Համարը 
N 57-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.02.26/03(248)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.02.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.02.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 26.02.2021թ. N148-Ն որոշման 2-րդ կետը:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«11» փետրվարի 2014թ.

N 57-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 27.08.20 N 385-Ն)

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 25.09.2015 N 619-Ն)

1.  Հաստատել բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. Հաստատել Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 27.08.20 N 385-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2014 թվականի փետրվարի 11-ի N 57-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ

ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման ընթացակարգը:

2. Սույն կարգը չի տարածվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց (անկախ կազմակերպա-իրավական ձևից) վրա:

3. Սուբսիդավորումը կատարվում է՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի սակագները:

4. Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է՝

1) Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերում՝ էլեկտրաէներգիայի գործող սակագների և 15 ՀՀ դրամի տարբերության չափով.

2) (ենթակետը հանվել է 26.02.21 N 148-Ն)

3) այլ բնակավայրերում՝ էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով:

(4-րդ կետը խմբ. 27.08.20 N 385-Ն, փոփ. 26.02.21 N 148-Ն)

5. Օպերատորը (այսուհետ` «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերություն) յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում վճարման ենթակա գումարների վերաբերյալ հայտն ըստ հաշվարկի` համաձայն ենթահավելվածի:

(5-րդ կետը փոփ. 05.03.2018 N 144-Ն)

6. Նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված հայտի և հաշվարկի (այսուհետ` հայտ) ճշտությունը ստուգելով` նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժին է ներկայացնում հայտի բավարարման մասին եզրակացություն:

7. Նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ֆինանսավորման հայտը կից փաստաթղթերով («Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության հայտն ու հաշվարկը) և ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(7-րդ կետը փոփ. 05.03.2018 N 144-Ն)

8. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ներկայացված հայտի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցները տրամադրում է նախարարությանը՝ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման նպատակով:

(8-րդ կետը փոփ. 05.03.2018 N 144-Ն)

(կարգը փոփ. 14.10.2014 N 667-Ն, խմբ. 25.09.2015 N 619-Ն, փոփ. 05.03.2018 N 144-Ն, խմբ. 27.08.20 N 385-Ն, փոփ. 26.02.21 N 148-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԵՆԹԱՀԱՎԵԼՎԱԾ 

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉ-

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

 

Մասնաճյուղի

անվանումը

0.38 ԿՎ լարմամբ սնվող սպառողների համար

Ընդա-մենը

(ՀՀ դրամ)

Ցերեկ

Գիշեր

Բաժա-նոր-

դների

քանակը

Սպառված

էլեկտրա-

էներգիայի

քանակը

(կՎտ/ժ)

Սակագնի տարբերությունը

Գումարը (ՀՀ

դրամ)

Բաժանոր-

դների

քանակը

Սպառված Էլեկտրա-

էներգիայի

քանակը

(կՎտ/ժ)

Սակագնի

տարբերությունը

Գումարը

(ՀՀ

դրամ)

(գործող

սակագին-

15) (ՀՀ

դրամ)

(գործող

սակագին-

25) (ՀՀ

դրամ)

(գործող

սակագին-

15) (ՀՀ

դրամ)

(գործող

սակագին-

25) (ՀՀ

դրամ)

«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության «Կենտրոն» մասնաճյուղ

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

«Արցախէներգո» փակ

բաժնետիրական ընկերության «Բերդ» մասնաճյուղ

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության «Մռավ» մասնաճյուղ

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության «Դիզակ» մասնաճյուղ

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության «Շուշի» մասնաճյուղ

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության «Քաշաթաղ» մասնաճյուղ

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

Ընդամենը

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

 

Ծանոթություն________________________________

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

__________________

ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ

__________________

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ

__________________

 

 

 

(ենթահավելվածը փոփ. 14.10.2014 N 667-Ն, խմբ. 25.09.2015 N 619-Ն, 05.03.2018 N 144-Ն, 27.08.20 N 385-Ն)

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

2014 թվականի փետրվարի 11-ի N 57 -Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

Հ/Հ

Բնակավայրի, թաղամասի, փողոցի անվանումը

1. ԱՀ ՔՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

1․

Ազատամարտիկների 7Ա և 9Ա շենքեր

2․

Մխիթար Գոշ փողոց թիվ 7Ա շենք

3.

Նաբերեժնայա 3-րդ նրբանցք թիվ 16 շենք

4․

Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 27 շենք

5․

Արեշ թաղամաս

6․

Մեսրոպ Մաշտոց փողոց՝ չգազաֆիկացված հատված

7․

Աջափնյակ թաղամաս՝ չգազաֆիկացված հատված

8․

Բագրատ Ուլուբաբյան փակուղիներ՝ չգազաֆիկացված հատված

9․

Վաչագան Բարեպաշտ փողոց՝ չգազաֆիկացված հատված

2. ԱՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ

1.

ք․Ասկերան, Արցախյան փողոց՝ չգազաֆիկացված հատված

ք․Ասկերան, 11-րդ փողոց՝ չգազաֆիկացված հատված

ք․Ասկերան, Նելսոն Ստեփանյան փողոց` չգազաֆիկացված հատված

ք․Ասկերան, Շահումյան փողոց՝ չգազաֆիկացված հատված

2.

Քյաթուկ

3.

Դահրավ

4.

Ներքին Սզնեք

5.

Դահրազ

6.

Սարդարաշեն

7.

Վերին Սզնեք

8.

Փառուխ

3. ԱՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

1.

Գետավան

2.

Զագլիկ

3.

Զարդախաչ

4.

Թբլղու

5.

Խնկավան

6.

Կիչան

7.

Կոճողոտ

8.

Կուսապատ

9.

Հաթերք

10.

Հարությունագոմեր

11.

Ճանկաթաղ

12.

Մաղավուզ

13.

Քմքաձոր

14.

Մեծ շեն

15.

Մեհմանա

16.

Մոխրաթաղ

17.

Նոր Ջրաբերդ

18.

Նոր Ղազանչի

19.

Չափար

20.

Պողոսագոմեր

21.

Վաղուհաս

22.

Վարդաձոր

23.

Վարնկաթաղ

24.

Վերին Հոռաթաղ

25.

Տոնաշեն

26.

Քոլատակ

4. ԱՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ

1.

ք․Մարտունի, Քաջավան թաղամաս՝ չգազաֆիկացված հատված

ք․Մարտունի, Աբրիկավան թաղամաս՝ չգազաֆիկացված հատված

2.

ք․Ճարտար` չգազաֆիկացված հատված (Վերին Ճարտար թաղամաս)

3.

Քաջավան

4.

Խերխան

5.

Ծովատեղ

6.

Կաղարծի

7.

Կոլխոզաշեն

8.

Հաղորտի

9.

Կավահան

10.

Մսմնա

11.

Մուշկապատ

12.

Ննգի

13.

Պառավաթումբ

14.

Վարանդա

15.

Սխտորաշեն

5. ԱՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ

1.

Չարեքտար

2.

Ակնաբերդ

6. ԱՀ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

1.

Կանաչ Թալա

2.

Տասը վերստ

3.

Ղայբալիշեն

7. ԱՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ

1.

Աղավնո

2.

Ներքին Սուս

(Հավելված N 1-ը լրաց. 27.08.20 N 385-Ն, խմբ. 26.02.21 N 148-Ն)