Համարը 
N 1132-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.10.01-2022.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.10.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.10.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2022թ.

N 1132-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 11-ի «Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը և Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 57-Ն որոշմամբ հաստատված.

1) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է․

1) Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերում՝ էլեկտրաէներգիայի գործող սակագների և 15 ՀՀ դրամի տարբերության չափով․

2) այլ բնակավայրերում՝ էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով:»․

2) N 1 հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումները՝

ա․ «1. ԱՀ Ք.ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» բաժնի 9-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ տող.

 

«

10․

Դանիել-Բեկ Փիրումյան փողոց՝ չգազաֆիկացված հատված

»,

 

բ․ «2. ԱՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ» բաժնի 10-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ տող.

 

«

11․

Նորագյուղ՝ չգազաֆիկացված հատված

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2022 թվական