Համարը 
N 247
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.06.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ 183 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԴԻՐԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“22” հունիսի 2004թ.

N 247

ք.Ստեփանակերտ

 

Հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ուշացման դեպքում լիազոր մարմինների կողմից դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում հարկ վճարողին կամ ապահովադիրին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ դատարան հայցադիմումներ ներկայացնելու բացառությունների դեպքերը սահմանելու մասին

 

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետև՝ պարտավորություններ) ուշացման դեպքում լիազոր մարմինները դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում դատարան հարկ վճարողին կամ ապահովադիրին (այսուհետև՝ պարտապան) անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ չեն ներկայացնում հետևյալ դեպքերում՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության է արժանացել պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը, սահմանվել է պարտապանի պարտավորությունների կատարման ժամանակացույց, և պարտապանն իր պարտավորությունները կատարում է սահմանված ժամանակացույցին համապատասխան.

բ) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի մասնավորեցման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված մասնավորեցման ժամկետում և այդ ժամկետում մասնավորեցման գործընթացի ավարտի դեպքում նաև դրան հաջորդող 60 օրվա ընթացքում.

2. Սահմանել, որ՝

ա) պարտապանը միևնույն ժամկետանց պարտավորության մասով կարող է օգտվել սույն որոշման 1-ին կետով սահմանված բացառությունների միայն մեկ դեպքից.

բ) սույն որոշմամբ սահմանված կարգով անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ չներկայացնելու բացառության դեպքի վերացումից հետո պարտավորություններ ունենալու դեպքում լիազոր մարմինները պարտապանին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները դատարան են ներկայացնում բացառության դեպքի վերացման պահից 10-օրյա ժամկետում: Մասնավորապես, սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված բացառության դեպքի վերացման դեպք է համարվում նաև սահմանված ժամանակացույցով նախատեսված վճարման ժամկետներից որևէ մեկի խախտումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ