Համարը 
N 210-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.05.17/07(298)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.05.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.12.2022

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
28-Ի N 910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2016թ.

N 210-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող` պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 910-Ն որոշման հավելվածում 3-րդ կետից հետո լրացնել 3.1-ին և 3.2-րդ կետերը` հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Փոխհատուցում տրվում է նաև ներքոբերյալ դեպքերում.

1) ուսանողի սպա ծնողը պահեստազորի հաշվառումից հանվել է սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով.

2) ուսանողի սպա ծնողը ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում.

3) ուսանողի սպա ծնողը ծառայում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ զինված ուժերում, իսկ նրա ընտանիքը ապրում և գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

4) ուսանողի սպա ծնողի մահացած լինելու դեպքում.

5) ուսանողի սպա ծնողը ստանում է զինվորական կենսաթոշակ:

Վերոնշյալ դեպքերում համապատասխան տեղեկանքները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

3.2. Փոխհատուցում չի տրվում սպա ծնողի` պահեստազորում հաշվառված, բայց պաշտպանության բանակում որպես սպա չծառայած լինելու դեպքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ