ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2007թ. |
N 700 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.11.2010 N 780-Ն)
«Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի գործունեության կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.11.2010 N 780-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 23-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման մասին» թիվ 363 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 700 որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
|
1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ) |
|
2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
|
3. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
|
4. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ |
|
5. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ |
|
6. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ |
|
7. |
«Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
|
8. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
|
9. |
Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր |
|
10. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի պետական տեսչության պետ |
|
11. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի պետական գործակալության պետ (խորհրդի քարտուղար) |
(Հավելված 1-ը խմբ. 29.11.2010 N 780-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 700 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվել է «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով:
2. Խորհուրդը գործում է oրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի համաձայն:
II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
3. Խորհրդի նախագահը`
ա) ղեկավարում է խորհրդի ընդհանուր գործունեությունը.
բ) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք, ստորագրում արձանագրություններն ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր, հետևում կարգի պահպանմանը.
գ) ներկայացնում է խորհուրդը` այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
դ) կազմակերպում է քվեարկություն և հրապարակում դրա արդյունքները:
4. Խորհրդի քարտուղարը`
ա) ընդունում ու գրանցում է հավատարմագրման հայտը և խորհրդի քննարկմանն է ներկայացնում օրակարգով նախատեսված` համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը.
բ) նախապատրաստում է խորհրդի նիստերը` խորհրդի անդամներին հայտնում է խորհրդի նիստի օրվա մասին և ուղարկում օրակարգը.
գ) վարում է խորհրդի նիստի արձանագրությունը.
դ) իրականացնում է այլ գործառույթներ` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:
5. Խորհրդի անդամները`
ա) պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին.
բ) իրավունք ունեն ելույթ ունենալու և տեսակետ արտահայտելու քննարկվող հարցի շուրջ.
գ) խորհուրդ են ներկայացնում առաջարկություններ.
դ) իրավունք ունեն քվեարկելու և արտահայտելու հատուկ կարծիք, որը, նրանց պնդմամբ, կցվում է խորհրդի ընդունած որոշմանը.
ե) խորհրդի նախագահի հանձնարարությամբ կարող են ներկայացնել խորհուրդն այլ մարմիններում և կազմակերպություններում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
6. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավասությունների սահմաններում որոշումներ ընդունելու համար` խորհրդի քարտուղարի ներկայացմամբ, սակայն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Հավատարմագրման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում հավատարմագրված անձին խորհրդի կողմից տրվում է նույնականացման նշագիր:
7. Խորհրդի ընթացիկ գործունեությունը կազմակերպում է խորհրդի նախագահը:
8. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նախագահի տեղակալը կամ խորհրդի մեկ այլ անդամ:
9. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:
10. Խորհրդի անդամներին խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է նիստից առնվազն 7 օր առաջ:
11. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումն սկսվում է օրակարգն ընդունվելուց հետո:
12. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Խորհրդի նիստին հրավիրվում են հավատարմագրմանը հավակնող սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ղեկավարները:
14. Խորհուրդն իր գործունեության հետ կապված բողոքները քննարկելու համար խորհրդի կազմից ստեղծում է բողոքարկման հանձնաժողով` կազմված 3 անդամից, որին կարող են դիմել հավատարմագրման հայտատուները և հավատարմագրված անձինք: Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննարկում և արդյունքները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ:
15. Անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումները կարող են ընդունվել հարցման կարգով` խորհրդի անդամների կողմից գրավոր ներկայացված քվեներին համապատասխան:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |