ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հունվարի 2010թ. |
N 26-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 402 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 11-ի «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 402 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով.
«ե) համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի.
զ) նախորդ ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակված՝ համակարգի կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 6 հավելվածի.
է) համակարգի կենսաթոշակառուների տվյալներում կատարված փոփոխությունների և դրանց հիմքերի մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 7 հավելվածի.
ը) համակարգի՝ նախորդ ամսվա ընթացքում մահացած կենսաթոշակառուների տվյալների մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 8 հավելվածի:»,
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-ին կետով.
«21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին՝
ա) մինչև 2010 թվականի ապրիլի 25-ը էլեկտրոնային կրիչով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ սույն որոշման 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված տեղեկանքը.
բ) սկսած 2010 թվականի ապրիլ ամսից՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, էլեկտրոնային կրիչով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն ներկայացնել նաև սույն որոշման 2-րդ կետի «զ», «է» և «ը» ենթակետերով սահմանված տեղեկանքները:
Սույն կետի պահանջները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի անլուր անձնակազմի կենսաթոշակառուների վրա:»,
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-ին կետով.
«31. Սահմանել, որ սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն որոշման հավելվածներով սահմանված՝ սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ:»,
4) որոշման թիվ 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետի երկրորդ, չորրորդ և 15-րդ կետի երկրորդ պարբերություններում «16» թիվը փոխարինել «14» թվով.
բ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր (պայմանագիր) կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենuաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, սակայն կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի չստացված գումարը վճարվում է լիազորագրով` «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:».
գ. 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամության ժամկետը լրացած և երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստ վճարվում է, եթե նա օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում է ներկայացնում սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերը և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին:»,
5) որոշումը լրացնել թ.թ. 5, 6, 7 և 8 հավելվածներով՝ համաձայն թ.թ. 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
Հավելված 1
ԼՂՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 26-ի թիվ 26-Ն որոշման |
|
|
Հավելված 5
ԼՂՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 11-ի թիվ 402 որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
|
___________________ (մարմնի անվանումը) |
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
| |
20___ թ.__________ 1-ի դրությամբ |
|
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Սոցիա-
լական քարտի համարը |
Անձնագրի սերիան, համարը |
Փաստացի բնակության և հաշվառ-
ման վայրի հասցեն |
Կենսաթոշակի |
ինչ ժամա-
նակահատ-
վածի
համար է կենսա-
թոշակ նշանակ-ված |
Կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կասեցնելու) |
|
տեսակը (հաշման-դամության դեպքում՝ խումբը) |
նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը |
չափը
|
պատ-ճառը |
օրը, ամիսը, տարե-
թիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված 2
ԼՂՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 26-ի թիվ 26-Ն որոշման |
|
|
Հավելված 6
ԼՂՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 11-ի թիվ 402 որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
|
_________________
(մարմնի անվանումը) |
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ |
| |
20______ թ.__________ամսին |
|
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը
|
Սոցիա-
լական քարտի համարը
|
Անձնագրի սերիան, համարը |
Փաստացի բնակության և հաշվառման վայրի հասցեն
|
Կենսաթոշակի |
Ինչ ժամանակա-հատվածի համար է կենսաթոշակ նշանակված |
|
տեսակը (հաշման-
դամության դեպքում՝ խումբը) |
նշանակելու օրը, ամիսը, տարեթիվը |
չափը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված 3
ԼՂՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 26-ի թիվ 26-Ն որոշման |
|
|
Հավելված 7
ԼՂՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 11-ի թիվ 402 որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
|
_________________
(մարմնի անվանումը) |
ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔԵՐԻ ՄԱՍԻՆ |
|
|
| |
20______ թ.________________ամսին |
|
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը
|
Սոցիա-
լական քարտի համարը |
Անձնագրի սերիան, համարը |
Փաստացի բնակու-
թյան և հաշվառ-
ման վայրի հասցեն |
Կենսաթոշակի |
ինչ ժամանա-
կահատ-
վածի համար է կենսա-
թոշակ նշանակ-
ված
|
Կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կասեցնելու), վերսկսելու |
|
տեսակը (հաշմանդա-մության դեպքում՝ խումբը) |
Վերահաշ-
վարկելու օրը, ամիսը, տարեթիվը |
չափը |
պատ-
ճառը |
օրը, ամիսը, տարեթիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված 4
ԼՂՀ կառավարության 2010 թվականի
հունվարի 26-ի թիվ 26-Ն որոշման |
|
|
Հավելված 8
ԼՂՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 11-ի թիվ 402 որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
|
__________________
(մարմնի անվանումը) |
ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
|
|
20_____ թ._______________ամսին
|
|
NN |
Ազգանունը,
անունը, հայրանունը |
Սոցիալական քարտի համարը |
Մահվան օրը, ամիսը, տարեթիվը |
Հաշվարկված թաղման նպաստի չափը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |