Համարը 
N 180-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.04.08/09(119)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.03.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ), ԼՈՒՍՆԱՍՊԻՏԱԿ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» մարտի 2009թ.

N 180-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԴԵՂԻՆ (ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ), ԼՈՒՍՆԱՍՊԻՏԱԿ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժե» կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) դեղին (նարնջագույն) առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափային նորմերը գերազանցող, մեծ եզրաչափերով և (կամ) ծանրաքաշ բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր փոխադրող, իսկ սահմանված դեպքերում` նաև այդ փոխադրումներն ուղեկցող, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի` հատուկ վերահսկելի գոտիներում շահագործվող տրանսպորտային միջոցները,

2) լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող փոստային կապի ծառայություն մատուցող կամ «Ինկասացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն ինկասացիոն գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցները:

3. Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն) կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներ տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև  2009 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցների կահավորումը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

4. Սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցները տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2009 թվականի օգոստոսի 1-ը առկայծող փարոսիկներով կահավորված տրանսպորտային միջոցները ներկայացնել դրանց գրանցման մարմիններ` վերջիններիս կողմից տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում առկայծող փարոսիկներով կահավորված լինելու մասին գրառում կատարելու համար:

5. Կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների քանակը որոշում է տվյալ տրանսպորտային միջոցները տնօրինող մարմնի (ծառայության) ղեկավարը:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 4-ի «Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնագրելու մասին» թիվ 130 որոշման գործողությունը դադարեցվում է տրանսպորտային միջոցներն առկայծող փարոսիկներով կահավորելու մասով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«24» մարտի 2009 թվականի

թիվ 180-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ԿԱՊՈՒՅՏ ԿԱՄ ԿԱՊՈՒՅՏ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐՈՎ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության օպերատիվ աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների գունագրաֆիկ երանգավորում չունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Շտապ բուժօգնություն իրականացնող բուժկանխարգելիչ հաստատությունների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Վթարային-փրկարարական ծառայությունների գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հատուկ պետական պահպանության վարչության գունագրաֆիկ երանգավորում չունեցող տրանսպորտային միջոցներ

կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ