ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«11» փետրվարի 2014թ. |
N 57-Ն |
ք. Ստեփանակերտ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ
ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 27.08.20 N385-Ն)
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 3-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 25.09.2015 N619-Ն, փոփ. 12.04.22 N393-Ն)
1. Հաստատել բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգը` համաձայն հավելվածի:
1.1. Հաստատել Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 27.08.20 N385-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի փետրվարի 11-ի N 57-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ
ԾԱԽՍԵՐԻ ՈՐՈՇ ՄԱՍԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Արցախի Հանրապետության էներգետիկայի բնագավառում բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 12.04.22 N393-Ն)
2. Սույն կարգը չի տարածվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց (անկախ կազմակերպա-իրավական ձևից) վրա:
3. Սուբսիդավորումը կատարվում է՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի սակագները:
(3-րդ կետը փոփ. 12.04.22 N393-Ն)
4. Բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումն իրականացվում է․
1) Արցախի Հանրապետության չգազաֆիկացված բնակավայրերում՝ էլեկտրաէներգիայի գործող սակագների և 15 ՀՀ դրամի տարբերության չափով, իսկ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար բնակավայրում՝ 2023 թվականի համար՝ ամբողջությամբ․
2) այլ բնակավայրերում՝ էլեկտրաէներգիայի գործող սակագների և 25 ՀՀ դրամի տարբերության չափով:
(4-րդ կետը խմբ. 27.08.20 N 385-Ն, փոփ. 26.02.21 N 148-Ն, խմբ. 28.07.22 N 851-Ն, 17.10.22 N 1132-Ն, լրաց. 17.02.23 N 83-Ն)
5. Մատակարարը (այսուհետ` «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերություն) յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում վճարման ենթակա գումարների վերաբերյալ հայտն ըստ հաշվարկի` համաձայն ենթահավելվածի:
(5-րդ կետը փոփ. 05.03.2018 N144-Ն, 12.04.22 N393-Ն)
6. Նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժինը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված հայտի և հաշվարկի (այսուհետ` հայտ) ճշտությունը ստուգելով` նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչություն է ներկայացնում հայտի բավարարման մասին եզրակացություն:
(6-րդ կետը փոփ. 12.04.22 N393-Ն)
7. Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է ֆինանսավորման հայտը կից փաստաթղթերով («Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության հայտն ու հաշվարկը) և ներկայացնում Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
(7-րդ կետը փոփ. 05.03.2018 N144-Ն, 12.04.22 N393-Ն)
8. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ներկայացված հայտի համաձայն, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցները տրամադրում է նախարարությանը՝ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման նպատակով:
(8-րդ կետը փոփ. 05.03.2018 N144-Ն, 12.04.22 N393-Ն)
(կարգը փոփ. 14.10.2014 N667-Ն, խմբ. 25.09.2015 N619-Ն, փոփ. 05.03.2018 N144-Ն, խմբ. 27.08.20 N385-Ն, փոփ. 26.02.21 N148-Ն,12.04.22 N393-Ն, խմբ. 28.07.22 N 851-Ն, 17.10.22 N 1132-Ն, լրաց. 17.02.23 N 83-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԻՉ-ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ ______ ԿՎՏԺ ՆԵՐԱՌՅԱԼ ՍՊԱՌԱԾ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ
_____________________
(ամիս, տարեթիվ)
|
Հ/Հ |
Անվանումը |
Բաժանորդների քանակը |
Սպառած էլ.էներգիայի քանակը /կՎտժ/ |
Սուբսիդիա
/ՀՀ դրամ/ |
|
Ընդամենը |
այդ թվում՝ |
Ընդամենը |
այդ թվում՝ |
|
ցերեկ |
գիշեր |
ցերեկ |
գիշեր |
|
1 |
«Արցախէներգո» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
2 |
«Արցախէներգո» ՓԲԸ «Բերդ» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
3 |
«Արցախէներգո» ՓԲԸ «Մռավ» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
4 |
«Արցախէներգո» ՓԲԸ «Վարանդա» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
5 |
«Արցախէներգո» ՓԲԸ «Շուշի» մասնաճյուղ |
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն_______________________________
|
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ |
___________________________________ |
|
ԻՐԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆ |
___________________________________ |
|
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ |
___________________________________ |
(ենթահավելվածը փոփ. 14.10.2014 N 667-Ն, խմբ. 25.09.2015 N 619-Ն, 05.03.2018 N 144-Ն, 27.08.20 N 385-Ն, 28.07.22 N 851-Ն)
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
2014 թվականի փետրվարի 11-ի N 57 -Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
|
Հ/Հ |
Բնակավայրի, թաղամասի, փողոցի անվանումը |
|
1. ԱՀ Ք․ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ |
|
1․ |
Ազատամարտիկների 7Ա և 9Ա շենքեր |
|
2․ |
Մխիթար Գոշ փողոց թիվ 7Ա շենք |
|
3. |
Նաբերեժնայա 3-րդ նրբանցք թիվ 16 շենք |
|
3.1. |
Նաբերեժնայա 3-րդ նրբանցք թիվ 2 շենք |
|
4․ |
Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 27 շենք |
|
5․ |
Արեշ թաղամաս |
|
6․ |
Մեսրոպ Մաշտոց փողոց՝ չգազաֆիկացված հատված |
|
7․ |
Աջափնյակ թաղամաս՝ չգազաֆիկացված հատված |
|
8․ |
Բագրատ Ուլուբաբյան փակուղիներ՝ չգազաֆիկացված հատված |
|
9․ |
Վաչագան Բարեպաշտ փողոց՝ չգազաֆիկացված հատված |
|
10․ |
Դանիել-Բեկ Փիրումյան փողոց՝ չգազաֆիկացված հատված |
|
11․ |
Ակ.Ենիկոլոպովի 2-րդ փակուղի՝ չգազաֆիկացված հատված |
|
2. ԱՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ |
|
1. |
ք․Ասկերան, Արցախյան փողոց՝ չգազաֆիկացված հատված |
|
ք․Ասկերան, 11-րդ փողոց՝ չգազաֆիկացված հատված |
|
ք․Ասկերան, Նելսոն Ստեփանյան փողոց` չգազաֆիկացված հատված |
|
ք․Ասկերան, Շահումյան փողոց՝ չգազաֆիկացված հատված |
|
2. |
Քյաթուկ |
|
3. |
Դահրավ |
|
4. |
Ներքին Սզնեք |
|
5. |
Դահրազ |
|
6. |
Սարդարաշեն |
|
7. |
Վերին Սզնեք |
|
8. |
(տողը հանվել է 17.02.23 N83-Ն) |
|
9. |
Իվանյան՝ չգազաֆիկացված հատված |
|
10. |
Խնածախ՝ չգազաֆիկացված հատված |
|
11․ |
Նորագյուղ՝ չգազաֆիկացված հատված |
|
3. ԱՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ |
|
1. |
Գետավան |
|
2. |
Զագլիկ |
|
3. |
Զարդախաչ |
|
4. |
Թբլղու |
|
5. |
Խնկավան |
|
6. |
Կիչան |
|
7. |
Կոճողոտ |
|
8. |
Կուսապատ |
|
9. |
Հաթերք |
|
10. |
Հարությունագոմեր |
|
11. |
Ճանկաթաղ |
|
12. |
Մաղավուզ |
|
13. |
Քմքաձոր |
|
14. |
Մեծ շեն |
|
15. |
Մեհմանա |
|
16. |
Մոխրաթաղ |
|
17. |
Նոր Ջրաբերդ |
|
18. |
Նոր Ղազանչի |
|
19. |
Չափար |
|
20. |
Պողոսագոմեր |
|
21. |
Վաղուհաս |
|
22. |
Վարդաձոր |
|
23. |
Վարնկաթաղ |
|
24. |
Վերին Հոռաթաղ |
|
25. |
Տոնաշեն |
|
26. |
Քոլատակ |
|
4. ԱՀ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ |
|
1. |
ք․Մարտունի, Քաջավան թաղամաս՝ չգազաֆիկացված հատված |
|
ք․Մարտունի, Աբրիկավան թաղամաս՝ չգազաֆիկացված հատված |
|
2. |
ք․Ճարտար` չգազաֆիկացված հատված (Վերին Ճարտար թաղամաս) |
|
3. |
Քաջավան |
|
4. |
Խերխան |
|
5. |
Ծովատեղ |
|
6. |
Կաղարծի |
|
7. |
Կոլխոզաշեն |
|
8. |
Հաղորտի |
|
9. |
Կավահան |
|
10. |
Մսմնա |
|
11. |
Մուշկապատ |
|
12. |
Ննգի |
|
13. |
Պառավաթումբ |
|
14. |
Վարանդա |
|
15. |
Սխտորաշեն |
|
5. ԱՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ |
|
1. |
Չարեքտար |
|
2. |
Ակնաբերդ |
|
6. ԱՀ ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ |
|
1. |
Կանաչ Թալա |
|
2. |
Տասը վերստ |
|
3. |
Ղայբալիշեն |
|
7. ԱՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ
(բաժինը հանվել է 17.02.23 N83-Ն) |
(հավելված N 1-ը լրաց. 27.08.20 N385-Ն, խմբ. 26.02.21 N148-Ն, լրաց. 16.07.21 N763-Ն, 12.04.22 N393-Ն, 17.10.22 N 1132-Ն, փոփ. 17.02.23 N83-Ն, լրաց. 04.04.23 N 225-Ն)