ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» հունիսի 2008թ. |
N 435 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.05.2012 N 343-Ն)
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.05.2012 N 343-Ն)
2. Ճանապարհը տնօրինող պետական մարմինների ղեկավարներին՝ որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունը մատուցելու պայմանները սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ստորագրած ակտի (հրամանի) հիման վրա:
3. Առաջարկել ճանապարհը տնօրինող տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում՝ որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայությունները մատուցելու համար պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի հետ՝ ծառայությունը մատուցելու պայմանները սահմանելով պայմանագրով:
(3-րդ կետը փոփ. 29.05.2012 N 343-Ն)
4. Սահմանել, որ, բացի որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծառայություններից, մյուս ծառայությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մատուցվում են անվճար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«10» հունիսի 2008թ.
թիվ 435 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը փոփ. 29.05.2012 N 343-Ն)
|
NN ը/կ |
Վճարի տեսակը |
Վճարի չափը |
|
1. |
Մարզական,մշակութային և օրենքով
չարգելված այլ զանգվածային
միջոցառումների անցկացման
ժամանակ,բացի բարեգործական և պետական
մարմինների կողմից իրականացվող
միջոցառումներից,պայմանագրային
հիմունքներով ճանապարհային երթևեկության
անվտանգության ապահովում |
մեկ կարգախմբի մեկ ժամը (այդ թվում՝ ոչ լրիվ)՝ 5.000 դրամ
ուղեկցման դեպքում՝ մեկ
կարգախմբի 1 կմ-ը՝ 500 դրամ լրացուցիչ |
|
2. |
Տրանսպորտային միջոցների ցանկալի
համարանիշերի տրամադրում |
36.000 դրամ |
| 2.1 |
Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ
պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրում |
|
| |
|
60.000 դրամ |
| |
|
100.000 դրամ |
| |
|
150.000 դրամ |
| |
|
250.000 դրամ |
| |
|
400.000 դրամ |
| |
|
500.000 դրամ |
| |
|
600.000 դրամ |
| |
|
1.000.000 դրամ |
| |
|
1.500.000 դրամ |
| |
|
2.000.000 դրամ |
| |
|
3.000.000 դրամ |
| |
|
5.000.000 դրամ |
| |
|
8.000.000 դրամ |
|
3. |
Օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրում,
բացառությամբ սույն հավելվածի 3.1-ին կետով
նախատեսված դեպքերի |
3.000 դրամ |
| 3.1. |
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական
անձանց միությանը և դրան անդամակցող ապահովագրական ընկերություններին ճանապարհատրանսպորտային պատահարի ելակետային տվյալների վերաբերյալ օրենքով չարգելված
տեղեկատվության տրամադրում |
4.000 դրամ |
|
4. |
Լուսացույցների խափանման դեպքում՝
ճանապարհային երթևեկության կարգավորում |
մեկ ժամը (այդ թվում՝ ոչ լրիվ) 5.000դրամ |
|
5. |
Ճանապարհային երթևեկության կանոնների
ուսուցման,ինչպես նաև իրավական
իրազեկման նպատակով ճանապարհային
երթևեկության անվտանգության ապահովման
մասին իրավական ակտերի և (կամ) դրանց մեկնաբանությունների վերաբերյալ
հրատարակվող նյութերի վաճառք |
ոչ գունավոր մեկ էջը՝ մինչև 20 դրամ
գունավոր մեկ էջը՝ մինչև 200 դրամ |
|
6. |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող տեղեկատվություն |
0 |
|
7. |
Ապահովագրական ընկերություն ներկայացնելու համար անձանց վարորդական ստաժի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
0 |
(Հավելվածը լրաց. 24.12.2010 N 860-Ն, փոփ., լրաց. 29.05.2012 N 343-Ն, խմբ. 08.11.2013 N 768-Ն, խմբ., լրաց. 06.12.2016 N 805-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |