ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2015թ. |
N 910-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊԱՆԵՐԻ ԶԱՎԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող` պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող` պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարը փոխհատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարներից.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը` ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված ցուցակների համաձայն` ուսման վարձավճարների գումարի նշումով և պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ կամ պահեստազորում գտնվող սպաներին համապատասխանաբար պաշտպանության բանակի կամ զինվորական կոմիսարիատների կողմից տրված տեղեկանքների հիման վրա:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշմամբ սահմանված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող` պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ֆինանսավորումն իրականացնել ըստ ուսումնական հաստատությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից ներկայացվող հայտերի համաձայն:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 910-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊԱՆԵՐԻ ԶԱՎԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը (այսուհետ` փոխհատուցում):
2. Փոխհատուցման գումարի չափը որոշվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից սահմանված ուսման վարձավճարի չափով:
3. Փոխհատուցման գումարը հատկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար` յուրաքանչյուր կիսամյակի համար ուսումնական հաստատությունների կողմից ներկայացվող ցուցակների համաձայն, ուսման վարձավճարի գումարի նշումով և պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ կամ պահեստազորում գտնվող սպաներին համապատասխանաբար պաշտպանության բանակի և զինվորական կոմիսարիատների կողմից տրված տեղեկանքների հիման վրա:
4. Փոխհատուցումը տվյալ ուսանողի նկատմամբ դադարեցվում է`
1) փոխատեղման արդյունքում վճարովի ուսուցումից անվճար ուսուցման տեղափոխվելու.
2) ուսումնական հաստատությունից հեռացվելու.
3) համապատասխան տեղեկանքը չներկայացնելու.
4) ուսանողի ուսման վարձավճարը այլ կազմակերպության կամ անհատ անձի կողմից վճարվելու դեպքերում:
5. Փոխհատուցում հատկացնելու ցուցակները ճշգրտվում են ուսումնական հաստատությունների կողմից յուրաքանչյուր ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների առաջին տասնօրյակում և ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն:
6. Փոխհատուցման հատկացման հետ կապված փաստաթղթերը պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում և ուսումնական հաստատություններում:
7. Ուսումնական հաստատությունները փոխհատուցման գումարների վերաբերյալ մեկամսյա ժամկետում հաշվետվություն են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |