Համարը 
N 700
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.14/02(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.12.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.04.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2007թ.

N 700

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.11.2010 N 780-Ն)

 

«Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի գործունեության կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.11.2010 N 780-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 23-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման մասին» թիվ 363 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1 

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 700 որոշման

 

Կ Ա Զ Մ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ (խորհրդի նախագահի տեղակալ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

«Արցախի Գործարարների (Գործատուների) Միություն» իրավաբանական անձանց միության նախագահ

«Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

«Ստանդարտացման, չափագիտության և սերտի‎ֆիկացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

«Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պրոռեկտոր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության առևտրի, շուկաների կարգավորման և մտավոր սեփականության բաժնի պետ (խորհրդի քարտուղար)

(Հավելված 1-ը խմբ. 29.11.2010 N 780-Ն, խմբ. 27.12.2012 N 937-Ն, խմբ. 25.09.2015 N 621-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2 

ԼՂՀ կառավարության

«25» դեկտեմբերի 2007թ.

թիվ 700 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվել է «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով:

2. Խորհուրդը գործում է oրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի համաձայն:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

3. Խորհրդի նախագահը`

ա) ղեկավարում է խորհրդի ընդհանուր գործունեությունը.

բ) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք, ստորագրում արձանագրություններն ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր, հետևում կարգի պահպանմանը.

գ) ներկայացնում է խորհուրդը` այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

դ) կազմակերպում է քվեարկություն և հրապարակում դրա արդյունքները:

4. Խորհրդի քարտուղարը`

ա) ընդունում ու գրանցում է հավատարմագրման հայտը և խորհրդի քննարկմանն է ներկայացնում օրակարգով նախատեսված` համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը.

բ) նախապատրաստում է խորհրդի նիստերը` խորհրդի անդամներին հայտնում է խորհրդի նիստի օրվա մասին և ուղարկում օրակարգը.

գ) վարում է խորհրդի նիստի արձանագրությունը.

դ) իրականացնում է այլ գործառույթներ` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

5. Խորհրդի անդամները`

ա) պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին.

բ) իրավունք ունեն ելույթ ունենալու և տեսակետ արտահայտելու քննարկվող հարցի շուրջ.

գ) խորհուրդ են ներկայացնում առաջարկություններ.

դ) իրավունք ունեն քվեարկելու և արտահայտելու հատուկ կարծիք, որը, նրանց պնդմամբ, կցվում է խորհրդի ընդունած որոշմանը.

ե) խորհրդի նախագահի հանձնարարությամբ կարող են ներկայացնել խորհուրդն այլ մարմիններում և կազմակերպություններում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավասությունների սահմաններում որոշումներ ընդունելու համար` խորհրդի քարտուղարի ներկայացմամբ, սակայն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Հավատարմագրման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում հավատարմագրված անձին խորհրդի կողմից տրվում է նույնականացման նշագիր:

7. Խորհրդի ընթացիկ գործունեությունը կազմակերպում է խորհրդի նախագահը:

8. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նախագահի տեղակալը կամ խորհրդի մեկ այլ անդամ:

9. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

10. Խորհրդի անդամներին խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է նիստից առնվազն 7 օր առաջ:

11. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումն սկսվում է օրակարգն ընդունվելուց հետո:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի նիստին հրավիրվում են հավատարմագրմանը հավակնող սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ղեկավարները:

14. Խորհուրդն իր գործունեության հետ կապված բողոքները քննարկելու համար խորհրդի կազմից ստեղծում է բողոքարկման հանձնաժողով` կազմված 3 անդամից, որին կարող են դիմել հավատարմագրման հայտատուները և հավատարմագրված անձինք: Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննարկում և արդյունքները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ:

15. Անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումները կարող են ընդունվել հարցման կարգով` խորհրդի անդամների կողմից գրավոր ներկայացված քվեներին համապատասխան:

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան