ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2007թ. |
N 698 |
ք.Ստեփանակերտ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,
2) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 698 որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Uույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման (այսուհետ` կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորում) պայմանները և գործընթացը:
2. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(3-րդ կետը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):
5. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:
6. Լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
7. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:
8. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:
9. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավ դրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) Լիցենզիա ստանալու մասին հայտը` N1 ձևի, նշելով`
ա. իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
կանոնադրության պատճենը.
պետական գրանցման վկայականի պատճենը.
«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) վերաբերյալ:
11. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
լիցենզիա ստանալու մասին հայտը` N1 ձևի, նշելով`
ա. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
պետական գրանցման վկայականի պատճենը.
«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ:
12. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի N 36 որոշմամբ սահմանված տարիքի տրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր կամ դրանք ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն:
Հայտ-պարտավորություն ներկայացնելու դեպքում տրանսպորտային միջոցի (միջոցների) լիցենզիայի ներդիր (ներդիրներ) հատկացվում է (հատկացվում են) հայտատուի կողմից տրանսպորտային միջոցը (միջոցները) ձեռք բերելուց հետո:
15. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչպես նաև «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 36 որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ
16. Հայտատուն կամ լիցենզավորված անձը լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` համաձայն N 2 ձևի, ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 3 ձևի:
17. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի հետ միասին:
18. Լիցենզավորված անձը կարող է սույն կարգի 14-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն հայտ-պարտավորություն ներկայացնելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համալրման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ ներկայացնել լիցենզիան ստանալուց հետո:
19. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են հայտ ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԿՐԿՆOՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
20. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը, լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
VI. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
21. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
22. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են (այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ լսումների կարգով) դրանք լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից 10 օրվա ընթացքում:
VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
23. Մինչև 2008 թվականի մարտի 31-ը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
Հ Ա Յ Տ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ
Հայտատու ________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
Գտնվելու վայրը ___________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
Գործունեության իրականացման վայրերը ______________________________________________
_________________________________________________________________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1) պետական գրանցման վկայականի պատճենը _______ էջ.
2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` _______ էջ.
3) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) վերաբերյալ (իրավաբանական անձինք) _______ էջ.
4) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ (անհատ ձեռնարկատերերը)` ______ էջ.
5) պետական տուրքի անդորրագիրը:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու __________________________________________________________________
(պաշտոնը)
|
_______________________________
(անունը, ազգանունը) |
______________________________
(ստորագրությունը) |
Կ.Տ.
_____ _____________ 200 թ.
(Ձև N 1-ը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ՏԿՈՒ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՆԵՐԴԻՐ N 00000
Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ
անունը, հայրանունը, ազգանունը _______________________________________________
Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ
բնակության վայրը ___________________________________________________________
Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը _________________________________________
Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը __________________________
Ներդիրը տալու օրը __________________________________________________________
|
Վարչության պետ |
____________________ |
___________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ. Տ.
(Ձև N 2-ը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
Հ Ա Յ Տ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել N ՏԿՈՒ ________________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ), ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնելու նպատակով:
Հայտատու ________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը,
_________________________________________________________________________
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը բնակության վայրը, հեռախոսահամարը)
Լրացուցիչ տեղեկություններ __________________________________________________
__________________________________________________________________________
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ԼՂՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
|
Հայտատու |
____________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. _____ _____________ 200 թ.
(Ձև N 3-ը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 698 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
N ՏԿՈՒ 00000
Տրվում է _______________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար
_______________________________________________________________________
ազգանունը անունը և բնակության վայրը)
Գործունեության տեսակը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային
տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում
Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________
Լիցենզիա տալու ամսաթիվը` _____ _____________ 200 թ.
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արտադրական ենթակառուցվածքների
նախարար |
____________________(ստորագրությունը) |
____________________(անունը, ազգանունը) |
|
|
|
Կ.Տ.
(Հավելված 2-ը փոփ. 27.12.2008 N 965, փոփ. 26.04.2011 N 241-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |