Համարը 
N 214
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” ապրիլի 2005թ.

N  214

ք.Ստեփանակերտ

 

Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելի կիրառման թույլատրման համար լիազորված պետական կառավարման մարմին է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը.

բ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջների կիրառման նպատակով լիազորված մարմին է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը (հարկային մարմինը):

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելի կիրառման թույլտվության տրամադրման կարգը և կիրառման համար թույլատրված հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանի ձևը և վարման կարգը:

3. Մինչև սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի թույլատրելի մոդելների ցանկի հաստատումը թույլատրվում է կիրառել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների մոդելներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ