Համարը 
N 851-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.01-2022.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.07.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.07.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2022թ.

N 851-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը և Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«4. Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով, բայց մեկ բնակիչ-բաժանորդի համար ոչ ավելի, քան տարեկան 3250 կՎտԺ էլեկտրաէներգիայի, ընդ որում.

1) մայիս, հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար՝ մինչև 150 կՎտԺ ներառյալ.

2) ապրիլ և հոկտեմբեր ամիսների համար՝ մինչև 250 կՎտԺ ներառյալ.

3) նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսների համար՝ մինչև 400 կՎտԺ ներառյալ:»,

բ. ենթահավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

հուլիսի 28-ի N 851-Ն որոշման

 

«ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ ______ ԿՎՏԺ ՆԵՐԱՌՅԱԼ ՍՊԱՌԱԾ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

_____________________

(ամիս, տարեթիվ)

 

Հ/Հ

Անվանումը

Բաժանորդների քանակը

Սպառած էլ.էներգիայի քանակը /կՎտժ/

Սուբսիդիա

/ՀՀ դրամ/

Ընդամենը

այդ թվում՝

Ընդամենը

այդ թվում՝

ցերեկ

գիշեր

ցերեկ

գիշեր

1

«Արցախէներգո» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղ

             

2

«Արցախէներգո» ՓԲԸ «Բերդ» մասնաճյուղ

             

3

«Արցախէներգո» ՓԲԸ «Մռավ» մասնաճյուղ

             

4

«Արցախէներգո» ՓԲԸ «Վարանդա» մասնաճյուղ

             

5

«Արցախէներգո» ՓԲԸ «Շուշի» մասնաճյուղ

             

Ընդամենը

             

 

Ծանոթություն_______________________________

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

___________________________________

 

ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ

___________________________________

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

___________________________________

 
   

»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2022 թվական: