«Արցախէներգո» ՓԲԸ «Վարանդա» մասնաճյուղ

             

5

«Արցախէներգո» ՓԲԸ «Շուշի» մասնաճյուղ

             

Ընդամենը

             

 

Ծանոթություն_______________________________

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

___________________________________

ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ

___________________________________

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

___________________________________

(ենթահավելվածը փոփ. 14.10.2014 N 667-Ն, խմբ. 25.09.2015 N 619-Ն, 05.03.2018 N 144-Ն, 27.08.20 N 385-Ն, 28.07.22 N 851-Ն)

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

2014 թվականի փետրվարի 11-ի N 57 -Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

Հ/Հ

Բնակավայրի, թաղամասի, փողոցի անվանումը

1. ԱՀ ՔՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

1․

Ազատամարտիկների 7Ա և 9Ա շենքեր

2․

Մխիթար Գոշ փողոց թիվ 7Ա շենք

3.

Նաբերեժնայա 3-րդ նրբանցք թիվ 16 շենք

3.1.

Նաբերեժնայա 3-րդ նրբանցք թիվ 2 շենք

4․

Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 27 շենք

5․

Արեշ թաղամաս

6․

Մեսրոպ Մաշտոց փողոց՝ չգազաֆիկացված հատված

7․

Աջափնյակ թաղամաս՝ չգազաֆիկացված հատված

8․

Բագրատ Ուլուբաբյան փակուղիներ՝ չգազաֆիկացված հատված

9․

Վաչագան Բարեպաշտ փողոց՝ չգազաֆիկացված հատված

10․

Դանիել-Բեկ Փիրումյան փողոց՝ չգազաֆիկացված հատված

2. ԱՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ

1.

ք․Ասկերան, Արցախյան փողոց՝ չգազաֆիկացված հատված

ք․Ասկերան, 11-րդ փողոց՝ չգազաֆիկացված հատված

ք․Ասկերան, Նելսոն Ստեփանյան փողոց` չգազաֆիկացված հատված

ք․Ասկերան, Շահումյան փողոց՝ չգազաֆիկացված հատված

2.

Քյաթուկ

3.

Դահրավ

4.

Ներքին Սզնեք

5.

Դահրազ

6.

Սարդարաշեն

7.

Վերին Սզնեք

8.

(տողը հանվել է 17.02.23 N83-Ն)

9.

Իվանյան՝ չգազաֆիկացված հատված

10.

Խնածախ՝ չգազաֆիկացված հատված

11․

Նորագյուղ՝ չգազաֆիկացված հատված

3. ԱՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

1.

Գետավան

2.

Զագլիկ

3.

Զարդախաչ

4.

Թբլղու

5.

Խնկավան

6.

Կիչան

7.

Կոճողոտ

8.

Կուսապատ

9.

Հաթերք

10.

Հարությունագոմեր

11.

Ճանկաթաղ

12.

Մաղավուզ

13.

Քմքաձոր

14.

Մեծ շեն

15.

Մեհմանա

16.

Մոխրաթաղ

17.

Նոր Ջրաբերդ

18.

Նոր Ղազանչի

19.

Չափար

20.

Պողոսագոմեր

21.

Վաղուհաս

22.

Վարդաձոր

23.

Վարնկաթաղ

24.

Վերին Հոռաթաղ

25.

Տոնաշեն

26.

Քոլատակ

4. ԱՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ

1.

ք․Մարտունի, Քաջավան թաղամաս՝ չգազաֆիկացված հատված

ք․Մարտունի, Աբրիկավան թաղամաս՝ չգազաֆիկացված հատված

2.

ք․Ճարտար` չգազաֆիկացված հատված (Վերին Ճարտար թաղամաս)

3.

Քաջավան

4.

Խերխան

5.

Ծովատեղ

6.

Կաղարծի

7.

Կոլխոզաշեն

8.

Հաղորտի

9.

Կավահան

10.

Մսմնա

11.

Մուշկապատ

12.

Ննգի

13.

Պառավաթումբ

14.

Վարանդա

15.

Սխտորաշեն

5. ԱՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ

1.

Չարեքտար

2.

Ակնաբերդ

6. ԱՀ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

1.

Կանաչ Թալա

2.

Տասը վերստ

3.

Ղայբալիշեն

7. ԱՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ

(բաժինը հանվել է 17.02.23 N83-Ն)

(հավելված N 1-ը լրաց. 27.08.20 N385-Ն, խմբ. 26.02.21 N148-Ն, լրաց. 16.07.21 N763-Ն, 12.04.22 N393-Ն, 17.10.22 N 1132-Ն, փոփ. 17.02.23 N83-Ն)