Համարը 
ՀՕ-41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.12.30/23(314)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 7-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2016 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերից հանել «վերցնելու և հարկային հաշվառումից հանելու» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի N 1 հավելվածում`

1) 4-րդ տողում «35,0» թիվը փոխարինել «18,0» թվով.

2) 12-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-16-րդ տողեր.

 

«

13.

Արտադպրոցական դաստիարակություն

մշակույթի բնագավառում

12,0

5,0

3,0

14.

Թիթեղագործական գործունեություն

12,0

5,0

3,0

15.

Զոդման գործունեություն

54,0

43,0

32,0

16.

Խառատի գործունեություն

54,0

43,0

32,0

 

 

 

 

 

»:

 

Հոդված 3. Օրենքի N 2 հավելվածում`

1) 7-րդ տողը «նորոգում» բառից հետո լրացնել «, այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով ավտոմեքենաների լվացում» բառերով.

2) 10-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ տողեր.

 

«

 

11.

Մետաղադրամով շահագործվող

ավտոմատների միջոցով խաղերի

կազմակերպում

 

ավտոմատ

 

15,0

 

12,0

 

9,0

 

12.

Մետաղադրամով և (կամ)

թղթադրամով շահագործվող

ավտոմատների միջոցով սննդի

առևտրի կազմակերպում

 

ավտոմատ

 

15,0

 

12,0

 

9,0

 

13.

Հեծանիվների, անվաչմուշկների,

սկուտերների, հիրոսկուտերների,

հովերբորդների վարձույթ

հեծանիվ, անվա-

չմուշկ, սկուտեր,

հիրոսկուտեր,

հովերբորդ

 

54,0

 

32,0

 

21,0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

»:

 

Հոդված 4. Օրենքի N 3 հավելվածի երկրորդ աղյուսակը 12-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-16-րդ տողերով.

 

«

13. Արտադպրոցական դաստիարակություն

մշակույթի բնագավառում

         

14. Թիթեղագործական գործունեություն

         

15. Զոդման գործունեություն

         

16. Խառատի գործունեություն

         

 

 

 

 

 

»:

 

Հոդված 5. Օրենքի N 5 հավելվածի աղյուսակը 12-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-16-րդ տողերով.

 

«

13. Արտադպրոցական դաստիարակություն

մշակույթի բնագավառում

     

14. Թիթեղագործական գործունեություն

     

15. Զոդման գործունեություն

     

16. Խառատի գործունեություն

     

 

 

 

 

 

»:

 

Հոդված 6. ««Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի հունիսի 30-ի ՀՕ-21-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում կատարվում է Օրենքի N 1 հավելվածի 4-րդ մասով նախատեսված գործունեություն իրականացնողների 2017 թվականի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար հաշվարկված արտոնագրային վճարի վերահաշվարկ և ավել վճարված գումարն ուղղվում է հարկ վճարողի ապագայում առաջացող արտոնագրային վճարի մարմանը և (կամ) վերադարձվում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 1 հավելվածի 13-16-րդ և N 2 հավելվածի 11-13-րդ տողերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնողներն արտոնագրային վճար վճարող համարվելու համար առաջին անգամ դիմում-հայտարարությունները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում և արտոնագրային վճարը վճարում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 20 օրվա ընթացքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-41-Ն