ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014
ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը և Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման նախաբանում ««Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 1-ին, 3-րդ և 8-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,
բ. 5-րդ կետում «Օպերատորը» բառը փոխարինել «Մատակարարը» բառով, իսկ «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով,
գ. 6-րդ կետում «երկու» բառը փոխարինել «յոթ» բառով,
դ. 6-րդ և 7-րդ կետերում «ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ֆինանսատնտեսական վարչություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
ե. 7-րդ և 8-րդ կետերում «Արցախի Հանրապետության ֆինանսների» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի ցանկի «2. ԱՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ» բաժնի 8-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ տողերը.
|
« |
|
9. |
Իվանյան՝ չգազաֆիկացված հատված |
|
10. |
Խնածախ՝ չգազաֆիկացված հատված | |
»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |