ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» դեկտեմբերի 2008թ. |
N 932 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 733 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալություն ստեղծելու, գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 733 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«23» դեկտեմբերի 2008թ.
թիվ 932 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության (այսուհետ` վարչություն) աշխատակազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանարպետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առանձին դեպքերում, մատուցում է ծառայություններ շրջակա միջավայրի` կենդանական և բուսական աշխարհի, ընդերքի, ջրերի (մակերևութային և ստորերկրյա), հողերի, մթնոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, դրանց վերականգնման և վերարտադրության, վտանգավոր նյութերի և թափոնների գոյացման ու հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) պետական քաղաքականության ձևավորման ու կառավարման, և բնապահպանական փորձաքննության իրականացման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով (ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով):
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Գործակալության գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Գարեգին Նժդեհի 68:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Կենդանական և բուսական աշխարհի կառավարման ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, ներառյալ անտառների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանն աջակցությունը.
2) էկոհամակարգերի բազմազանության ու դրանց կենսառեսուրսների պահպանության ու վերարտադրության ապահովումը.
3) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման, գույքագրման, տեղեկատվական բանկի ու կենսառեսուրսների կադաստրների ստեղծման ու վարման իրականացման ապահովումը.
4) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ստեղծման ու իրականացման ապահովումը.
5) կենդանական և բուսական բնական ռեսուրների օգտագործման թույլատրելի չափաքանակների հաստատման համար հիմնավորումների ապահովումը.
6) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն օգտագործման աշխատանքների համակարգումը:
9. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) օգտակար հանածոների պահուստային ու լքված հանքավայրերի և հեռանկարային հանքերևակումների մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխարգելման ապահովումը,
2) ընդերքի օգտագործմանն առընչվող էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ոլորտներում կրթության և գիտության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ միասնական քաղաքականության մշակման ապահովումը:
10. Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման նպատակով քաղցրահամ և ստորերկրյա ջրային ռեսուրսների քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային պաշարի ապահովման ու ավելացման միջոցառումների իրականացման ապահովումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օգտագործելի ջրերի քանակի և որակի նախնական գնահատման, բնակչության ու տնտեսության ներկայի և ապագայի ջրի պահանջարկի ուրվագծման ապահովումը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների կատարման ապահովումը.
5) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանն ու պահպանությանն աջակցումը.
6) ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության բնագավառում գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման ապահովումը.
7) ջրային ռեսուրսների որակական և քանակական մշտադիտարկման (մոնիթորինգի) պահանջարկի ձևավորման ապահովումը.
8) պետական ջրային կադաստրի վարման և ջրային հաշվեկշռի կազմման ապահովումը.
9) ջրավազանային կառավարման պլանների մշակման ապահովումը:
11. Հողերի պահպանության ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) հողերի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների պահպանումը, բարելավումը և արդյունավետ օգտագործումը.
2) բնապահպանական միջոցառումների, բնության հուշարձանների, արգելավայրերի, կանաչապատ գոտիների օգտագործմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
12. Մթնոլորտի կառավարման ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա քիմիական, ֆիզիկական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը:
13. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության ձևավորման ապահովումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների սահմանման ապահովումը:
14. Բնապահպանական փորձաքննության ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են.
1) հայեցակարգի և նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, տնտեսական և սոցիալական բնականոն զարգացման վրա կանխորոշելը, կանխարգելելը կամ նվազագույնի հասցնելը.
2) հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառների վերաբերող հայեցակարգերը, ծրագրերը, համալիր սխեմաները, բնակավայրերի գլխավոր հատակագծերը, տարածքային պլանավորման փաստաթղթերը, բնական պաշարների մասին համալիր օգտագործման սխեմաները փորձաքննության ենթարկելը.
3) նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունների (կառուցում, վերակառուցում, վերապրոֆիլավորում, ընդլայնում, լուծարում) փաստաթղթերը փորձաքննության ենթարկելը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
15. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կենդանական և բուսական աշխարհի կառավարման ոլորտում, իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իր իրավասության սահմաններում ապահովում է կենսաբազմազանության ու կենսառեսուրսների պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ոլորտին վերաբերող նորմատիվամեթոդական ակտերի մշակումը.
2) ապահովում է բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունների կազմակերպումն ու դրանց իրականացումը.
3) ապահովում է կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման և վերարտադրության միջոցառումների իրականացումը.
4) հանրապետության վայրի բուսական և կենդանական ռեսուրսների պետական հաշվառումը, գույքագրումը և մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարումը.
5) էկոհամակարգերի վիճակի գնահատմանը, գիտական հիմնավորումների և կանխատեսումների ձևավորմանն ու ծրագրերի իրականացմանը մասնակցությունը.
6) ըստ տարածագործառնական հատկանիշների` էկոհամակարգերի և դրանց կենսառեսուրսների օգտագործման ու վերարտադրության համար առաջարկությունների ձևավորումը.
7) էկոհամակարգերի և դրանց կենսառեսուրսների օգտագործման ու վերարտադրության ոլորտում գիտափորձնական միջոցառումների իրականացման ապահովումը.
8) կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) ձևակերպումը և պայմանագրերի կնքումը:
16. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի օգտագործման ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ընդերքի օգտագործման նկատմամբ բնապահպանական ոլորտին վերաբերող իրավական ակտերի, ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի մշակումը.
2) ընդերքի ընդհանուր ուսումնասիրությանն ուղղված ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրությունների (երկրաբանաերկրաֆիզիկական, երկրաբանահանույթային, երկրաքիմիական, սեյսմաբանական, ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական, գիտահետազոտական, հնեաբանական) և այլ աշխատանքների պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը.
3) հրաբխային գործունեության ուսումնասիրության երկրաբանական աշխատանքների, արտածին երկրաբանական պրոցեսների մշտադիտարկումների (մոնիթորինգի) համակարգի ստեղծման և վարման, ինչպես նաև առանց ընդերքի ամբողջականության խախտումների կատարվող աշխատանքների պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը.
4) ստորերկրյա կառույցների շինարարության համար ընդերքի նախատեսված տեղամասերի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը.
5) միներալոգիական, հնեաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծման, գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի հավաքման պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը.
6) գիտական, մշակութային, գեղագիտական և այլ նշանակություն ունեցող երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրման ու պահպանման աշխատանքների պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը.
7) ընդերքի օգտագործման, այդ թվում` երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի բնապահպանական պետական փորձաքննության իրականացումը.
8) ընդերքօգտագործող կազմակերպությունների էկոլոգիական անձնագրերի համաձայնեցումը.
9) հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը.
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:
17. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ջրի ազգային քաղաքականության մշակման և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների համակարգումը.
2) ջրի ազգային ծրագրի մշակմանն ու նորարարացմանը մասնակցությունը.
3) տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների վրա առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքների ու նորմերի մշակումը.
4) իր իրավասության սահմաններում ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
5) ջրային ռեսուրսների` ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի դասակարգումը.
6) ջրերի ստանդարտների մշակմանը մասնակցությունը և դրանց կիրառման նկատմամբ վերահսկումը.
7) ջրի ազգային ծրագրի համաձայն` կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշների հաստատումը.
8) մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունների հաստատումը.
9) ջրավազանային կառավարման պլանների մշակման ու դրանց իրականացման ապահովումը.
10) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը.
11) ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպումը.
12) ջրօգտագործման մասին հայտի գնահատման արդյունքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատումը.
13) ջրային ռեսուրսների մշտադիտարկումների (մոնիթորինգի) իրականացման առաջադրանքի ձևավորում և դրանց մասին հաշվետվությունների գրանցումը.
14) պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցում և տեղեկատվության տրամադրումը.
15) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցություն.
16) ջրային ռեսուրսների մշտադիտարկումների (մոնիթորինգի) իրականացում, պլանավորման ու կառավարման գործընթացում դրանց արդյունքների ներառումը.
17) ջրային ռեսուրսների կառավարման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգումը.
18) ջրհավաք ավազանների սպառման վտանգի բացահայտում և ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու նպատակով ծրագրերի մշակումը.
19) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակայնությանը ծանուցման կազմակերպումը.
20) ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային չափի սահմանումը.
21) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման ապահովումը.
22) ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի աշխատանքի, ինչպես նաև ջրապահպանման գոտիների պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը.
23) ջրավազաններ թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզների կատարման պարբերաբար կազմակերպումը մասնագիտացված լաբորատորիաների միջոցով.
24) ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցում, փոփոխում կամ չեղյալ համարումը.
25) ջրօգտագործման մասին հաշվետվությունների ամփոփման և վերլուծության աշխատանքներին մասնակցությունը.
26) ջրային ռեսուրսների ռեժիմային դիտարկումների աշխատանքների համակարգումը.
27) ջրային ռեսուրսների հաշվեկշռի կազմումը:
18. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի կառավարման ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման, համայնքների հողերի օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու փաստաթղթերի համաձայնեցման վերաբերյալ առաջարկությունների տրամադրումը.
2) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման մասին տվյալների և տեղեկությունների հավաքագրումը և ամփոփումը,
3) իր իրավասության սահմաններում հատուկ պահպանվող տարածքների հողամասերի սահմանների ճշգրտմանը մասնակցելը և բնապահպանական նշանակության հողերի օգտագործման, նրանց վիճակի, այդ թվում` աղտոտվածության պետական հաշվառման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կազմակերպումը.
4) հողօգտագործման, հողերի աղտոտման և հողերի վրա այլ վնասակար ներգործությունների բնապահպանական նորմերի սահմանման սկզբունքներին համապատասխան նորմատիվ բնույթի իրավական ակտերի մշակումը և տեխնիկական առաջադրանքների կազմումը:
19. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտի, պահպանության ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մթնոլորտի աղտոտման (այդ թվում անդրսահմանային) անբարենպաստ օդերևութաբանական պայմանների ազդարարման համակարգի վերաբերյալ առաջարկությունների տրամադրումը.
2) իր իրավասության սահմաններում վնասակար նյութերի արտանետումների կառավարման բնագավառի նորմատիվ բնույթի իրավական ակտերի և տեխնիկական առաջադրանքների կազմումը.
3) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմավորման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը: Գործող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի վերլուծությունը և արտանետման թույլտվությունների տրման ընթացակարգի իրականացման կազմակերպումը.
4) շարժական և անշարժ աղբյուրներից արտանետումների պետական հաշվառման իրականացման կազմակերպումը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացումը.
5) «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի» վարչական վիճակագրական հաշվետվության տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կազմակերպումը.
6) մթնոլորտում վնասակար նյութերի պարունակության բնապահպանական ստանդարտների և նորմերի մշակման սկզբունքների և այդ նորմերի որոշման տեխնիկական առաջադրանքների կազմումը:
20. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարական և նպատակային ծրագրերի մշակումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող թափոնների ըստ վտանգավորության դասակարգումը.
3) թափոնների պետական հաշվառման իրականացումը.
4) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից մշակված` թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատումը.
5) վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցումը.
6) թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումը.
7) թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարումը.
8) թափոնների պետական կադաստրի վարումը.
9) վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը.
10) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման» կարգով պահանջվող լիցենզավորող մարմնին և համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի նախապատրաստումը.
11) վտանգավոր թափոնների (ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի դեղեր, թունաքիմիկատներ, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղեր ու սարքավորումներ և այլն) էկոլոգիապես անվտանգ գործածության պայմանների սահմանումը.
12) իր իրավասության սահմաններում արդյունաբերական վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակումը.
13) արդյունաբերական վթարների պոտենցիալ ենթակա ձեռնարկությունների հաշվառման իրականացումը.
14) վտանգավոր արդյունաբերական օբյեկտների «Անվտանգության վկայագրերի» փորձաքննական եզրակացության տրամադրումը.
15) պետական բնապահպանական փորձաքննության ներկայացված նախագծերի վերաբերյալ վտանգավոր նյութերի և թափոնների մասով մասնագիտական կարծիքների տրամադրումը.
16) համաձայնեցման ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրումը:
21. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական փորձաքննության ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) նախատեսվող գործունեության փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության պատրաստման կազմակերպումը.
2) մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքների, շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ընկերությունների կարծիքների և հասարակական լսումների հիման վրա փորձաքննական եզրակացության նախագծի նախապատրաստումը.
3) փորձաքննության անցկացման մասին նախնական համաձայնություններ տալը.
4) փորձաքննության բոլոր փուլերում հասարակայնության ներգրավման ապահովումը և հասարակական լսումների կազմակերպումը.
5) հաստատված սակագների հիման վրա մատուցվող ծառայությունների ծավալների և փորձաքննական աշխատանքների արժեքների որոշումը.
6) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական նյութերի, լիազորված անձանց տվյալների բանկի ստեղծումը և վարումը.
7) մասնագիտական իրավասության հավաստագրեր տալու համար գործերի նախապատրաստումը և ներկայացումը պետական լիազոր մարմնի հաստատմանը.
8) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացմանը մասնակցելը:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
22. Գործակալությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը (այսուհետ` վարչության պետ):
Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչության պետը:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, վարչության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
23. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները ժամանակին և որակով իրականացնելու, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
24. Գործակալության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին և նրա տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև վարչության աշխատակազմի ղեկավարին:
25. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) վարչության պետին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ի պաշտոնե նախագահում է վարչության պետի հրամանով կազմավորվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բնապահպանական փորձաքննության հանձնաժողովի լիագումար նիստը.
5) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում անկախ փորձագետների կազմը.
6) վարչության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության դիտարկմանը ներկայացված նյութերի պետական բնապահպանական փորձաքննությանը վճարովի հիմունքներով անկախ փորձագետների ներգրավման և նրանց հետ համապատասխան պայմանգրերի կնքման վերաբերյալ.
7) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
8) վարչության պետին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
9) ապահովում է վարչության պետի հրամանների և ցուցումների, ինչպես նաև վարչության պետի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին կամ նրա տեղակալին.
10) վարչության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
12) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
13) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
14) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
15) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
26. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
27. Օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է վարչության աշխատակազմը:
28. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
29. Գործակալության պետի ներկայացմամբ վարչության պետի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում է պետական բնապահպանական փորձաքննության հանձնաժողով, որը գործում է վարչության պետի կողմից հաստատված կանոնակարգով:
30. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:
31. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
32. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«23» դեկտեմբերի 2008թ.
թիվ 932 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Գնահատման, լիցենզավորման, թույլտվությունների և բնապահպանական փորձաքննության բաժին
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |