ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու մասին
(վերնագիրը փոփ. 25.12.2007 N 711)
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելի կիրառման թույլատրման համար լիազորված պետական կառավարման մարմին է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը.
բ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով լիազորված մարմին է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը (հարկային մարմինը):
(1-ին կետը փոփ. 25.12.2007 N 711)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` երկամսյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելի կիրառման թույլտվության տրամադրման կարգը և կիրառման համար թույլատրված հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանի ձևը և վարման կարգը:
(2-րդ կետը փոփ. 25.12.2007 N 711)
3. Մինչև սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի թույլատրելի մոդելների ցանկի հաստատումը թույլատրվում է կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |