ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2007թ. |
N 19 |
ք.Ստեփանակերտ
5.8 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
ա) 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) գործարկման եզրակացության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 19 որոշման |
Կ Ա Ր Գ
5.8 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջին համապատասխան և սահմանում է 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների (այսուհետ` ջերմատեղակայանք) գործարկման եզրակացություն տալու գործընթացը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմատեղակայանքներ գործարկող անձանց վրա:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և ջերմային էներգիա սպառողների 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմատեղակայանքների գործարկումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված գործարկման եզրակացության` գործարկման թույլտվության առկայության դեպքում:
4. Ջերմատեղակայանքները պետք է կառուցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին (առաջադրանքին) և դրանց հիման վրա կազմված նախագծին համապատասխան:
5. Ջերմատեղակայանքների գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազոր անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի թիվ 19 որոշման N 2 հավելվածի ցանկով նախատեսված համապատասխան փաստաթղթերի բնօրինակները` լիազոր մարմնի մոտ թողնելով դրանց պատճենները:
6. Ջերմատեղակայանքի սեփականատիրոջ (լիազոր անձի) դիմումն ստանալուց 7 օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն) և կազմում ակտ-կարգադրագիր, որտեղ նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված ու հավաքակցված ջերմատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ջերմամատակարարման ուրվակը:
Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի թիվ 19 որոշման N 3 հավելվածի, տրվում է ջերմատեղակայանքի գործարկման եզրակացություն` թույլատրելով ջերմատեղակայանքի գործարկումը:
7. Լիազոր մարմնի կողմից ջերմատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) մասնակցությամբ:
8. Ջերմատեղակայանքների` նախագծին կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու, հավաքակցման և կարգաբերման աշխատանքները թերի կատարելու դեպքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) կազմում է (կազմում են) բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:
9. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը (մասնագետ-տեսուչները) թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով 7 օրվա ընթացքում կատարում է (կատարում են) ջերմատեղակայանքների տեխնիկական ստուգում (ուսումնասիրություն):
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 19 որոշման |
Ց Ա Ն Կ
5.8 ՄՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Ջերմատեղակայանքների սեփականատիրոջ (լիազոր անձի) գրավոր դիմումը լիազոր մարմին ջերմատեղակայանքները տեխնիկական ստուգման (ուսումնասիրության) ենթարկելու մասին
Տեխնիկական պայմանները (առաջադրանքը)
Ջերմատեղակայանքների փորձաքննություն, այդ թվում` բնապահպանական, անցած նախագիծը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից
Ջերմատեղակայանքների, ջերմատեխնիկական սարքերի շահագործման հրահանգները, ինչպես նաև արմատուրների, ավտոմատ կարգավորիչների, չափման և հսկման սարքերի անձնագրերը
Ջերմատեղակայանքների կազմում առկա 6կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը
Ջերմատեղակայանքների` տեխնիկական կանոնակարգերով սահմանված փորձարկումների արձանագրությունները
Ջերմատեղակայանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշմամբ սահմանված ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի պատճենը
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 19 որոշման |
|

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ |
ք. Ստեփանակերտ
«____» _____________2007թ.
ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ______
ՋԵՐՄԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ`
սեփականատեր __________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
_______________________________________________________________________________
Տեղադրման վայրը ________________________________________________________________
Լրիվ անվանումը __________________________________________________________________
Տեսակը _________________________________________________________________________
Հզորությունը _______________________________________________________________ (ՄՎտ)
Ջերմատարի պարամետրերը _______________________________________________________
(ծախսը` մ3/ժ, ճնշումը` կգ/սմ2, ջերմաստիճանը` օC)
________________________________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ____________________________________________
Տեխնիկական պայմանների (առաջադրանքի) համարը և ամսաթիվը _______________________
________________________________________________________________________________
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
________________________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը)
________________________________________________________________________________
(ջերմատեղակայանքի լրիվ անվանումը)
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Թույլատրվում է ջերմատեղակայանքը գործարկել:
Կ.Տ.
|
Ղեկավար |
____________________ |
____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |