ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» դեկտեմբերի 2008թ. |
N 930 |
ք.Ստեփանակերտ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
2) վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետև՝ Ճանապարհային ոստիկանություն) համապատասխան ստորաբաժանումը՝
1) որակավորման տեսական քննությունների անցկացման համար նախատեսված տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով ապահովելը՝ որակավորման տեսական քննություններն անցկացվում են գրավոր՝ Ճանապարհային ոստիկանության կողմից հաստատված հարցաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 22-րդ կետով նախատեսված հարցեր,
2) որակավորման գործնական քննությունների ընդունման համար կահավորված քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը՝ գործնական քննությունները կարող են անցկացվել տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ուսումնական տրանսպորտային միջոցներով՝ վերջիններիս համաձայնությամբ:
3. Սույն որոշմամբ սահմանված կարգի 54-րդ, 59-րդ և 62-րդ կետերը՝ վարորդական վկայականների պատրաստման համար սահմանված ժամկետների մասով ուժի մեջ են մտնում Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը վարորդական վկայական պատրաստելու համար նախատեսված սարքավորումներով ապահովելուց հետո:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) որակավորման տեսական քննությունների անցկացման տեխնիկական միջոցներով կահավորված քննասենյակներով և գործնական քննությունների անցկացման տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ապահովել 2 տարվա ընթացքում,
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել վարորդական վկայական (ազգային և միջազգային) ստանալու, վարորդական վկայականը փոխանակելու, կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձի կողմից քննական մարմին ներկայացվող դիմումների, ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի, քննությունների արդյունքների հաշվառման մատյանի, ազգային և միջազգային վարորդական վկայականների տրման մատյանների ձևերը, դրանց լրացման ու պահպանման կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանման տեղակայման վայրը:
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով 15-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝ Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը սույն որոշման 3-րդ կետով և 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմնական և տեխնիկական միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալների և աղբյուրների վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«23» դեկտեմբերի 2008թ.
թիվ 930 որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային վարորդական վկայականի (այսուհետև՝ վարորդական վկայական) տրման և վերջինիս հիման վրա միջազգային վարորդական վկայականի տրման գործընթացները:
2. Սույն կարգի իմաստով քննական մարմին է համարվում Ճանապարհային ոստիկանության՝ որակավորման քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումը:
3. Վարորդական վկայական տրվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված տարիքը լրացած անձանց՝ «A», «B», «C», «D», «E» կարգերի մեխանիկական տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև տրամվայ, տրոլեյբուս և մոտոսայլակ վարելու համար:
4. Վարորդական վկայականը տրվում է քննական մարմնի կողմից՝
1) «A», «B», «C», «D» կարգերի մեխանիկական տրանսպորտային միջոցներ և մոտոսայլակ վարելու համար՝ տեսական և գործնական քննությունների արդյունքների հիման վրա.
2) «E» կարգի մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համար՝ գործնական քննության հիման վրա.
3) տրամվայ և տրոլեյբուս վարելու համար՝ տեսական քննության և տրամվայ ու տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից տրված գործնական քննությունը դրական հանձնելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարը:
5. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը՝ մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:
2. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
6. Որակավորման քննություններն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության քննական մարմնում՝ անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական կամ ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա:
7. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների որակավորման քննությունները ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության քննական մարմնում:
8. Որակավորման քննություններն ընդունվում են երկու փուլով՝
1) տեսական քննություն՝ տեսական գիտելիքների ստուգում.
2) գործնական քննություն՝ գործնական վարման հմտության ստուգում.
9. Տեսական քննությունն անցկացվում է դրա համար առանձնացված հատուկ քննասենյակում՝ համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայի միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով քննական մարմնի համար սահմանված օրերին ու ժամերին:
10. Տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված ցանկի (այսուհետև՝ ցանկ) 1-3-րդ և 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: (երկրորդ նախադասությունը հանվել է 24.08.2010 N 535-Ն)
(10-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
11. Տեսական քննությունը դրական չհանձնած անձը կարող է ցանկացած ժամանակ սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելով՝ կրկին մասնակցել տեսական քննությանը:
12. Գործնական քննությունն անցկացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ՝ քննական մարմնի կողմից նախապես որոշված օրերին, որի մասին տեսական քննության ավարտից անմիջապես հետո հայտնվում է տեսական քննությունը դրական հանձնած անձանց:
13. Գործնական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 2-րդ, 3-4-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: (երկրորդ նախադասությունը հանվել է 24.08.2010 N 535-Ն)
(13-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
14. Որակավորման քննություններն ընդունում են ճանապարհային ոստիկանության պետի կողմից ստեղծված՝ առնվազն երեք անդամից բաղկացած քննական հանձնաժողովները: Հանձնաժողովն իրավազոր է, եթե ներկա են անդամների կեսից ավելին:
(14-րդ կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
15. Քննական հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել Ճանապարհային ոստիկանության այն ծառայողը, որն ունի այն կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական, որոնց համար անցկացվելու է քննությունը (բացառությամբ՝ տրամվայ և տրոլեյբուս վարելու վարորդական իրավունքի վկայականի համար անցկացվող տեսական քննության):
16. Քննական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության մեկական ներկայացուցիչներ (համաձայնությամբ):
17. Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի չմասնակցելը հանձնաժողովի աշխատանքներին կամ հասարակական կազմակերպության կողմից անդամության թեկնածու չառաջադրելը որակավորման քննությունների անցկացմանը արգելք չեն կարող հանդիսանալ:
3. ՏԵՍԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Տեսական քննություններն անցկացվում են համակարգչային թեստերի միջոցով:
19. Յուրաքանչյուր թեստ բաղկացած է պատասխանի 2-ից մինչև 5 տարբերակ պարունակող 10 հարցերից (1 հարց` կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետից, 7 հարց՝ կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունից, 1 հարց` կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից, 1 հարց՝ կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետից), ընդ որում՝ պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:
(19-րդ կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
20. Նախքան քննական սենյակ մտնելը՝ քննական մարմնի ծառայողը ստուգում է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերի առկայությունը, իսկ քննությունն սկսելուց առաջ՝ բացատրում քննության անցկացման կարգը:
21. Յուրաքանչյուր թեստի հարցերն ընտրվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից՝ համակարգչի պատահական ընտրության միջոցով: Հարցաշարը (փոփոխությունների դեպքում՝ նաև փոփոխությունները) կազմելուց հետո այն հրապարակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության լրատվության միջոցներով (այդ թվում՝ էլեկտրոնային):
22. Հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`
1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից.
2) հարցեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 256 որոշման՝
ա. թիվ 1 հավելվածից,
բ. թիվ 2 հավելվածից.
3) հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ:
(22-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
23. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:
24. Քննության արդյունքները տպագրվում են համակարգչի միջոցով՝ ճիշտ ու սխալ պատասխանների մասին նշումներով և տրվում քննությունը հանձնողին:
25. Քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը հարցերի առնվազն 90 տոկոսին տվել է ճիշտ պատասխաններ:
26. Քննության արդյունքների վերաբերյալ կատարվում են գրառումներ քննությունների արդյունքների հաշվառման մատյանում ու հաստատվում հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրությամբ:
27. Քննության ընթացքը ցուցադրվում է սպասասրահում տեղադրված էկրանին:
28. Տեսական քննության ավարտից հետո, եթե արդյունքը եղել է դրական, ապա անձին տրվում է տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ: Եթե քննության արդյունքը եղել է բացասական, ապա անձին վերադարձվում է համապատասխանաբար ցանկի 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
4. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Գործնական քննության ժամանակ ստուգվում է վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն այն կարգերի տրանսպորտային միջոցներով, որոնց վարելու համար տրվելու է վարորդական վկայական, բացառությամբ սույն կարգի 32-րդ կետով սահմանված դեպքերի:
(29-րդ կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
30. Գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ՝ ուսումնական տրանսպորտային միջոցի համար սահմանված պահանջներին և կահավորված լինի տեսախցիկով:
(30-րդ կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
31. Ըստ տրանսպորտային միջոցների կարգերի գործնական քննություններն ընդունվում են հետևյալ տրանսպորտային միջոցներով՝
1) «A» կարգ՝ երկանիվ մոտոցիկլետով.
2) «B» կարգ՝ թեթև մարդատար ավտոմոբիլով կամ մինչև 3500կգ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
3) «C» կարգ՝ 3500կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով.
4) «D» կարգ՝ ավտոբուսով.
5) «E» կարգ՝ սույն կետի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ենթակետերում նշված տրանսպորտային միջոցների քարշակով շարժակազմով, ընդ որում՝ 4-րդ ենթակետում նշված դեպքում՝ համակցված ավտոբուսով.
6) մոտոսայլակ՝ մոտոսայլակով:
32. Միաժամանակ «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու գործնական քննությունն ընդունվում է «C» կարգի տրանսպորտային միջոցով:
(32-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
33. Տրամվայ և տրոլեյբուս վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննություններն անցկացվում են համապատասխանաբար տրամվայ և տրոլեյբուս շահագործող կազմակերպությունների կողմից, ինչի մասին տեղեկանքը ներկայացվում է քննական մարմին:
34. Ավտոմոբիլով քննությունն անցկացվում է 2 փուլով՝
1) առաջին փուլ՝ գործնական վարում ավտոդրոմում կամ ավտոհրապարակում.
2) երկրորդ փուլ՝ գործնական վարում ճանապարհային երթևեկության իրական պայմաններում.
35. Քննության առաջին փուլը տևում է մինչև 10 րոպե, երկրորդ փուլը` մինչև 15 րոպե:
(35-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
36. Քննությունը կարող է դադարեցվել մինչև նշված ժամանակը լրանալը, եթե քննություն հանձնողը`
1) առաջին փուլում հրաժարվում է կատարել տարրերից որևէ մեկը.
2) երկրորդ փուլում հրաժարվում է կատարել քննություն ընդունողի՝ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության (ձև N1) մեջ նշված գործողությունները կատարելու մասին պահանջը կամ խախտում է ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրությունը:
(36-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
37. Ավտոհրապարակում (ավտոդրոմում) քննություն ընդունելիս քննություն ընդունողը պետք է գտնվի տրանսպորտային միջոցից դուրս, իսկ ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննություն ընդունելիս՝ տրանսպորտային միջոցի ներսում: Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննությունն ընդունվում է քննական հանձնաժողովի անդամ հանդիսացող Ճանապարհային ոստիկանության մեկ ծառայողի կողմից:
(37-րդ կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
38. Գործնական քննության առաջին փուլի անցկացման համար օգտագործվող ավտոհրապարակը (ավտոդրոմը) պետք է համապատասխանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ ուսումնական ավտոհրապարակի (ավտոդրոմի) համար սահմանված պահանջներին:
39. Գործնական քննության երկրորդ փուլն անցկացվում է գործնական վարման ուսուցում իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանած ճանապարհներին:
(39-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
40. Քննության երկրորդ փուլում երթուղու երկարությունը պետք է կազմի 1,5-4 կմ և պետք է հնարավորություն տա քննություն ընդունողին տալ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողությունները կատարելու հանձնարարականներ:
(40-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
41. Վարորդի թեկնածուի գործնական վարման հմտությունն ստուգվում է գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողությունների կատարման արդյունքներով:
(41-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
42. Քննության առաջին փուլը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության ընթացքում պահանջվող գործողություններից առնվազն 4-ը կատարվել են ճիշտ:
(42-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
43. Քննության երկրորդ փուլը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության ընթացքում առանց ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության խախտումների են կատարվել քննություն ընդունողի կողմից տրված՝ գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշված գործողություններից առնվազն 7-ը:
(43-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
44. Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուի կողմից քննության երկու փուլերն էլ հանձնվել են դրական:
(44-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
45. Քննության երկրորդ փուլն ավարտվելուց հետո քննություն ընդունողը վարորդի թեկնածուին տեղեկացնում է քննությունը դրական կամ բացասական հանձնելու մասին:
(45-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
46. Քննության վերջնական արդյունքները հաստատվում են գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ քննություն ընդունողի ստորագրությամբ:
(46-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
47. Մոտոցիկլով քննությունն ընդունվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում:
(47-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
48. Մոտոսայլակի վարման քննությունն ընդունվում է սույն կարգի 34-38-րդ կետերով սահմանված կարգով, իսկ գնահատումը կատարվում է ավտոմոբիլի վարման գնահատման համար սույն կարգի 41-46-րդ կետերով սահմանված կարգով:
(48-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
49. Քննական մարմնում լրացուցիչ ոտնակներով կահավորված մոտոսայլակի բացակայության դեպքում, գործնական քննությունը, քննություն հանձնողի համաձայնությամբ ընդունվում է նրա մոտոսայլակով:
(49-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
50. Մոտոցիկլետի վարորդի թեկնածուն պետք է կարողանա՝
1) կատարել ուղղագծային երթևեկություն.
2) անցնել ցածր փոխանցումից բարձրի, և հակառակը.
3) կատարել շրջադարձեր և հետադարձեր առանց ոտքերը ոտնակից վերցնելու.
4) ղեկավարել մոտոցիկլը մեկ ձեռքով:
(50-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
51. Մոտոցիկլով քննությունը համարվում է դրական հանձնած, եթե վարորդի թեկնածուն կարողանում է կատարել սույն կարգի 50-րդ կետով նախատեսված բոլոր գործողությունները:
(51-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
5. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
52. Որակավորման քննությունների ընդհանուր արդյունքների հիման վրա քննական մարմնի ղեկավարի կողմից կայացվում է անձին վարորդական վկայական տալու կամ վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումներից որևէ մեկը (ձև 2, ձև 3): Տեսական քննությունը բացասական հանձնելու դեպքում վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումը կայացվում է անմիջապես քննության ավարտից հետո, իսկ գործնական քննությունը բացասական հանձնելու դեպքում՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը:
53. Քննական մարմնի ղեկավարի կողմից կայացված վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
54. Որակավորման քննությունները դրական հանձնած անձը ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան վարորդական վկայականի տրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պահպանման համար սույն կարգի 72-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը, ներկայացնում է ցանկի 5-րդ կետով նախատեսված փաստաթուղթը, անհրաժեշտ տվյալներն անմիջապես գրանցվում են վարորդական վկայականների տրման մատյանում ու մուտքագրվում համակարգիչ: Դրանից հետո անձն անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:
(54-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
55. Վարորդական վկայականի հետ միասին անձին տրվում է վարորդական վկայական տալու մասին որոշում և վերադարձվում ցանկի 6-րդ կամ 7-րդ կետերով և 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
(55-րդ կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
6. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԿՈՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐՄԱՆ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
56. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում դրա տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում` առանց որակավորման քննություններ հանձնելու:
(56-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
56.1. ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում դրա տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով առանց որակավորման քննություններ հանձնելու տրվում է`
1) «շոֆեր-լյուբիտել (шофер-любитель)» կարգի դեպքում` «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք.
2) «շոֆեր-պրոֆեսիոնալ (шофер-профессионал)» կարգի դեպքում` «B» և «C» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:
(56.1-ին կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
57. Վարորդական վկայականի փոխանակման համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ, իսկ քննական մարմնի կողմից ոչնչացված վարորդական վկայականի վերականգնման համար՝ ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: (երկրորդ նախադասությունը հանվել է 24.08.2010 N 535-Ն)
(57-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
58. Փոխանակման դեպքում հին վարորդական վկայականը` դակելու (կտրելու) միջոցով անվավեր ճանաչելուց հետո տնօրինողի ցանկությամբ վերադարձվում է իրեն, բացառությամբ սույն կարգի 65.1-ին կետում նշված դեպքերի, երբ վարորդական վկայականը առանց անվավեր ճանաչելու վերադարձվում է տնօրինողին:
(58-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
59. Վարորդական վկայականի փոխանակման դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականների տրման մատյանում ու մուտքագրվում համակարգիչ, որից հետո անձը անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:
(59-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
60. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-2-րդ, 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը տրված վարորդական վկայականների կորստյան դեպքում` նաև ցանկի 11-րդ կետով նախատեսված փաստաթուղթը: (երկրորդ նախադասությունը հանվել է 24.08.2010 N 535-Ն)
(60-րդ կետը լրաց., փոփ. 24.08.2010 N 535-Ն)
61. Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում, այնուհետև տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձն անմիջապես նկարահանվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և անձին իր ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` 20 օր ժամանակով:
(61-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
62. Փաստաթղթերը քննական մարմին հանձնելու օրվանից 15 օր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական:
(62-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
63. Վարորդական վկայական ստանալիս ժամանակավոր վարորդական վկայականը ենթակա է վերադարձման: Եթե ժամանակավոր վարորդական վկայականը չի վերադարձվում, ապա վարորդական վկայականը տրվում է սույն կարգի 61-րդ և 62-րդ կետերով սահմանված կարգով:
(63-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
64. Վարորդական վկայականի փոխանակման դեպքում նոր վարորդական վկայականի հետ անձին տրվում է վարորդական վկայականը փոխանակելու մասին որոշում (ձև N 5), իսկ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում՝ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ տալու մասին որոշում (ձև N 6), և վերադարձվում է ցանկի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
(64-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
65. Այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում կամ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ տրվում է սույն կարգով սահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-4-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
(65-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
65.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անձնակազմի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում կամ կորցրած վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
(65.1-ին կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
65.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների՝ այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները փոխանակվում կամ կորցրած վկայականների կրկնօրինակներ տրվում են առանց որակավորման քննություններ հանձնելու: Փոխանակման դեպքում ներկայացվում են ցանկի 1-ին, 2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ կորցրած վկայականների կրկնօրինակներ տալու դեպքում՝ ցանկի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:
(65.2-րդ կետը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
66. Այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վարորդական վկայականները չեն փոխանակվում, և կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:
(66-րդ կետը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
67. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից օրենքով սահմանված կարգով զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո՝ սույն կարգով սահմանված կարգով որակավորման քննությունները հանձնելուց հետո:
7. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
68. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար վարորդական վկայականի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական:
69. Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում ցանկի 1-2-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և 3 x 4 սմ չափսի մեկ գունավոր լուսանկար: (երկրորդ նախադասությունը հանվել է 24.08.2010 N 535-Ն)
(69-րդ կետը լրաց., փոփ. 24.08.2010 N 535-Ն)
70. Միջազգային վարորդական վկայականի կորստի կամ փոխանակման դեպքում դրանց կրկնօրինակը տրվում է ընդհանուր հիմունքներով:
71. Միջազգային վարորդական վկայականները ստորագրվում են ստորաբաժանման ղեկավարի կողմից և կնքվում միջազգային երթևեկության փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու թույլատրելի կարգերը նշվում է դրոշմով (ձև 4):
8. ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
72. Վարորդական վկայականների տրման մատյանը (նաև համակարգչային բազան) պահպանվում է վաթսուն, իսկ վարորդական վկայականի տրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերն (այդ թվում՝ այն դեպքերում, երբ անձը որակավորման քննությունները հանձնում է դրական, սակայն չի ներկայանում լուսանկարվելու համար կամ լուսանկարվել է սակայն վարորդական վկայականը չի ստացել) ու սույն կարգի 67-րդ կետով նախատեսված դեպքերում քննական մարմնում գտնվող վարորդական վկայականները՝ հինգ տարի ժամանակով, որից հետո ենթակա են ոչնչացման:
(72-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
73. Վարորդական վկայականի պահպանման ժամկետը հաշվարկվում է՝
1) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա վարորդական վկայական պատրաստելուց հետո անձի կողմից վարորդական վկայականը չստանալու դեպքում՝ վարորդական վկայական պատրաստելու օրվանից.
2) իրավասու մարմնի կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու դեպքում՝ զրկման ժամկետը լրանալու կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելու օրվանից.
3) կորած վարորդական վկայականը գտնելուց հետո քննական մարմին հանձնելու կամ այլ դեպքերում՝ վարորդական վկայականը քննական մարմնում ստանալու օրվանից:
(73-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
___________________________________________
(տրանսպորտային միջոցի կարգը (տեսակը)
| ____________________________ |
________________________________________ |
|
(քննության օրը, ամիսը, տարեթիվը) |
(քննություն հանձնողի ազգանունը, անունը, հայրանունը) |
| ____________________________ |
________________________________________ |
|
(անձնագրի սերիան, համարը) |
(քննական ավտոմոբիլի մակնիշը, համարանիշը) |
| ____________________________ |
________________________________________ |
|
(քննության առաջին փուլի վայրը) |
(քննության երկրորդ փուլի վայրը) |
|
հ/հ |
Քննության անցկացման ընթացքում
կատարվող գործողությունները |
Գործողության կատարման արդյունքը
(ճիշտ / սխալ) |
Կատարած սխալի նկարագիրը* |
|
1 |
2 |
3 |
4 |
|
I. Առաջին փուլ |
|
1. |
Նախապատրաստվել երթևեկությունն սկսելուն (անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ) |
ճիշտ / սխալ |
|
|
2. |
Սկսել երթևեկությունը |
ճիշտ / սխալ |
|
|
3. |
Առանց շարժիչը հանգցնելու, 20սմ-ից ոչ ավել հետ
գլորում թույլ տալով սահուն շարժվելով սկսել
երթևեկությունը վերելքի վրա |
ճիշտ / սխալ |
|
|
4. |
Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց
շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին
փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետադարձ |
ճիշտ / սխալ |
|
|
5. |
Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց
շարժիչը հանգցնելու և սահմանափակ լայնությամբ տեղամասի սահմանագծից դուրս գալու հետին
փոխանցման մեկանգամյա միացումով կատարել հետընթացով կայանում |
ճիշտ / սխալ |
|
|
Առաջին փուլի արդյունքը |
դրական / բացասական |
|
| Քննության 1-ին փուլն ընդունեց՝ |
________________ |
_____________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
II. Երկրորդ փուլ |
|
1. |
Նախապատրաստվել երթևեկությունն սկսելուն
(անվտանգության ամրագոտի, կայանման արգելակ) |
ճիշտ / սխալ |
|
|
2. |
Սկսել երթևեկությունը |
ճիշտ / սխալ |
|
|
3. |
Կատարել երթևեկության գոտիների փոփոխություն |
ճիշտ / սխալ |
|
|
4. |
Շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը |
ճիշտ / սխալ |
|
|
5. |
Կատարել շրջադարձ |
ճիշտ / սխալ |
|
|
6. |
Կատարել հետադարձ |
ճիշտ / սխալ |
|
|
7. |
Կատարել վազանցը |
ճիշտ / սխալ |
|
|
8. |
Կանգնեցնել ավտոմոբիլը |
ճիշտ / սխալ |
|
|
Երկրորդ փուլի արդյունքը |
դրական / բացասական |
|
* Լրացվում է միայն գործողությունը սխալ կատարելու դեպքում
| Հատուկ նշումներ՝_____________________________________________________ |
|
(նշել թույլ տրված իրավախախտումը) |
| ___________________________________________________________________ |
| Քննության 2-րդ փուլն ընդունեց՝ |
________________ |
______________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| Քննության ընդհանուր արդյունքը՝ |
________________________________________ |
| |
(դրական / բացասական) |
| Քննությունն ընդունեցին՝ |
_________________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
_________________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
_________________ |
___________________________ |
| |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Ձև N 1-ը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
| «___» ____________ 20 թ. |
|
N_____-Ա |
______________________-ի` որակավորման քննություններին մասնակցելու և
(անունը, ազգանունը)
վարորդական վկայական ստանալու մասին դիմումի կապակցությամբ,
__________________________________________________________________
(ուսուցում իրականացրած կազմակերպության անվանումը)
կողմից տրված վարորդական դասընթացներն ավարտելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա ընդունված քննությունների արդյունքները հաշվի առնելով և ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 930 որոշման N 1 հավելվածի 52-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. ______________________________________-ին տալ վարորդական վկայական՝
Ազգանունը, անունը, հայրանունը ________________________________________
Ծննդյան ամսաթիվը «___»________ թ. անձնագրի սերիան________համարը _____
Բնակության վայրը __________________________________________________
Որոշման հիմքը _____________________________________________________
Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնք վարելու համար տրվել է վարորդական
վկայականը _________________________________________________________
Հատուկ նշումներ_____________________________________________________
|
Վարորդական վկայականի
տիրոջ
լուսանկարը
| |
___________________________________________________
___________________________________________________
___________________________________________________
Վարորդական վկայականի սերիան, համարը ________
Տալու ամսաթիվը «____» ______________ 200 թ.
|
Տիրոջ ստորագրությունը _____________________
2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:
__________________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
|
Պետ, ոստիկանության |
_____________ |
_________________ |
________________ |
| |
(կոչումը) |
(ստորագրությունը) Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(Ձև N 2-ը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| «___» ____________ 20 թ. |
|
N_____-Ա |
_________________________-ի` որակավորման քննություններին մասնակցելու և
(անունը, ազգանունը)
վարորդական վկայական ստանալու մասին դիմումի կապակցությամբ, __________
________________________________________________________________
(ուսուցում իրականացրած կազմակերպության անվանումը)
կողմից տրված վարորդական դասընթացներն ավարտելու վերաբերյալ փաստաթղթի հիման վրա ընդունված քննությունների արդյունքները հաշվի առնելով և ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 23-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 930 որոշման N 1 հավելվածի 52-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. ______________________________-ին վարորդական վկայական տալը մերժել:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Ճանապարհային ոստիկանության պետին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով, և Վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:
_________________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
|
Պետ, ոստիկանության |
___________ |
_________________ |
________________ |
| |
(կոչումը) |
(ստորագրությունը) Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(Ձև N 3-ը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՆԻՔԻ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԴՐՈՇՄԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Քննական մարմնի կողմից միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքն իրենից ներկայացնում է 30 մմ տրամագծով շրջանագիծ, որի արտաքին ուրվագծով գրված են «* Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն* Ճանապարհային ոստիկանություն *» և «* Police of the Republic of Nagorno Karabakh * Road police *» բառերը, ներքին ուրվագծով` «Միջազգային ավտոմոբիլային երթևեկություն» և «Circulation Automobile International» բառերը, իսկ միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված կնիքի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը կնքած քննական մարմինը:
2. Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար տրվող փաստաթղթերում օգտագործվող թույլատրող դրոշմակն իրենից ներկայացնում է 20 x 10մմ չափսերի օվալ, որի արտաքին ուրվագծով գրված են «* ԼՂՀ ոստիկանություն * Ճանապարհային ոստիկանություն *» և «* Police of the NKR * Road police *» բառերը, իսկ միջին մասում պատկերված է ավտոմոբիլի ստվերապատկերից և երկու թվանշանից կազմված դրոշմակի համարը, որը ծածկագրի տեսքով ցույց է տալիս փաստաթուղթը դրոշմած քննական մարմինը:

Մասշտաբ 2:1
(Ձև N 4-ը խմբ. 24.08.2010 N 535-Ն)
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| «___» ____________ 20 թ. |
|
N_____-Ա |
____________________________-ի` վարորդական վկայականը փոխանակելու մասին դիմումի հիման վրա, ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 930 որոշման N 1 հավելվածի 64-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. _______________-ի _________________վարորդական վկայականը փոխանակել՝
(սերիան, համարը)
Ազգանունը, անունը, հայրանունը _________________________________________
Ծննդյան ամսաթիվը «___»__________ թ. անձնագրի սերիան ______համաը ______
Բնակության վայրը ____________________________________________________
Որոշման հիմքը ______________________________________________________
Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնց վարելու համար տրվել է վարորդական
վկայականը _________________________________________________________
Հատուկ նշումներ _____________________________________________________
|
Վարորդական վկայականի
տիրոջ
լուսանկարը
| |
Վարորդական վկայականի սերիան, համարը
___________________
Տալու ամսաթիվը «___» _____________ 200 թ.
|
Տիրոջ ստորագրությունը _________________________
2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:
__________________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
|
Պետ, ոստիկանության |
___________ |
_________________ |
________________ |
| |
(կոչումը) |
(ստորագրությունը) Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(Ձև N 5-ը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՐՑՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________-ի` վարորդական վկայականը փոխանակելու մասին դիմումի հիման վրա, ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 930 որոշման N 1 հավելվածի 64-րդ կետով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. _____________-ին տալ _____ կորցրած վարորդական վկայականի կրկնօրինակ
(սերիան, համարը)
Ազգանունը, անունը, հայրանունը ________________________________________
Ծննդյան ամսաթիվը «___» _________ թ. անձնագրի սերիան _____ համարը _____
Բնակության վայրը __________________________________________________
Որոշման հիմքը _____________________________________________________
Տրանսպորտային միջոցի կարգը (կարգերը), որոնք վարելու համար տրվել է վարորդական
վկայականը ________________________________________________________
Հատուկ նշումներ ___________________________________________________
|
Վարորդական վկայականի
տիրոջ
լուսանկարը
| |
Վարորդական վկայականի սերիան, համարը
___________________
Տալու ամսաթիվը «___» _____________ 200 թ.
|
Տիրոջ ստորագրությունը _____________________
2. Սույն որոշումը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի վերապահում:
______________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
|
Պետ, ոստիկանության |
________ |
_________________ |
________________ |
| |
(կոչումը) |
(ստորագրությունը) Կ.Տ. |
(ազգանունը, անունը) |
(Ձև N 6-ը լրաց. 24.08.2010 N 535-Ն)
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«23» դեկտեմբերի 2008թ.
թիվ 930 որոշման |
Ց Ա Ն Կ
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Դիմում,
2. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում՝ հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին,
(2-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
3. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր,
4. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր,
5. Վարորդական իրավունքի վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր,
6. Վարորդական վկայական ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված՝ վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ), որի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ,
7. Ռազմաուսումնական հաստատության կողմից տրված՝ վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ), որի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը՝ համաձայնեցնելով կրթության և գիտության նախարարի հետ,
8. Բժշկական հավատարմագրման տեղեկանք,
9. Տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ,
10. Վարորդական վկայական (վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքերում),
11. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար),
(11-րդ կետը փոփ. 24.08.2010 N 535-Ն)
12. Վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |