ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"4" ՕԳՈՍՏՈՍԻ 1998թ. |
N 130 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
(Որոշման գործողությունը դադարեցվում է տրանսպորտային միջոցներն առկայծող փարոսիկներով կահավորելու մասով 24.03.2009 N 180-Ն)
Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշների և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու մասին
Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշների և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին և նախագահի աշխատակազմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և Ազգային ժողովի աշխատակազմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին և կառավարության աշխատակազմին սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշների ցանկը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինների այն ղեկավարների ցանկը, որոնց սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման բացակայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) ԼՂՀ այն օպերատիվ ծառայությունների ցանկը, որոնց ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման բացակայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով` համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Սահմանել, որ արտաեզրաչափքային (խոշորածավալ) բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր տեղափոխող, ճանապարհներին շինարարական, նորոգման կամ մաքրման աշխատանքների համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները կահավորվում են դեղին կամ նարնջագույն հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) ազդանշաններով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`թույլատրել սույն որոշման թիվ 2 և 3 հավելվածներում նշված պետական իշխանության և կառավարման մարմինների ղեկավարներին սպասարկող ու օպերատիվ ծառայությունների ավտոտրանսպորտային միջոցների հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով կահավորումը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնին` մինչև 1998թ. դեկտեմբերի 15-ը շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, ընդունել «Օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցներ, գունագրաֆիկ սխեմաներ, ճանաչման նշաններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. ընդհանուր պահանջներ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտը:
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
1998թ. 4 օգոստոսի
թիվ 130 որոշման |
ՑԱՆԿ
ԼՂՀ նախագահին և նախագահի աշխատակազմին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին և Ազգային ժողովի աշխատակազմին, ԼՂՀ վարչապետին և կառավարության աշխատակազմին սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշների
|
ԼՂՀ նախագահին և նախագահի աշխատակազմին
սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների համարանիշներ
|
0001 ՆԿՐ – 0009 ՆԿՐ
|
|
ԼՂՀ Ազգային ժողովի և Ազգային ժողովի
աշխատակազմին սպասարկող
ավտոտրանսպորտային միջոցների համարանիշներ
|
0010 ՆԿՐ – 0019 ՆԿՐ
|
|
ԼՂՀ վարչապետին և կառավարության
աշխատակազմին սպասարկող
ավտոտրանսպորտային միջոցների համարանիշներ |
0020 ՆԿՐ – 0054 ՆԿՐ |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ.ՂԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
1998թ. 4 օգոստոսի
թիվ 130 որոշման |
ՑԱՆԿ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինների այն ղեկավարների, որոնց սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման բացակայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայցող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով
|
ԼՂՀ նախագահ
|
|
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ
|
|
ԼՂՀ վարչապետ
|
|
ԼՂՀ գլխավոր դատախազ
|
|
ԼՂՀ կառավարության անդամներ |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ.ՂԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության
1998թ. 4 օգոստոսի
թիվ 130 որոշման |
ՑԱՆԿ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն օպերատիվ ծառայությունների, որոնց ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման առկայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով
|
Արտակարգ իրավիճակների վարչություն
|
|
Մաքսային վարչություն
|
|
Զինվորական պարետություն և ավտոտեսչություն
|
|
Ինկասացիոն (գանձման) ծառայություններ
|
|
Հրշեջ պահպանության ծառայություն
|
|
Ոստիկանություն
|
|
Շտապ բուժօգնություն
|
|
Վթարային-փրկարարական ծառայություններ
|
|
Օդանավակայանային ապահովման ավտոծառայություն |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ.ՂԱԶԱՐՅԱՆ |