ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 10-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և նախաբանում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.
2) որոշման 3-րդ կետի`
ա)«բ» ենթակետով հաստատված «Բնաիրային ձևով ստացված եկամուտների հաշվարկման» կարգի տեքստում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.
բ) «գ» ենթակետով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրների հաշվառման» կարգի`
N 1 ձևում «գրանցման վկայականի համարը և տրման ժամկետը» բառերը փոխարինել «գրանցման համարը և ամսաթիվը» բառերով.
N 2 ձևի `
- «գրանցման վկայականի համարը և տալու ժամկետը» բառերը փոխարինել «գրանցման համարը և ամսաթիվը» բառերով,
- 1-ին և 2-րդ կետերում «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով,
- 2-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով.
- 3-րդ կետի`
առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Որպես գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունը Ձեր հաշվառման վայրի ստորաբաժանում պետք է ներկայացնել մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):».
երկրորդ նախադասությունում «մարտի 25-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. սեպտեմբերի 18-ի «Չկատարված հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 232 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, նախաբանում և որոշման 1-ին կետով հաստատված «Չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու» կարգում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.
2) որոշման 1-ին կետով հաստատված «Չկատարած հարկային և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի և (կամ) ապահովադրի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու» կարգի 17-րդ կետում «ըստ "Արցախբանկ ՓԲԸ-ի" կողմից հաշվարկային փոխարժեքի վերաբերյալ տրված տեղեկանքի» բառերը փոխարինել «ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 22-ի «Հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ուշացման դեպքում լիազոր մարմինների կողմից դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում հարկ վճարողին կամ ապահովադիրին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ դատարան հայցադիմումներ ներկայացնելու բացառությունների դեպքերը սահմանելու մասին» թիվ 247 որոշման մեջ «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 25 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.
2) որոշման 1-ին կետով հաստատված «Հարկային մարմինների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օբյեկտների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման» կարգի`
վերնագրում և տեքստում «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով.
3-րդ կետի «գ» ենթակետի յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«-սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը (վճարված ապահովագրական նպաստներ` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, հղիության և ծննդաբերության, թաղման) հաստատող փաստաթղթերը (ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, առողջարանային բուժման ուղեգրի պատճեն).».
10-րդ կետում «պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե» բառերը փոխարինել «պետական բյուջե» բառերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 400 որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով հաստատված N1 և N2 հավելվածներում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |