Համարը 
N 402
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.10.27/5(05)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.10.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.10.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"11" հոկտեմբերի 2005թ.

N 402

 ք.Ստեփանակերտ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ և 26-րդ հոդվածների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել, որ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության համապատասխան իրավասու ստորաբաժանումները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունը նշանակում և վճարում է Հայրենական մեծ պատերազմի, ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց կենսաթոշակները, ինչպես նաև նշված կատեգորիաների անձանց մահվան դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները:

(1-ին կետը փոփ. 27.11.2008 N 804)

2. Հաստատել՝

ա) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի.

ե) համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի.

զ) նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակված՝ համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 6 հավելվածի.

է) համակարգի կենսաթոշակառուների տվյալներում կատարված փոփոխությունների և դրանց հիմքերի մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 7 հավելվածի.

ը) համակարգի՝ նախորդ ամսվա ընթացքում մահացած կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 8 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 26.01.2010 N 26-Ն)

21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին՝

ա) մինչև 2010 թվականի ապրիլի 25-ը էլեկտրոնային կրիչով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ սույն որոշման 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված տեղեկանքը.

բ) սկսած 2010 թվականի ապրիլ ամսից՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, էլեկտրոնային կրիչով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել նաև սույն որոշման 2-րդ կետի «զ», «է» և «ը» ենթակետերով սահմանված տեղեկանքները:

Սույն կետի պահանջները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի անլուր անձնակազմի կենսաթոշակառուների վրա:

(21-ին կետը լրաց. 26.01.2010 N 26-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ եռամսյա ժամկետում մշակել և հաստատել կենսաթոշակի նշանակման (մերժման) մասին հաշվարկ-կարգադրության ձևը, զինվորական ծառայության ժամկետի և ապահովագրական ստաժի հաշվարկի ձևը, կենսաթոշակի վկայականի ձևը և կենսաթոշակի հաշվարկի քարտերի ձևերը:

(3-րդ կետը փոփ. 27.11.2008 N 804)

31. Սահմանել, որ սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն որոշման հավելվածներով սահմանված՝ սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ:

(31-ին կետը լրաց. 26.01.2010 N 26-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականի հուլիսի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2005 թ. հոկտեմբերի 11-ի

թիվ 402 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կանոնները:

Սույն կարգի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

Սույն կարգի համաձայն կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու իրավասություն ունեցող ստորաբաժանումների ցանկը (այսուհետ՝ կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում) հաստատում է համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկված զինծառայողներին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի թիվ 355 որոշմամբ սահմանված կարգով:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

2. Կենսաթոշակ նշանակելու համար անձը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հաշվառում չունեցող անձը) իր գրավոր դիմումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկին համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում:

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչև 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն):

Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, ապա նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում ներկայացնում է այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:

14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակի համար դիմելու անձամբ:

(2-րդ կետը փոփ. 26.01.2010 N 26-Ն)

3. Կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումը տրվում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում:

Եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստացվում են փոստով, ապա ստացականը դիմումատուին առաքվում է նույն կարգով կամ տրվում է անձամբ իրեն:

Դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ, ԿԱՍԵՑՎԱԾ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

4. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար տրված դիմումը և սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը՝

ա) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձնագրի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

բ) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ, արձանագրում անհամապատասխանությունները և տարբերությունները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

գ) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստացական, որտեղ նշում է դիմումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ լրացուցիչ պահանջվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու ժամկետները.

դ) լրացուցիչ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում փաստաթղթի և դիմողին նախկինում տրված ստացականի վրա՝ առանց դրանց տեքստերը վնասելու, նշում է ստանալու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրում:

Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված՝ անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա, որի «Փորձաքննություն» տողում նշված առաջին ամսաթիվը համարվում է հաշմանդամություն սահմանելու օր:

Հաշմանդամության կենսաթոշակը, հաշմանդամության խմբի փոփոխման դեպքում, վերահաշվարկվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված՝ անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա:

5. Կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո սահմանված ժամկետներում քննարկում և ընդունում է որոշում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու, կամ կենսաթոշակի տեսակը փոխելու, կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու մասին:

Կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը կենսաթոշակի հաշվարկումը (վերահաշվարկումը), վճարման կասեցումը կամ դադարեցումը ձևակերպում է համապատասխան կենսաթոշակի հաշվարկի քարտով և եզրակացությամբ, որը կարվում է կենսաթոշակի գործին:

Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին եզրակացության պատճենը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին առաքվում է փոստով կամ տրվում է անձամբ:

6. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի՝ ընտանիքի անդամի պահանջով բաժին առանձնացնելիս, անհրաժեշտության դեպքում, կազմվում է կենսաթոշակի նոր գործ՝ սույն կարգին համապատասխան:

7. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համաձայնագիր կնքած պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրան նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:

Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի և կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր անգամ բազային կենսաթոշակի չափի բարձրացման մասին որոշում ընդունելուց հետո՝ առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի.

բ) կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում՝ գրավոր դիմումի հիման վրա:

9. Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով: Կենսաթոշակի վճարման կասեցումից կամ դադարեցումից հետո չստացված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է՝ հաշվի առնելով կասեցումից կամ դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները: Վճարման ենթակա կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու օրվա դրությամբ գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:

10. Մինչև 1915 թվականը ներառյալ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի՝ նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակին տրվում է այդ կենսաթոշակի 50 տոկոսի չափով ամենամսյա հավելում:

11. Կենսաթոշակ նշանակելիս՝ օտար լեզվով ձևակերպված փաստաթուղթն ընդունվում է հայերեն թարգմանությամբ: Թարգմանության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կողմից:

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

12. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանման կամ վճարման ծառայություն մատուցող կազմակերպության կողմից:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր (պայմանագիր) կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենuաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, սակայն կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի չստացված գումարը վճարվում է լիազորագրով` «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

(13-րդ կետը խմբ. 26.01.2010 N 26-Ն)

14. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում օրենքով նշանակված հաշմանդամության կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող, ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողներին կենսաթոշակ վճարվում է մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամիսը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է սեպտեմբեր ամսից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Նշված ժամկետից ուշ տեղեկանք ներկայացվելու դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է տեղեկանքը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ուսումնական տարվա ընթացքում ուսման դադարեցման դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանմանը, որը սահմանված կարգով դադարեցնում է կենսաթոշակի վճարումը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից:

15. Անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի կենսաթոշակը վճարվում է ծնողին (որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին):

14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ:

(15-րդ կետը փոփ. 26.01.2010 N 26-Ն)

16. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին հաշվարկվող՝ օրենքով սահմանված հավելումները) վճարվում է թաղման նպաստ: Հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ ստանալու համար՝ օրենքով սահմանված ժամկետում գրավոր դիմում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում՝ ներկայացնելով կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը: Մահվան վկայականի բնօրինակը կնքվում է վճարումն իրականացրած մարմնի կողմից, որի վրա կատարվում է գրառում՝ «Թաղման նպաստը վճարված է»: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը մնում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին:

Հաշմանդամության ժամկետը լրացած և երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ վճարվում է, եթե նա օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում է ներկայացնում սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Նշված գումարները վճարվում են, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվում են օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետից ուշ՝ ժառանգության իրավունքի վկայագիրը ներկայացնող ժառանգին:

Ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին օրենքով սահմանված կարգով նշանակվում է սոցիալական կենսաթոշակ՝ կերակրողին կորցնելու համար:

(16-րդ կետը խմբ. 26.01.2010 N 26-Ն)

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

17. Կենսաթոշակի գործը հաշվառում և վարում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը:

18. Կենսաթոշակ նշանակելու հաշվարկ-եզրակացությունը, դիմումը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հաջորդաբար կարվում են, կազմվում է կենսաթոշակի գործ, որի էջերը համարակալվում են: Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար՝ գրանցելով հաշվառման գլխավոր մատյանում:

19. Կենսաթոշակի տեսակը փոխվելիս՝ կենսաթոշակի գործի տիտղոսաթերթի կենսաթոշակի տեսակի անվանման վրա գիծ է քաշվում և ընդգծվում է նոր կենսաթոշակի անվանումը: Դիմումը և ներկայացված նոր փաստաթղթերը կարվում են գործին և համարակալվում:

20. Կենսաթոշակի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված՝ անձի հաշմանդամությունը հաստատող բոլոր տեղեկանքները:

21. Այն դեպքում, երբ կենսաթոշակ նշանակելը մերժվում է, դիմումը և մերժման մասին եզրակացությունը կարվում են, կազմվում է գործ և պահվում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանման արխիվում:

22. Կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է կենսաթոշակի վկայական, որում նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակի նշանակման և վճարման ժամկետները: Վկայականը կնքում և ստորագրում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանման ղեկավարը:

Կենսաթոշակի վկայականը կորցնելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարում է «Կրկնօրինակ» գրառումը:

23. Եթե կենսաթոշակառուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում՝ ներկայացնելով բնակվելու մասին տեղեկանք: Նոր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը նախկին հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումից պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում առկա փաստաթղթերի ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարման դադարեցման օրվանից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի՝ բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում՝ նրա գրավոր դիմումի համաձայն կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումն առանձնացնում է կենսաթոշակի՝ այդ անձի բաժինը, կազմում կենսաթոշակի նոր գործ և կենսաթոշակառուի կենսաթոշակի հաշվարկի քարտն ուղարկում հաշվառման նոր վայր:

24. Դադարեցված կենսաթոշակի գործերը 10 տարի պահվում են կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումում՝ ըստ համարների հերթականության: Դադարեցված կենսաթոշակի գործերը՝ նշված ժամկետը լրանալուց հետո ուղարկվում են արխիվ և պահպանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող անձի կենսաթոշակի գործը կարող է առաքվել փոստով կամ տրվել անձամբ կենսաթոշակառուին՝ հաշվառումից դուրս եկած լինելու և գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմնի պահանջագրի հիման վրա: Առաքվող կենսաթոշակի գործը թարգմանվում է, որին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

Նման համաձայնագրի անդամ չհանդիսացող պետություն կենսաթոշակի գործ չի ուղարկվում:

Ելնելով կենսաթոշակառուի ծառայության առանձնահատկություններից՝ անհրաժեշտության դեպքում, կենսաթոշակի գործից կարող է տրամադրվել քաղվածք պահանջվող տեղեկությունների մասին:

26. Կենսաթոշակի գործը կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում վերականգնում է գործը:

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2005 թ. հոկտեմբերի 11-ի

թիվ 402 որոշման

 

 

 

Ձև

 

 

 ____________________________________________________________________________

                                                 (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը)

 

 Քաղ. _______________________________________________________________________

                                                                           (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 Բնակության վայրը ___________________________________________________________

                                                         (հաշվառման կամ փաստացի բնակության վայրը՝ ընդգծել)

 

 

 ______________________________հեռախոսահամարը ____________________________

 

 ___________________________________________________________________

 

                                                      Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

 

  Սերիան_______________________________ համարը ______________________________

 

  Տրվել է___________________________ ում կողմից__________________________________

 

  Սոցիալական քարտի համարը ___________________________________________________

 

  Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը_______________________ սեռը _____________________

 

                                                         Դ Ի Մ ՈՒ Մ

 

   Խնդրում եմ ինձ նշանակել կենսաթոշակ, վերահաշվարկել կենսաթոշակը, փոխել կենսաթոշակի տեսակը (ընդգծել)

 

    Կենսաթոշակի տեսակը ________________________________________________________

                                                 

         Այլ համակարգից կենսաթոշակ չի նշանակվել, նշանակվել է (ընդգծել)

                                                           

         Աշխատում եմ, չեմ աշխատում (ընդգծել)

 

  Քաղ. ________________________________________________________________________

                                                                                          (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի _____________________________________________

                                                                                                               (մասնագետի անունը, ազգանունը)

 

Դիմումի գրանցման համարը______________ օրը, ամիսը, տարեթիվը ___________________

 

 

Կենսաթոշակ նշանակելու համար չբավականացնող

փաստաթղթերը

Ներկայացնելու

ժամկետը

 1.

 

 2.

 

 3.

 

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն՝ տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին՝ իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլնի) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

______________________________________________________________________________

(կտրման գիծ)

 

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն՝ տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին՝ իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:

Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլն) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

 

Ներկայացված փաստաթղթերի՝

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Դիմողին վերադարձված փաստաթղթերը

ցանկը

թիվը

   

1. Դիմում

             

2. Աշխատանքային գրքույկ

      

3. Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթեր

       

4. Այլ փաստաթղթեր

         

5.

      

6.

     

7.

     

 

 

Դիմող 

_______________________

____________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 (ստորագրությունը)

 

Դիմելու օրը, ամիսը, տարեթիվը _______________________

 

Ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Ընդունող մասնագետի ազգանունը

Ներկայացնողի ազգանունը

 1.

     

 2.

     

 3.

     

 

                                                            

               _______________________________________________________________________

                                                                           (կտրման գիծ)

 

                                                    Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

                                        

              Քաղ. __________________________________________________________________

                                                                  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

              Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի _______________________________________

                                                                                         (մասնագետի անունը, ազգանունը)

 

 

              Դիմումի գրանցման համարը________________ օրը, ամիսը, տարեթիվը__________

 

 

Կենսաթոշակ նշանակելու համար լրացուցիչ

ներկայացվող փաստաթղթերը

Ներկայացնելու ժամկետը

 (օրը, ամիսը, տարեթիվը)

 1.

 

 2.

 

 3.

  

 4.

 

 5.

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2005 թ. հոկտեմբերի 11-ի

թիվ 402 որոշման

 

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

NN ը/կ

Գրանցման ամսաթիվը

Բնակավայրը

Զին. կոչումը

Կենսաթոշակառուի

անունը, հայրանունը, ազգանունը

Կենսաթոշակի

նշանակման կամ մերժման մասին

որոշումը

(գործի համարը)

            

 

              

         

 

           

 

         

 

         

 

          

 

          

 

          

 

          

 

           

 

         

 

         

 

         

 

         

 

         

 

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

2005 թ. հոկտեմբերի 11-ի

թիվ 402 որոշման

 

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ

 

 

Կենսաթոշա-կառուի գործի համարը

Գործի գրանցման ամսաթիվը

Զինծառայողի կամ կենսաթոշակ ստացողի անունը, հայրանունը, ազգանունը

Բնակա-վայրը

Նույն զոհված զինծառայողի համար 2-րդ կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի կենսաթոշակի գործի համարը

Կենսաթոշակի դադարեցման մասին նշումներ

Կենսաթո-շակի տեսակը

Այլ նշումներ

             

 

             

 

             

 

             

 

             

 

                      

 

             

 

             

 

             

 

              

 

             

 

             

 

             

 

             

 

ԼՂՀ կառավարության 

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

Հավելված 5

ԼՂՀ կառավարության 2005 թվականի

հոկտեմբերի 11-ի թիվ 402 որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

 ___________________ (մարմնի անվանումը)

 ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 

        20___ թ.__________ 1-ի դրությամբ

 

NN

Ազգանունը, անունը, հայրանունը

Սոցիա-

լական քարտի համարը

Անձնագրի սերիան, համարը

Փաստացի բնակության և հաշվառ-

ման վայրի հասցեն

Կենսաթոշակի

ինչ ժամա-

նակահատ-

վածի

համար է կենսա-

թոշակ նշանակ-ված

Կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կասեցնելու)

տեսակը (հաշման-դամության դեպքում՝ խումբը)

նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը

 

 

չափը

 

պատ-ճառը

օրը, ամիսը, տարե-

թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                   

 

                        

 

                   

 

                   

 

                   

 

                    

 

                   

 

(Հավելված 5-ը լրաց. 26.01.2010 N 26-Ն)

 

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

Հավելված 6

ԼՂՀ կառավարության 2005 թվականի

հոկտեմբերի 11-ի թիվ 402 որոշման

ՏԵՂԵԿԱՆՔ

_________________

(մարմնի անվանումը)  

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

 

        20______ թ.__________ամսին

NN

Ազգանունը, անունը, հայրանունը

 

Սոցիա-

լական քարտի համարը

 

Անձնագրի սերիան, համարը

Փաստացի բնակության և հաշվառման վայրի հասցեն

 

Կենսաթոշակի

Ինչ ժամանակա-հատվածի համար է կենսաթոշակ նշանակված

տեսակը (հաշման-

դամության դեպքում՝ խումբը)

նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը

չափը

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

                 

 

               

 

                     

 

                

 

               

 

               

 

               

 

               

 

(Հավելված 6-ը լրաց. 26.01.2010 N 26-Ն)

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

Հավելված 7

ԼՂՀ կառավարության 2005 թվականի

հոկտեմբերի 11-ի թիվ 402 որոշման

 

Ձև

ՏԵՂԵԿԱՆՔ

 

 _________________

(մարմնի անվանումը) 

ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

        20______ թ.________________ամսին

 

NN

Ազգանունը, անունը, հայրանունը

 

Սոցիա-

լական քարտի համարը

Անձնագրի սերիան, համարը

Փաստացի բնակու-

թյան և հաշվառ-

ման վայրի հասցեն

Կենսաթոշակի

ինչ ժամանա-

կահատ-

վածի համար է կենսա-

թոշակ նշանակ-

ված

 

Կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կասեցնելու), վերսկսելու

տեսակը (հաշմանդա-մության դեպքում՝ խումբը)

Վերահաշ-

վարկելու օրը, ամիսը, տարեթիվը

չափը

 

պատ-

ճառը

 

օրը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                   

 

                    

  

                   

 

                   

 

                   

 

                    

 

(Հավելված 7-ը լրաց. 26.01.2010 N 26-Ն)

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

Հավելված 8

ԼՂՀ կառավարության 2005 թվականի

հոկտեմբերի 11-ի թիվ 402 որոշման

 

Ձև

ՏԵՂԵԿԱՆՔ

__________________

(մարմնի անվանումը)  

ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

                                                                                                20_____ թ._______________ամսին

    

NN

Ազգանունը,

անունը, հայրանունը

Սոցիալական քարտի համարը

Մահվան օրը, ամիսը, տարեթիվը

Հաշվարկված թաղման նպաստի չափը

1

2

3

4

5

       

 

       

 

       

 

       

 

       

 

       

 

       

 

(Հավելված 8-ը լրաց. 26.01.2010 N 26-Ն)

ԼՂՀ կառավարության

աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան