Համարը 
ՀՕ-21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.07.20/11(302)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.07.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 2-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2016 թվականի

հունիսի 30-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի 6-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մաս.

«3.2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներով սահմանված արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս կիրառվում է՝ Ստեփանակերտ քաղաքում` 0,6, շրջկենտրոններում և այլ վայրերում` 0,3 գործակից:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա և գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում կատարվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկված արտոնագրային վճարների վերահաշվարկ և ավել վճարված գումարներն ուղղվում են տվյալ հարկ վճարողի՝ ապագայում առաջացող արտոնագրային վճարների մարմանը և (կամ) վերադարձվում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

 

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

2016թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-21-Ն