ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' հունիսի 2005թ. |
N 301 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«28» հունիսի 2005թ.
թիվ 301 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների /այսուհետ՝ համայնք/ գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:
2. Համայնքի գլխավոր հատակագիծն /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ այն հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթն է, որը, ելնելով համայնքի զարգացման ծրագրից՝ տարածքային ռեսուրսների համալիր վերլուծության հիման վրա հիմնավորում և սահմանում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, ինչպես նաև տարածքի իրացման և կառուցապատման հերթականությունը պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր պահպանմամբ:
3. Գլխավոր հատակագծի հիմնական նպատակը տարածքային պլանավորման միջոցով համայնքի և դրա կազմում ընդգրկված բնակավայրի /բնակավայրերի/՝ համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:
4. Գլխավոր հատակագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պարտադիր մշակման և սույն կարգին համապատասխան հաստատվելուց հետո հիմք է հանդիսանում քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար: Գլխավոր հատակագծի իրականացումն ապահովում է համայնքի ղեկավարը՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
5. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ և պարտադիր է քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:
6. Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերի կազմում «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերը մշակվում են լրիվ:
7.15 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծի կազմում օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով մշակվում է հողերի գոտիավորման և օգտագործման սխեման:
8. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված նախագծման առաջադրանքի /այսուհետ՝ առաջադրանք/ հիման վրա ու նրա պատվերով՝ համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
9. Համայնքի ղեկավարի կողմից մշակված առաջադրանքի նախագիծը համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին՝ համաձայնեցման:
10. Առաջադրանքին ներկայացվում են պահանջներ՝ համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի:
11. Վարչակազմի ղեկավարը 5-օրյա ժամկետում համաձայնություն տալուց հետո առաջադրանքի նախագիծը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության պետին` (այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ) համաձայնեցման:
(11-րդ կետը խմբ. 01.12.2008 N 853)
12. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնություն են տալիս առաջադրանքի նախագծին կամ վարչակազմի ղեկավարին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
13. Վարչակազմի ղեկավարը նշված պետական մարմինների առաջարկություններն ու դիտողություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանց հիման վրա լրամշակում է առաջադրանքի նախագիծը և համայնքի ղեկավարին տրամադրում դրա լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև գլխավոր հատակագծի մշակման համար ելակետային տվյալները տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:
14. Գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ է ելակետային նյութերի կազմը՝ համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:
15. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում համայնքի բնակչությանը զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:
16. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց՝ 5-օրյա ժամկետում:
17. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ՝ անհրաժեշտ հիմնավորումներով:
18. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:
19. Համայնքի ղեկավարը /պատվիրատուն/ առաջադրանքը հաստատելուց հետո՝ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված՝ նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ /այսուհետ՝ կատարող/ կնքում է պայմանագիր և տրամադրում անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը: Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ՝ կատարողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:
20. Գլխավոր հատակագծի կազմին և բովանդակությանը ներկայացվում են հիմնական պահանջները՝ համաձայն սույն կարգի թիվ 3 և թիվ 4 հավելվածների:
21. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին՝ համալիր փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը կատարողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի /կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ կատարողի/ և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
22. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հասարակությանն իրազեկում է՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 218 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է վարչակազմի ղեկավարին՝ համաձայնեցման:
23. Վարչակազմի ղեկավարը 5-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս գլխավոր հատակագծին և այն ներկայացնում է շահագրգիռ պետական կառավարման մարմիններ՝ համաձայնեցման:
24. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են գլխավոր հատակագիծը կամ վարչակազմի ղեկավարին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
25. Վարչակազմի ղեկավարը շահագրգիռ պետական մարմինների համաձայնությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գլխավոր հատակագիծն իր եզրակացության հետ միասին տրամադրում է համայնքի ղեկավարին:
26. Համայնքի ղեկավարը վարչակազմի ղեկավարի և շահագրգիռ պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գլխավոր հատակագիծը ներկայացնում է համայնքի ավագանուն՝ հաստատման:
27. Գլխավոր հատակագիծը մշակվում է 3 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է վարչակազմում, համայնքի ղեկավարի ու կատարողի մոտ: Գլխավոր հատակագծի մեկ օրինակը մագնիսական /կամ թղթային/ կրիչով ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
28. Գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի կազմում հաստատված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի մեկ օրինակը մագնիսական /կամ թղթային/ կրիչով ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
29. Գլխավոր հատակագծում ցանկացած փոփոխություն կարող է կատարվել նույն կարգով, ինչով հաստատվում է գլխավոր հատակագիծը:
30. Գլխավոր հատակագծի փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ քաղաքային և գյուղական համայնքների
գլխավոր հատակագծերի մշակման,
փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման և փոփոխման կարգի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ նախագծման առաջադրանքում նշվում են՝
ա/ համայնքի անվանումը, հիմնական բնութագիրը /տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, արտադրության գերիշխող ճյուղերը, ինժեներատրանսպորտային ապահովվածությունը, զարգացման հիմնական հեռանկարները/.
բ/ նախագծման հիմքը.
գ/ տվյալներ նախկինում հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի մասին.
դ/ համայնքի զարգացման ծրագրից բխող՝ համայնքի ճարտարապետահատակագծային և գործառական զարգացմանը, տրանսպորտային սպասարկման կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, լանդշաֆտների պահպանությանն ու կատարելագործմանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները.
ե/ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով առաջարկվող համայնքի տարածքային զարգացման հեռանկարային ուղղությունները.
զ/ բնակավայրի /բնակավայրերի/ տարածքային զարգացմանը ներկայացվող պահանջները.
է/ քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները.
ը/ ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները.
թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի թիվ 3 հավելվածին համապատասխան գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող պահանջները /գծագրերի թիվը՝ համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը/.
ժ/ նախագծային նյութերի ձևին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները.
ժա/ համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերում՝
ա/ հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի նախագծման առաջադրանքները կազմվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով.
բ/ գոտիավորման նախագծերի առաջադրանքները կազմվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 24-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ195 որոշմամբ սահմանված կարգով:
3. Սույն հավելվածի 2-րդ կետի «ա» և /կամ/ «բ» ենթակետերով սահմանված նախագծման առաջադրանքները /առաջադրանքը/ կցվում են /է/ սույն հավելվածի 1-ին կետին համապատասխան կազմված համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին և կազմում դրա անբաժանելի մասը:
4. Գլխավոր հատակագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների համատեղ մշակման պարագայում սույն հավելվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերի պահանջները համատեղվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» թիվ 302 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ հավելվածի 16-րդ կետի «ե» և «զ» ենթակետերի հետ:
| |
Հավելված 2
ԼՂՀ քաղաքային և գյուղական համայնքների
գլխավոր հատակագծերի մշակման,
փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման և փոփոխման կարգի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը ներառում է՝
ա/ տարածքի ուսումնասիրվածության մասին տեղեկություններ, այդ թվում՝ տարածքի սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը, ինժեներաերկրաբանական շրջանացման /պայմանների/ քարտեզը, գեոդեզիական հանույթներ, կադաստրային քարտեզագրման նյութեր, հողօգտագործման քարտեզներ և այլն, արխիվային նյութերի ցանկը /առկայության դեպքում/.
բ/ տվյալներ տարածքի փաստացի օգտագործման, իրավիճակի և զարգացման հեռանկարների մասին.
գ/ տեղեկություններ էկոլոգիական իրավիճակի, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պայմանների մասին.
դ/ դեմոգրաֆիական տվյալներ.
ե/ տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների մասին.
զ/ տվյալներ նյութերի բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.
է/ տվյալներ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, պատմաճարտարապետական հատակագծերի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասին.
ը/ համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.
թ/ առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջին վերաբերող նյութեր:
| |
Հավելված 3
ԼՂՀ քաղաքային և գյուղական
համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման
հաստատման ու փոփոխման կարգի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր մշակվում են գոտիավորման փաստաթղթերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով:
2. Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման մշակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
3. Գոտիավորման նախագծերը մշակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 24-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 195 որոշմամբ սահմանված կարգով:
4. Գլխավոր հատակագծի նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական ու տեքստային մասերից:
5. Գրաֆիկական մասի գծագրերը ներկայացվում են համաձայն առաջադրանքի /Մ 1:5000 և Մ 1:10000/: Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով:
6. Գլխավոր հատակագծերի համար որպես հանութային հիմք օգտագործվում են հանքագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանացման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները:
7. Տարածքի փաստացի օգտագործման հատակագծում /հենակետային հատակագիծ/ ցույց են տրվում՝
ա/ տարածքի հատակագծային և ծավալատարածական կառուցվածքը /բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ-պահեստային և այլ տարածքները՝ ըստ գործառական նշանակության /հողատեսքերի/, հարկայնության և տեխնիկական բնութագրի/.
բ/ տրանսպորտային /այդ թվում՝ արտաքին տրանսպորտային/ կապերը և ճանապարհային ցանցը.
գ/ ինժեներական ենթակառուցվածքի տարածքները և ուղեգծերը.
դ/ բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները.
ե/ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների սահմանները.
զ/ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները.
է/ հողի սահմաններն ըստ սեփականության ձևի՝ պետության, համայնքի և մասնավոր.
ը/ բնակավայրի փաստացի սահմանագիծը.
թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հողահատկացումները:
8. Տարածքի համալիր գնահատման հատակագծում ցույց են տրվում`
ա/ ինժեներաերկրաբանական շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը.
բ/ օգտակար հանածոների տեղադիրքի սահմանները.
գ/ բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները.
դ/ միջավայրն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տարածքներն ու սանիտարապաշտպանիչ գոտիները.
ե/ առողջարանների, ջրամբարների, ջրամատակարարման ակունքների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների տարածքները, սանիտարապաշտպանիչ և պահպանման գոտիները.
զ/ էկոլոգիական իրավիճակի նկարագիրը,
է/ աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ռադիոակտիվ աղտոտվածության և այլ էկոլոգիական խախտումների գոտիները.
ը/ տարածքների օգտագործման և կառուցապատման վրա ազդող մյուս գործոններն ու սահմանափակումները:
9. Տրանսպորտի ուրվագծում ցույց են տրվում`
ա/ արտաքին տրանսպորտի /երկաթուղային գծեր և կայաններ, օդանավակայաններ, կամուրջներ, ուղեկամուրջներ, թունելներ, ճոպանուղիներ և այլն/ տարածքները և կառույցները.
բ/ ճանապարհների ցանցը և դրանց դասակարգումը.
գ/ հասարակական տրանսպորտի ուղիների ու կառուցվածքների տեղադրումը /մետրապոլիտենի դեպո,տրամվայների, տրոլեյբուսների և ավտոբուսների հավաքակայաններ, մարդատար ավտոմեքենաների խոշոր ավտոկանգառներ և ավտոհանգրվաններ/:
10. Ինժեներական ենթակառուցվածքների և տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագծում ցույց են տրվում՝
ա/ տարածքի ինժեներական սարքավորումների հիմնական կառուցվածքները.
բ/ խողովակաշարերի մայրուղիները /ջրագիծ, կոյուղի, ջերմամատակարարում, գազամատակարարում, բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր, կապի հիմնական գծեր և այլն/:
գ/ հիդրոտեխնիկական կառույցները.
դ/ մեծ ծավալի հողային աշխատանքներ պահանջող տարածքները /տորֆահանում, դրենաժ և այլն/:
11. Լանդշաֆտային կազմակերպման ուրվագծում ցույց են տրվում՝
ա/ համայնքի սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական, անտառային, ջրային և այլ նպատակային նշանակության, ինչպես նաև քաղաքային /գյուղական/ բնակավայրերում ներառված բնական համալիրի տարածքները.
բ/ լանդշաֆտների դասակարգումն ու գնահատումը՝ ներառելով ինչպես բնության հատուկ պահպանվող, այնպես էլ բնական համալիրի այլ, այդ թվում՝ հետընթաց ապրող /դեգրատացվող/ տարածքները.
գ/ դասակարգված և գնահատված լանդշաֆտային գոտիների առանձնացումն ըստ օգտագործման ռեժիմների.
դ/ լանդշաֆտի առանձնահատուկ և էական հատականիշների պահպանության միջոցառումները.
ե/ լանդշաֆտի զարգացման, վերականգնման և կազմավորման /ստեղծման/ վերաբերյալ նախագծային առաջարկությունները:
12. Համայնքի տարածքային զարգացման հատակագծում /հիմնական գծագիր/ տարածքի փաստացի օգտագործման հատակագծի և տարածքի համալիր գնահատման հատակագծի վերլուծության հիման վրա ցույց են տրվում՝
ա/ սույն հավելվածի 7-րդ կետի «ա»-«ը» ենթակետերում նշված համապատասխան դրույթների զարգացման և կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.
բ/ սույն հավելվածի 8-11-րդ կետերում նշված համապատասխան դրույթների հիմնական նախագծային լուծումները.
գ/ բնակավայրի /բնակավայրերի/ տարածքային զարգացման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.
դ/ գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը՝ առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների առանձնացմամբ՝ /7-10 տարվա հեռանկարով/:
13. «Համայնքի դիրքը շրջանի տարաբնակեցման համակարգում» ուրվագծում /Մ 1:50000 կամ Մ 1:25000/ ցույց են տրվում՝
ա/ համայնքի հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ /շրջանի սահմաններում/.
բ/ շրջանի վարչատարածքային բաժանումը:
14. Սույն հավելվածի 7-12-րդ կետերում նշված գծագրերից յուրաքանչյուրն իր հերթին կարող է բաժանվել համապատասխան թվով շերտերի /ըստ առանձին հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքային պլանավորման գործընթացում դրանց նշանակության/:
15. Գլխավոր հատակագծի կազմում կարող են մշակվել այլ ուրվագծեր, որոնց կազմը, բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծման առաջադրանքում:
16. Գլխավոր հատակագծի տեքստային մասը ներառում է ՝
ա/ գլխավոր հատակագծի հիմնական դրույթների, համայնքի տարածքային կազմակերպման և զարգացման փուլերի հիմնավորումը՝ սույն հավելվածի 11-րդ կետում նշված դրույթներին համապատասխան.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 301 որոշմամբ հաստատված կարգի թիվ 4 հավելվածում ներկայացված գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները:
| |
Հավելված 4
ԼՂՀ քաղաքային և գյուղական
համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման
հաստատման ու փոփոխման կարգի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի /այսուհետ՝ գլխավոր հատակագիծ/ տեխնիկատնտեսական ցուցանիշները ներկայացնում են հետևյալ փուլերի համար
ա/ գլխավոր հատակագծի մշակման ելակետային տարվա.
բ/ գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ ծրագրային փուլի.
գ/ գլխավոր հատակագծի իրականացման հեռանկարային փուլերի /խոշորացման ցուցանիշներով/:
2. Կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար էլեկտրաէներգիայի, ջերմության, ջրի, գազի պահանջարկի, տնտեսական ու խմելու ջրերի և արտադրական կեղտաջրերի արտանետման ծավալների ցուցանիշներն ընդունվում են ըստ շրջանային և քաղաքային ծառայությունների տվյալների:
3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:
4. Գլխավոր հատակագծերի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներն են
|
Ցուցանիշը |
Չափի միավորը |
|
1. Տարածքը |
|
|
Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը ընդամենը |
հա |
|
այդ թվում |
|
|
բնակավայրերի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից/ |
|
բնակավայրերի նախագծային սահմաններում ընդգրկված հողեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
բնակավայրերի հողեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
որից՝ |
|
|
բնակելի կառուցապատման |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
հասարակական կառուցապատման |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
խառը կառուցապատման |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
ընդհանուր օգտագործման |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
որից՝ |
|
|
ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
փողոցներ, հրապարակներ |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
այլ տարածքներ |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
այլ հողեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր, |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
որից` |
|
|
արդյունաբերական օբյեկտների |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
պահեստարանների |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
ընդերքի օգտագործման |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր, |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
որից՝ |
|
|
էներգետիկայի |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
կապի |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
տրանսպորտի |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
կոմունալ ենթակառուցվածքների |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
հատուկ պահպանվող տարածքների հողեր, |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
որից՝ |
|
|
բնապահպանական |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
առողջարարական նպատակներով նախատեսված |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
հանգստի համար նախատեսված |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
պատմական և մշակութային |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
հատուկ նշանակության հողեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
գյուղատնտեսական նշանակության հողեր, |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
որից` |
|
|
վարելահող |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
բազմամյա տնկարկներ |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
խոտհարքեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
արոտավայրեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
այլ հողատեսքեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
ջրային հողեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
պահուստային հողեր |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
2. Տարածքն ըստ սեփականության ձևերի
|
պետական սեփականություն |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
համայնքի սեփականություն |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
|
ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն |
հա/տոկոս /ընդհանուր տարածքից |
3. Դեմոգրաֆիական տվյալներ
|
բնակչության թիվը |
հազ. մարդ |
|
բնակչության խտությունը |
հազ. մարդ/հա |
|
բնակչության տարիքային կազմը, այդ թվում` |
|
|
մինչև 15 տարեկան երեխաներ |
հազ. մարդ/տոկոս |
|
աշխատունակ հասակի բնակչություն |
հազ. մարդ/տոկոս |
|
թոշակառու բնակչություն |
հազ. մարդ/տոկոս |
4. Բնակելի ֆոնդը
|
ընդհանուր բնակելի ֆոնդը |
հազ. քառ.մ.
ընդհանուր մակերեսը |
|
որից |
|
|
բազմաբնակարան տներ |
բնակ.մակերեսը/տոկոս
/ընդհանուր բնակ. մակերեսից/ |
|
մենատներ |
բնակ.մակերեսը/տոկոս /
ընդհանուր բնակ. մակերեսից/ |
|
բնակելի ֆոնդն՝ ըստ հարկայնության |
բնակ.մակերեսը/տոկոս
/ընդհանուր բնակ. մակերեսից/ |
|
1-2 հարկանի |
բնակ.մակերեսը/տոկոս /ընդհանուր բնակ. մակերեսից/ |
|
3-4 հարկանի |
բնակ.մակերեսը/տոկոս
/ընդհանուր բնակ. մակերեսից/ |
|
5 հարկ և ավելի |
բնակ.մակերեսը/տոկոս
/ընդհանուր բնակ. մակերեսից/ |
|
բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով |
քառ. մ/մարդ |
|
Առկա բնակելի ֆոնդի նվազումը |
քառ. մ/մարդ |
|
այդ թվում |
|
|
ըստ տեխնիկական վիճակի |
քառ. մ/մարդ |
|
ըստ վերակառուցման |
քառ. մ/մարդ |
|
ըստ այլ պատճառների/սանիտարապահպանիչ գոտիների կազմակերպում վերակառուցում և այլն/ |
քառ. մ/մարդ |
5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը
|
մանկական նախադպրոցական կազմակերպություններ |
տեղ |
|
ընդամենը/1000մարդ |
|
|
հանրակրթական դպրոցներ |
տեղ |
|
ընդամենը/1000մարդ |
|
|
հիվանդանոցներ |
մահճակալ |
|
ընդամենը/1000մարդ |
|
|
պոլիկլինիկաներ |
հերթում հաճախում |
|
ընդամենը/1000մարդ |
|
|
առևտրի |
քառ. մ առևտր. մակերես |
|
ընդամենը/1000մարդ |
|
|
կենցաղային սպասարկման |
աշխ. տեղ |
|
ընդամենը/1000մարդ |
|
|
առողջարանային հանգստի հիմնարկներ |
տեղ |
|
ընդամենը/1000մարդ |
|
|
այդ թվում՝ |
|
|
հանգստյան տներ, պանսիոնատներ և այլն /առողջարանային քաղաքների համար՝ հյուրանոցները ներառյալ |
տեղ |
|
երեխաների համար ճամբարներ |
տեղ |
6. Տրանսպորտային սպասարկում
|
Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը՝ ընդամենը |
|
|
այդ թվում՝ |
|
|
էլեկտրաֆիկացված երկաթուղի |
կրկնակի ուղեգիծ/կմ |
|
մետրապոլիտեն |
կրկնակի ուղեգիծ/կմ |
|
տրամվայ |
կրկնակի ուղեգիծ/կմ |
|
տրոլեյբուս |
կրկնակի ուղեգիծ/կմ |
|
ավտոբուս |
կրկնակի ուղեգիծ/կմ |
|
ճոպանուղի |
կրկնակի ուղեգիծ/կմ |
|
Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը ընդամենը |
կմ |
|
այդ թվում՝ |
|
|
արագընթաց շարժման մայրուղային ճանապարհների |
կմ |
|
չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության մայրուղիների |
կմ |
|
Արտաքին տրանսպորտ |
|
|
այդ թվում՝ |
|
|
էլեկտրաֆիկացված երկաթուղի |
կրկնակի ուղու կմ |
|
ավտոբուս |
ուղու կմ |
|
օդային տրանսպորտ |
ուղու կմ |
|
կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանսպորտային հանգույցներ |
ուղու կմ |
|
փողոցաճանապարհային ցանցի խտություն |
կմ/քառ.կմ |
|
քաղաքային /գյուղական/ կառուցապատման սահմաններում |
կմ/քառ.կմ |
7. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում
|
Ընդհանուր ջրօգտագործում |
հազ. խոր.մ/օր |
|
-տնտեսական-խմելու նպատակով |
հազ. խոր.մ/օր |
|
-արտադրական կարիքների համար |
հազ. խոր.մ/օր |
|
Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորություն |
հազ. խոր.մ/օր |
|
Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ |
հազ. խոր.մ/օր |
|
Մաքուր ջրօգտագործում |
լ /օր |
|
այդ թվում |
|
|
տնտեսական-խմելու նպատակով |
լ / օր |
|
կոյուղի |
հազ. խոր.մ/օր |
|
Կեղտաջրերի ընդհանուր ելքը՝ ընդամենը |
հազ. խոր.մ/օր |
|
այդ թվում |
|
|
կենցաղային կոյուղի |
հազ. խոր.մ/օր |
|
արտադրական կոյուղի |
հազ. խոր.մ/օր |
|
կոյուղու մաքրման կայանների արտադրողականություն |
հազ. խոր.մ/օր |
|
էլեկտրամատակարարում |
|
|
էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում |
կՎտ,ժամ/տարի |
|
այդ թվում՝ |
|
|
արտադրական օբյեկտների կարիքների համար |
կՎտ,ժամ/տարի |
|
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
կՎտ,ժամ/տարի |
|
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում |
կՎտ/ժամ |
|
այդ թվում՝ |
|
|
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
կՎտ/ժամ |
|
էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ |
մլն կՎտ |
|
այդ թվում՝ |
|
|
Ջերմամատակարարում |
|
|
Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը |
տոկոս |
|
Գազի օգտագործումը ընդամենը |
մլն խոր. մ |
|
այդ թվում՝ |
|
|
կոմունալ-կենցաղային կարիքնեի համար |
մլն խոր. մ |
|
արտադրական կարիքների համար |
մլն խոր. մ |
|
Մակերևույթային ջրերի հեռացման ցանց |
կմ |
|
Փողոցային ցանցի ընդհանուր երկարություն |
կմ |
8. Տարածքի ինժեներական նախապատրաստում
|
Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից |
|
|
մակերեսը |
հա |
|
պաշտպանիչ կառույցների երկարությունը |
կմ |
|
Գետափերի ամրացում |
կմ |
|
Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և այլ միջոցառումներ |
հա |
|
Տարածքի սանիտարական մաքրում |
հա |
|
Կենցաղային աղբի ծավալը |
հազ.խոր. մ |
|
Աղբի այրման և աղբավերամշակման կազմակերպություններ |
միավոր/հազ.մ
3 օրում |
9. Շրջակա միջավայրի պաշտպանություն
|
Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ ընդամենը |
հա |
|
այդ թվում` |
|
|
կանաչապատում |
հա |
|
Մթնոլորտի օդի աղտոտվածության մակարդակը |
սահմանային թույլատրելի
խտությունից /ՍԹԽ/ տոկոս |
|
Ջրամբարների աղտոտվածության մակարդակը |
սահմանային թույլատրելի
խտությունից /ՍԹԽ/ տոկոս |
|
Հողի և ընդերքի մակարդակը |
սահմանային թույլատրելի
խտությունից /ՍԹԽ/ տոկոս |
|
Աղմուկի ազդեցության մակարդակը |
դեցիբել /ԴՑԲ/ |