ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» հունիսի 2008թ. |
N 426 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
16-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կանոնակարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի կազմի հաստատման մասին» թիվ 118 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման հնագիտական հանձնաժողովի կազմ»-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«10» հունիսի 2008թ.
թիվ 426 որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1. |
Գ. Գրիգորյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, նախագահ |
|
2. |
Ս. Սարգսյան |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ |
|
3. |
Վ. Բալայան |
Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պատմաբան |
|
4. |
Վ. Սաֆարյան |
Արցախի պետական համալսարանի դասախոս, հնագետ |
|
5. |
Յու. Առաքելյան |
Արցախի պետական համալսարանի դասախոս, աշխարհագրության ամբիոնի վարիչ |
|
6. |
Մ. Բալայան |
Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն, պատմաբան |
|
7. |
Ս. Շահվերդյան |
«Զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |