ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"24" հունվարի 2006թ. |
N 25 |
ք.Ստեփանակերտ
Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման կարգը հաստատելու մասին
(վերնագիրը փոփ. 18.03.2008 N 216)
Հիմք ընդունելով «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 18.03.2008 N 216)
1. Հաստատել hարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.03.2008 N 216)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի փետրվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«24» հունվարի 2006թ.
թիվ 25 որոշման |
Կ Ա Ր Գ
Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման
(վերնագիրը փոփ. 18.03.2008 N 216)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը կիրառվում է հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկման ժամանակ, երբ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով սոցիալական վճարների հաշվարկումն անհնար է դառնում օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հետևյալ դեպքերում`
ա) եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որի արդյունքում հնարավոր չէ հաշվարկել սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները,
բ) եթե ապահովադիրը կեղծ տվյալներ է մտցնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ հաշվարկելը:
(1-ին կետը փոփ. 18.03.2008 N 216)
2. Օրենքով սահմանված դեպքում սույն կարգը կարող է կիրառվել նաև հարկային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ձեռնարկատիրական գործունեություն (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն) իրականացնող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների օբյեկտների և սոցիալական վճարների հաշվարկման ժամանակ:
3. Սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերն են, մասնավորապես`
ա) անհատ ձեռնարկատերերի սոցիալական վճարների հաշվարկման համար`
- «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտները (այդ թվում` նվազեցվող եկամուտները) և ծախսերը հաստատող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 254 որոշմամբ նախատեսված փաստաթղթերը,
- եկամուտների և ծախսերի հաշվառման գիրքը (գրքերը).
բ) նոտարների սոցիալական վճարների հաշվարկման համար`
- «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտները (այդ թվում` նվազեցվող եկամուտները) և ծախսերը հաստատող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 254 որոշմամբ նախատեսված փաստաթղթերը,
- նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյանը.
գ) աշխատանքային հարաբերություններից բխող սոցիալական վճարների հաշվարկման համար`
- գործատուների հրամանները, կարգադրությունները և որոշումները,
- վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը կամ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը (պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը),
- գործատուի և վարձու աշխատողների միջև կնքված աշխատանքային գրավոր պայմանագրերը,
- վարձու աշխատողների աշխատանքային գրքույկները,
- վարձու աշխատողների սոցիալական ապահովության քարտերի պատճենները,
- աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկային, հաշվարկա-վճարային կամ վճարային փաստաթղթերը,
- սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը (վճարված ապահովագրական նպաստներ` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, հղիության և ծննդաբերության, թաղման) հաստատող փաստաթղթերը (ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, առողջարանային բուժման ուղեգրի պատճեն),
- կազմակերպությունների համար` դրամարկղային գիրքը (գրքերը),
- առևտրի հարկ վճարողների համար` եկամուտների և ծախսերի հաշվառման գիրքը (գրքերը).
դ) աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող սոցիալական վճարների հաշվարկման համար`
- աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը,
- կատարվող աշխատանքներից (մատուցվող ծառայություններից) եկամուտների հաշվարկային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, գնման ակտ, կատարողական ակտ, հաշվարկային տեղեկագիր և այլն) և վճարային փաստաթղթերը (դրամարկղի ելքի օրդեր, ստացական, վճարային հանձնարարագիր, վճարային տեղեկագիր և այլն),
- կազմակերպությունների համար` դրամարկղային գիրքը (գրքերը),
- առևտրի հարկ վճարողների համար` եկամուտների և ծախսերի հաշվառման գիրքը (գրքերը):
(3-րդ կետը խմբ. 18.03.2008 N 216)
4. Սույն կարգի 1-ին կետով նախատեսված դեպքերում սոցիալական վճարների օբյեկտների և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկումը կատարվում է հարկային մարմինների կողմից հետևյալ հաջորդականությամբ`
ա) ելակետային չափերի որոշման համար անհրաժեշտ վերլուծության կատարում.
բ) սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման համար ելակետային չափերի որոշում.
գ) ելակետային չափերի հիման վրա սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկում, սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկում և արդյունքների փաստաթղթային ձևակերպում:
5. Սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկման փաստաթղթային ձևակերպումն իրականացվում է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և արտացոլվում (կցվում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող համապատասխան ստուգման ակտին:
6. Սույն կարգին համապատասխան սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկման համար ելակետային չափերի հաշվարկման մասին որոշումը (եզրակացությունը) ընդունում է առնվազն հարկային տեսչության պետի (վերադաս հարկային մարմնի համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի) պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը` ստուգող տեսուչների գրավոր զեկուցագրի հիման վրա:
II. Հարկային մարմինների կողմից գործատուի սոցիալական վճարների օբյեկտների և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկումը
7. Հարկային մարմիններն ելակետային չափերը որոշելու նպատակով կատարվող վերլուծության ժամանակ օգտագործում են սույն կետում նշված տվյալները (աղբյուրները) առանձին և (կամ) համատեղ:
Ելակետային չափերի որոշման համար անհրաժեշտ վերլուծության ընթացքում կատարվում է`
ա) գործատուի ակտիվների (գույքի), համախառն եկամտի (հասույթի, իրացման շրջանառության), արտադրության (ծառայությունների, աշխատանքների) ծավալների որոշում և այդ ծավալներն իրականացնելու համար «մարդ-ժամ» ցուցանիշի որոշում` գործող նորմատիվների հիման վրա (նշված ծավալների որոշումը կարող է կատարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշմամբ հաստատված «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտականությունների հաշվարկման (գնահատման)» կարգին համապատասխան).
բ) գործատուի կողմից ընդունված (ներկայացված, հրապարակված, տրամադրված, տեղեկացված) հետևյալ տվյալների վերլուծություն`
- գործատուի կողմից ընդունված նախահաշիվներով (մասնավորապես` շինարարական), կոնցեսիայի կամ մրցույթի (տենդերի) պայմաններով նախատեսված ԱՎՈՒՄ-ի (աշխատողների թիվը, միջին աշխատավարձը և այլն),
- «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնող գործատուների կողմից հայտարարված ելակետային տվյալների,
- գործատուի կողմից հրապարակված գովազդի (այդ թվում ՝ «Ինտերնետ» կապի միջոցով) տվյալների,
- գործատուի կողմից հիմնադիրներին (մասնակիցներին) տրամադրված հաշվետվության (այդ թվում՝ կառավարչական) և այլ տեղեկությունների տվյալների,
- գործատուի կողմից հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարությունների և տեղեկությունների տվյալների.
գ) օրենքով սահմանված կարգով գույքագրման և չափագրման (խրոնոմետրաժի) արդյունքների վերլուծություն՝ հաշվի առնելով գործատուի գործունեության առանձնահատկությունները (մասնավորապես, սեզոնայնությունը, ժամանակավոր բնույթը, իրականացման բնակլիմայական պայմանները, շուկայի առաջարկի և պահանջարկի գործոնը, ցիկլերը).
դ) օրենքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների վերլուծությունը, մասնավորապես՝
- այլ ապահովադիրների կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների, որոնք վերաբերվում են տվյալ գործատուին,
- գործատուի աշխատողներից (այդ թվում՝ վարձու աշխատողներից) ստացված հայտարարությունների և բացատրությունների,
- իրավասու պետական կառավարման մարմիններից ստացված տեղեկատվության՝ տարբեր ոլորտներում (բնագավառներում) վարձու աշխատողների թվի և միջին աշխատավարձի մակարդակի, ներմուծման ծավալների, առանձին ծախսերի (մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի) չափի վերաբերյալ,
- գործող միջազգային պայմանագրերի հիման վրա այլ երկրների հարկային մարմիններից և այլ լիազոր մարմիններից տրամադրված տեղեկատվության՝ այդ երկրներում գործատուի իրականացրած գործունեության (գործարքների) վերաբերյալ,
ե) նախորդ հաշվետու (այդ թվում՝ ստուգված) ժամանակաշրջաններում տվյալ գործատուի մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում (հաշվի առնելով գների և արտարժույթի փոխարժեքների փոփոխությունները)`
- մեկ աշխատողին բաժին ընկնող համախառն եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)՝ վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը),
- միջին ԱՎՈՒՄ-ը,
- համախառն եկամտում (հասույթ, իրացման շրջանառություն) կամ ընդհանուր նյութածախսերում ԱՎՈՒՄ-ի և սոցիալական վճարների տեսակարար կշիռները.
զ) համանման պայմաններում (կոնկրետ ճյուղում կամ ոլորտում, նմանատիպ բնակավայրում կամ ներբնակավայրային նույն գոտում) գործող այլ գործատուների մոտ հետևյալ ցուցանիշների օգտագործում՝
- մեկ աշխատողին բաժին ընկնող համախառն եկամուտ (հասույթ, իրացման շրջանառություն)՝ վարձու աշխատողների թիվը ճշտելու նպատակով (հաշվի առնելով աշխատանքների մեքենայացման և ավտոմատացման աստիճանը),
- միջին ԱՎՈՒՄ-ը,
- համախառն եկամտում (հասույթ, իրացման շրջանառություն) կամ ընդհանուր նյութածախսերում ԱՎՈՒՄ-ի և սոցիալական վճարների տեսակարար կշիռները:
8. Սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման համար ելակետային չափերի որոշումը՝ աշխատողների (այդ թվում՝ վարձու աշխատողների) թվի և ԱՎՈՒՄ-ի իրական չափերի որոշումն է:
Սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկման համար ելակետային չափերի որոշումը ներառում է կատարված վերլուծության արդյունքների ամփոփումը՝ առաջնահերթությունը վերապահելով սույն կարգի 7-րդ կետի «ա»-«դ» ենթակետերով նախատեսված մեթոդների կիրառմանը: Այդ մեթոդների կիրառման անհնարինության դեպքում կիրառվում են սույն կարգի 7-րդ կետի «ե» և «զ» ենթակետերով նախատեսված մեթոդները՝ պակասեցնելով ստացված արդյունքները (սոցիալական վճարները) 20 տոկոսով:
Տարբեր տվյալների (աղբյուրների) կիրառման ժամանակ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ ստանալու դեպքում հարկային մարմինը՝ այլ տվյալների (աղբյուրների) օգտագործման անհնարինության (բացակայության) դեպքում իրականացնում է ընտրված տվյալներով (աղբյուրներով) կատարված վերլուծության մեթոդներից յուրաքանչյուրի գնահատում և ընտրում տվյալ հանգամանքներում առավել իրատեսական գնահատականը:
9. Ելակետային չափերի հիման վրա սոցիալական վճարների օբյեկտների և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկումն ու արդյունքների փաստաթղթային ձևակերպումը ներառում է՝
- ելնելով աշխատողների (այդ թվում՝ վարձու աշխատողների) թվի և ԱՎՈՒՄ-ի չափերից` սոցիալական վճարների օբյեկտների հաշվարկումը ու փաստաթղթային ձևակերպումը,
- ելնելով հաշվարկված սոցիալական վճարների օբյեկտներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկումը և փաստաթղթային ձևակերպումը:
10. Սույն կարգի 7-9–րդ կետերի դրույթները վերաբերվում են նաև այն դեպքերին, երբ օրենքներով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա:
(10-րդ կետը փոփ. 18.03.2008 N 216)
III. Հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտների գնահատումը և սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկումը
11. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտների գնահատումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 75 որոշմամբ հաստատված «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտականությունների հաշվարկման (գնահատման)» կարգին համապատասխան որոշված (հաշվարկված) համախառն եկամտից (բացառությամբ՝ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերից ելնելով:
12. Սույն կարգով սահմանված ձևով հաշվարկված համախառն եկամտի (բացառությամբ՝ նվազեցվող եկամուտների) և դրա ստացման հետ կապված ծախսերի տարբերությունից սոցիալական վճարների պարտավորությունները հաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |