ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«11» փետրվարի 2014թ. |
N 57-Ն |
ք. Ստեփանակերտ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1-Ն որոշմանը համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի փետրվարի 11-ի N 57-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման ընթացակարգը:
Սույն կարգը չի տարածվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց (անկախ կազմակերպա-իրավական ձևից) վրա:
Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է սակագների տարբերությամբ հետևյալ չափերով.
ցերեկային սակագնի համար 13 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գիշերային սակագնի համար 8 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Օպերատորը (այսուհետ` «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերություն) յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ նաև նախարարություն) է ներկայացնում վճարման ենթակա գումարների վերաբերյալ հայտը ըստ հաշվարկի` համաձայն ենթահավելածի:
Նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժինը 2 օրվա ընթացքում ներկայացված հայտի և հաշվարկի (այսուհետ` հայտ) ճշտությունը ստուգելով` նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման (ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և պետության բաժնեմասերի գծով լիազորությունների իրականացման) բաժին է ներկայացնում հայտի բավարարման մասին եզրակացություն:
Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման (ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և պետության բաժնեմասերի գծով լիազորությունների իրականացման) բաժինը 1 աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ֆինանսավորման հայտը կից փաստաթղթերով («Արցախէներգո» ՓԲԸ-ի հայտն ու հաշվարկը) և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ներկայացված հայտի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում է գումարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը՝ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման նպատակով:
Սույն կարգը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 10-ի ««Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 67-Ն և 2009 թվականի մարտի 2-ի թիվ 13-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 37-Ն որոշմամբ սահմանված ժամկետից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
|
Մասնաճյուղի
անվանումը
|
Ցերեկ |
Գիշեր |
Ընդա-
մենը
դրամ
|
|
Բաժա-նորդ-ների քան-ակը |
Սպառ-
ված էլ.
Էներգ-
իայի
քանակը
կՎտ/ժ |
Սակագնի
Տարբեր-
ությունը
(38-25)
դրամ |
Գու-
մարը
դրամ
|
Բաժան-որդների քանակը
|
Սպառ-
ված էլ.
Էներգիայի
քանակը
կՎտ/ժ
|
Սակագնի
Տարբերու
թյունը
(33-25)
դրամ
|
Գու-
մարը
դրամ
|
|
Ստեփանակերտի մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ասկերանի մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մարտակերտի մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մարտունու մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հադրութի մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շուշիի մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Շահումյանի մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Քաշաթաղի մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն __________________________________________
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ___________
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕԵՐՆԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԼ. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ ________
ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ (ՖՏԲ ՊԵՏ)_________