ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» հունիսի 2008թ. |
N 435 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» վարչության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Ճանապարհը տնօրինող պետական մարմինների ղեկավարներին՝ որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու պայմանները սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ստորագրած ակտի (հրամանի) հիման վրա:
3. Առաջարկել ճանապարհը տնօրինող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունները մատուցելու համար պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» վարչության պետի հետ՝ ծառայությունը մատուցելու պայմանները սահմանելով պայմանագրով:
4. Սահմանել, որ, բացի որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայություններից, մյուս ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«10» հունիսի 2008թ.
թիվ 435 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
|
NN ը/կ |
Վճարի տեսակը |
Վճարի չափը |
|
1. |
Մարզական,մշակութային և օրենքով
չարգելված այլ զանգվածային
միջոցառումների անցկացման
ժամանակ,բացի բարեգործական և պետական
մարմինների կողմից իրականացվող
միջոցառումներից,պայմանագրային
հիմունքներով ճանապարհային երթևեկության
անվտանգության ապահովում |
մեկ կարգախմբի մեկ ժամը (այդ թվում՝ ոչ լրիվ)՝ 5.000 դրամ
ուղեկցման դեպքում՝ մեկ
կարգախմբի 1 կմ-ը՝ 500 դրամ լրացուցիչ |
|
2. |
Տրանսպորտային միջոցների ցանկալի
համարանիշերի տրամադրում |
60.000 դրամ |
|
3. |
Օրենքով չարգելված տեղեկատվության
տրամադրում |
3.000 դրամ |
|
4. |
Լուսացույցների խափանման դեպքում՝
ճանապարհային երթևեկության կարգավորում |
մեկ ժամը (այդ թվում՝ ոչ լրիվ) 5.000դրամ |
|
5. |
Ճանապարհային երթևեկության կանոնների
ուսուցման,ինչպես նաև իրավական
իրազեկման նպատակով ճանապարհային
երթևեկության անվտանգության ապահովման
մասին իրավական ակտերի և (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ
հրատարակվող նյութերի վաճառք |
ոչ գունավոր մեկ էջը՝ մինչև 20 դրամ
գունավոր մեկ էջը՝ մինչև 200 դրամ |
|
6. |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող տեղեկատվություն |
0 |
|
7. |
Ապահովագրական ընկերություն ներկայացնելու համար անձանց վարորդական ստաժի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
0 |
(Հավելվածը լրաց. 24.12.2010 N 860-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |