Համարը 
N 698
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.12.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 698

ք.Ստեփանակերտ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1 

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 698 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Uույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման (այսուհետ` կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորում) պայմանները և գործընթացը:

2. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացնում էԼեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(3-րդ կետը փոփ. 27.12.2008 N 965)

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

5. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

6. Լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

8. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

9. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավ դրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) Լիցենզիա ստանալու մասին հայտը` N1 ձևի, նշելով`

ա. իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

կանոնադրության պատճենը.

պետական գրանցման վկայականի պատճենը.

«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) վերաբերյալ:

11. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

լիցենզիա ստանալու մասին հայտը` N1 ձևի, նշելով`

ա. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

պետական գրանցման վկայականի պատճենը.

«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ:

12. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի N36 որոշմամբ սահմանված տարիքի տրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր կամ դրանք ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն:

Հայտ-պարտավորություն ներկայացնելու դեպքում տրանսպորտային միջոցի (միջոցների) լիցենզիայի ներդիր (ներդիրներ) հատկացվում է (հատկացվում են) հայտատուի կողմից տրանսպորտային միջոցը (միջոցները) ձեռք բերելուց հետո:

15. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչպես նաև «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N36 որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ

 

16. Հայտատուն կամ լիցենզավորված անձը լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` համաձայն N2 ձևի, ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N3 ձևի:

17. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի հետ միասին:

18. Լիցենզավորված անձը կարող է սույն կարգի 14-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն հայտ-պարտավորություն ներկայացնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համալրման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ ներկայացնել լիցենզիան ստանալուց հետո:

19. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են հայտ ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԿՐԿՆOՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

20. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը, լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

 

VI. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

21. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

22. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են (այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ լսումների կարգով) դրանք լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից 10 օրվա ընթացքում:

 

VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

23. Մինչև 2008 թվականի մարտի 31-ը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Ձև N 1

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 965)

 

Հ Ա Յ Տ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ

 

Հայտատու ________________________________________________________________________

                            (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը ___________________________________________________________________

                                                  (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Գործունեության իրականացման վայրերը ______________________________________________

 

_________________________________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1) պետական գրանցման վկայականի պատճենը                   _______ էջ.

2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` _______ էջ.

3) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) վերաբերյալ (իրավաբանական անձինք) _______ էջ.

4) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ (անհատ ձեռնարկատերերը)` ______ էջ.

5) պետական տուրքի անդորրագիրը:

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հայտատու __________________________________________________________________

                                                                             (պաշտոնը)

_______________________________

                                 (անունը, ազգանունը)

______________________________

(ստորագրությունը)

 

 

                                                                                            

 

Կ.Տ.       

                   _____ _____________ 200 թ.

 

(Ձև N 1-ը փոփ. 27.12.2008 N 965)

 

 

Ձև N 2

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 965)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ՏԿՈՒ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՆԵՐԴԻՐ N 00000

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ

անունը, հայրանունը, ազգանունը _______________________________________________

Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը ___________________________________________________________

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը _________________________________________

Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը __________________________

Ներդիրը տալու օրը __________________________________________________________

 

 

Վարչության պետ

____________________

___________________

          (ստորագրությունը)

        (անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

(Ձև N 2-ը փոփ. 27.12.2008 N 965)

 

 

 

Ձև N 3

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 965)

 

Հ Ա Յ Տ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել N ՏԿՈՒ ________________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ), ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնելու նպատակով:

 

Հայտատու ________________________________________________________________

                                   (իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը,

_________________________________________________________________________

                   անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը բնակության վայրը, հեռախոսահամարը)

 

Լրացուցիչ տեղեկություններ __________________________________________________

 

__________________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ԼՂՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 

Հայտատու

____________________

____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

 

 

Կ.Տ.        _____  _____________ 200 թ.

(Ձև N 3-ը փոփ. 27.12.2008 N 965)

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 698 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 965)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

N ՏԿՈՒ 00000

 

Տրվում է _______________________________________________________________

                        (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար

_______________________________________________________________________

                                              ազգանունը անունը և բնակության վայրը)

 

 

Գործունեության տեսակը         ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային

                                                    տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում

 

Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________

 

Լիցենզիա տալու ամսաթիվը` _____ _____________ 200 թ.

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր

արտադրական ենթակառուցվածքների

վարչության պետ

____________________(ստորագրությունը)

____________________(անունը, ազգանունը)

 

 

 

 

 

Կ.Տ.

(Հավելված 2-ը փոփ. 27.12.2008 N 965)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան